Մեկնարկեց Գյումրու զորամասից գողացված 3840 լիտր դիզվառելիքի աղմկալի դատավարությունը. Ֆոտո

Այսօր՝ օգոստոսի 15-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ, մեկնարկեց 2016 թվականին Գյումրիում տեղակայված խոհարարական-ուսումնական զորամասից հափշտակած դիզվառելիքի ակմկալի գործով դատվարության  նիստը:

ՀՀ ՊՆ 94492 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մխիթար Ալեքսանյանին եւ  նույն զորամասի պահեստապետ, ենթասպա Աշոտ Յայլոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք, 2016թ. ապրիլից մինչև օգոստոսը ներառյալ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, պարբերաբար վատնել են  զորամասի հաշվեկշռում գտնվող և իրենց վստահված 3 հազար 840 լիտր դիզելային վառելիքը, որի արժեքը կազմել է 1.259.520 ՀՀ դրամ:

Փոխգնդապետ Ալեքսանյանը եւ ենթասպա Յայլոյանը նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2016 թվականի մայիսի 1-ին, 2-ին, հունիսի 7-ին, 9-ին, հուլիսի 18-ին, 28-ին, օգոստոսի 4-ին եւ 23-ին զորամասի պահեստից յուրաքանչյուր անգամ   450-500 լիտր դիզելային վառելիք են  լիցքավորել ՀՀ ՊՆ 94492 զորամասի հարակից տարածք մուտք գործած «Մանվել Գալստյան» ԱՁ-ի տնօրեն Մանվել Գալստյանի կողմից ուղարկված «ԳԱԶ 53» մակնիշի 22 ՍԼ 792  համարանիշի ավտոմեքենայի ավտոցիստեռնը:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ հափշտակված վառելիքը նշված մեքենայի վարորդ Արմեն Գրիգորյանի օժանդակությամբ տեղափոխել է Գյումրիում գտնվող Մանվել Գալստյանին պատկանող բենզալցակայաններ, որտեղ նախատեսվել է շուկայականից մատչելի գնով վաճառել դիզվառելիքը, իսկ գումարը փոխանցել փոխգնդապետ Ալեքսանյանին:

Փոխգնդապետ Ալեքսանյանին եւ ենթասպա Յայլոյանին օժանդակելու համար գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ Մանվել Գրիգորյանին, Ռուդիկ Կարապետյանին, Արմեն Գրիգորյանին եւ Լեռնիկ Վարդանյանին: Վերջինս մասնակցություն է ունեցել միայն 2151 լիտր  դիզվառելիքի հափշտակմանը, որի արժեքը կազմել է 737 հազար դրամ:

Մխիթար Ալեքսանյանին նաեւ մեղադրանք է առաջադրվել  նույն զորամասի շտաբի շենքում գտնվող իր աշխատասենյակում ապօրինի 9մմ տրամաչափի 76 հատ ՊՄ եւ ԱՊՍ ատրճանակի փամփուշտներ, 224 հատ 5.45 տրամաչափի ԱԿ 74 ինքնաձիգի, ՌՊԿ-74 գնդացիրների համար նախատեսված գործարանային արտադրության փամփուշտներ պահելու համար, որոնք հայտնաբերվել են 2016թ. սեպտեմբերի 9-ին կատարված խուզարկությամբ:

Նշենք, որ նշյալ անձինք ընդունել են իրենց առաջադրված բոլոր մեղադրանքները, իսկ այս դատական նիստին համաձանության գալով իրենց պաշտպանների հետ, միջնորդություն ներկայացրին արագացված դատական նիստեր անցկացնելու համար: Դատավոր Մանուկյանը մոտ մեկ ժամ խորհրդակցական սենյակում մտածելուց հետո որոշեց բավարարել մեղադրող կողմի՝ ՀՀ զինվորական դատախազության միջնորդությունը եւ չանցկացնել արագացված կարգով դատական նիստեր:

Դատավորի այս որոշումը զայրացրեց ամբաստանյալների շահերի պաշտպաններին, նրանք հայտարարեցին, որ դատավորը կողմնակալ պահվածք է դրսեւորում ՝ հօգուտ մեղադրող կողմի: Վերջիններս դատավորից պահանջեցին ինքնաբացարկ հայտարարել, ինչն առիթ հանդիսացավ, որ դատավոր Մանուկյանը մինչեւ վաղը 13:30-ն ընդմիջում հայտարարի:

Հետգրություն. Նշենք, որ armtimes.com-ը մի քանի անգամ խնդրեց դատարանին թույլատրել տեսանկարահանել դատական նիստը, սակայն վերջինս չքննեց խնդրանք:

Տպել
4600 դիտում

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար