Երևան
27 °C
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր վերջին ասուլիսներից մեկում հայտարարեց, որ կան տեսագրություններ, թե ինչպես եմ ես (2008թ. -խմբ) մարտի 1-ին հանրահավաքի մասնակիցներին դիմելով, հայտարարում` հոգիս փառավորվում է, երբ տեսնում եմ, թե ինչպես եք ոստիկաններ ծեծում։
Ընդհանրապես, իմ անունը իշխանական տարբեր ներկայացուցիչներ այս ընթացքում հաճախ են շոշափել. սկսած ոստիկանության պետի տեղակալներից` մինչեւ Ռոբերտ Քոչարյան։ Նրանց արած հայտարարություններին, սակայն, չեմ անդրադարձել, որովհետեւ երբ ինչ-որ մեկը, ասենք` Շարմազանովը, հայտարարում է, որ դու ինչ-որ բան ես ասել կամ արել, ու այդ ասածը սուտ է լինում, ու դու սկսում ես ապացուցել, որ Շարմազանովի ասածը չի համապատասխանում իրականությանը, հերքում ես` ինքնաբերաբար հայտնվում ես արդարացողի դերում, ու երբ արդարանում ես` ստացվում է, որ ինչ-որ բանի վրա բռնվել ես, ու ահա սկսել ես չքմեղանալ։
Բայց ի տարբերություն Հովիկ Հունանյանի եւ մյուսների, որոնց արած հայտարարությունները շատ ընդհանրական բնույթ են կրել, Շարմազանովը շատ կոնկրետ բան է ասել։ Նա ասում է, որ ես հայտարարել եմ` հոգիս փառավորվում է, երբ տեսնում եմ, որ մարդիկ ոստիկաններ են ծեծում։ Ասում է, որ կան տեսագրություններ։ Հիմա չեմ ասելու, որ նման բան ասել եմ կամ չեմ ասել։ Ընդամենը պաշտոնապես առաջարկելու եմ, որ իր հիշատակած տեսագրությունը Շարմազանովը տրամադրի «Հայկական ժամանակ» թերթին, ու թերթն էլ խոստանա, որ նրա տված տեսագրությունը բառացի տպագրելու է թերթում` ամբողջությամբ։
Բայց այդ սղագրությունից, սիրելի հայրենակիցներ, շատ բան չի փոխվի։ Կպարզվի, որ Շարմազանովը շատ չի նենգափոխել մեջբերված նախադասությունը, ընդամենը մի քանի բառ է փոխել, գուցե ավելի քիչ` մեկ կամ երկու բառ։ Կարծում եմ` սա մեծ հանցագործություն չէ, կարծում եմ` ամենեւին հանցագործություն չէ. պատկերացնո՞ւմ եք` ինչպիսի մանրուք, ընդամենը մեկ-երկու բառի փոփոխություն։ Դատարկ բան, այդ մասին չարժե մտահոգվել անգամ։ Դա կարելի է համարել թույլատրելի։
Եւ ուրեմն` մենք էլ, Շարմազանովի մասին հայտարարություններ անելիս, կարող ենք փոխել մեկ-երկու բառ, ընդամենը երկու բառ` նրա պես օգտագործելով տվյալ պահին մեզ ավելի հարմար ձեւակերպումներ։ Կարող ենք ասել, որ այդ երիտասարդի անունը ոչ թե Էդուարդ Շարմազանով է, այլ Էդիտա Շարմազանով կամ գուցե` Մարիշ։
Ազգանունը ոչ թե Շարմազանով է, այլ` Բոզիկյան։ Եւ երբ ասենք, որ օրերս ասուլիս էր հրավիրել ՀՀԿ մամուլի խոսնակ Մարիշ Բոզիկյանը, իրականությունը շատ նենգափոխած չենք լինի. ընդամենը երկու բառով։ Գուցե թե` ընդհանրապես նենգափոխած չլինենք եւ ավելի դիպուկ արտահայտած լինենք օբյեկտիվ իրողությունը։
Այնպես որ, ես շատ նորմալ եմ ընդունում մեկ-երկու, գուցե` երեք բառ փոխելու` Մարիշ Բոզիկյանի գործելակերպը, ինքս, նրա մասին խոսելիս, իր իսկ շնորհած իրավունքով, փոխում եմ ընդամենը երկու բառ եւ ասում, որ ՀՀԿ-ի մամլո խոսնակի անունը Մարիշ է, ազգանունը` Բոզիկյան։ Դե թող գնա հերքի։ Եւ ի դեպ, եթե պարզվի, որ խնդրո առարկա իմ հայտարարությունից բառեր չի փոխել, ես ինքս կհերքեմ իմ հայտարարությունը եւ կասեմ, որ Մարիշ Բոզիկյանը ոչ թե Մարիշ Բոզիկյան է, այլ էդուարդ Շարմազանով։ Բայց եթե պարզվի, որ ինքը փոխել է իմ հայտարարության բառերը, Մարիշ Բոզիկյանի մասին պնդումը կհերքեմ միայն այն դեպքում, եթե հրապարակային ներողություն խնդրի։
Հ.Գ. Տեսագրության մեջ, որ առաջարկում եմ փոխանցել «ՀԺ»-ի խմբագրակազմին, իմ դեմքը պետք է երեւա, այսինքն` իմ արտասանած նախադասությունը պետք է ոչ միայն լսելի լինի, այլեւ լինի տեսանելի, որ դա ես եմ ասում։
Նիկոլ Փաշինյան
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
© 2024 Հայկական ժամանակ