Վաճառվող դեղերն ԱԱՀ-ից ազատելով գները կնվազեն, բայց ոչ 20 տոկոսով. Արմեն Պողոսյան

Ազգային Ժողովի «Ելք» պատգամավորական խմբակցությունը երեկ պաշտոնապես շրջանառության մեջ դրեց ՀՀ-ում վաճառվող դեղերը ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարծիքով, ԱԱՀ-ից ազատումը կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում եւ կհանգեցնի դեղերի էժանացման: Այդ մասին պատգամավորը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում:

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ եթե մի բանը հարկվում է եւ հետագայում հարկից ազատվում է, ապա այդ ապրանքն ավելի մատչելի կլինի: «Բայց մենք խնդիրը դիտարկում ենք այն համատեքստում, որ եթե այս պահին դա արվի ի՞նչ ազդեցություն կունենա, եւ որքանով է դա այս պահին հնարավոր»,- ասաց Անահիտ Հայթայանը:

ՀՀ ֆինասների նախարար Վարդան Արամյանի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանն էլ մեր զրույցում ասաց, որ նախագիծը նոր է շրջանառության մեջ դրվել եւ դեռ չի ուղարկվել նախարարություն, որպեսզի ֆինանսների նախարարությունն իր դիրքորոշումն եւ եզրակացությունը հայտնի: «Մենք, բնականաբար, մեր գործառույթներն անելու ենք, բայց քանի դեռ նախագիծը կառավարություն չի հասել, մենք գնահատական չենք կարող տալ: Հենց նախագիծը եկավ, նախարարությունը կտա իր գնահատականը»,- ասաց Լուսին Մկրտչյանը:

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից դժվարացան բանավոր ասել, թե արդյոք առանձին վիճակագրություն ունեն, թե դեղորայքի վաճառքից ավելացված արժեքի հարկի գանձումը որքան է կազմել մեկ տարվա կտրվածքով եւ առաջարկեցին հարցերը գրավոր ուղարկել: ՊԵԿ-ից մենք ցանկանում ենք իմանալ, թե որքանո՞վ կարող է նվազել ԱԱՀ-ից ազատման պարագայում պետական բյուջեի հարկային եկամուտները:

«Ելք» խմբակցության նախաձեռնությունը «Սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանը դրական է գնահատում եւ համոզված է, որ վաճառվող դեղորայքն ԱԱՀ-ից եթե ազատվի, դեղերի գները միանշանակ կնվազեն:

«Բյուջեի եկամուտները կպակասեն, բայց ես դա ռիսկ չեմ կարող ասել, քանի որ դա մեծ ազդեցություն չունի: Բյուջեի ծավալի համեմատ դա փոքր թիվ է: Մարդիկ Վրաստանից դեղ են բերում, որտեղ անհամեմատ էժան է, մոտավորապես երեք անգամ էժան է: Այդ մրցակցության մեջ լրացուցիչ արգումենտ ձեռք կբերվի: Միտումը դրական է, բայց թե ինչպես կարտահայտվի, կտեսնենք առաջիկայում: Եթե կեղծիքներն էլ վերացվի, իհարկե, դրական է լինելու»,- ասաց Արմեն Պողոսյանը:

«Սպառողների ասոցիացիա»-ի նախագահի խոսքով, եթե ավելացված արժեքի հարկը 20 տոկոս է կազմում, ապա ԱԱՀ-ից ազատումը չի կարող դեղի գինը 20 տոկոսով նվազել: «Իհարկե, 20-ից պակաս կլինի այդ ազդեցությունը, թիվ կոնկրետ չեմ կարող ասել, բայց մոտ 7-ից 10 տոկոս կարող է կազմել: Դա պայմանավորված է նրանով, որ գնագոյացման մեջ տարբեր էլեմենտներ կան: Մի էլեմենտը, եթե հեշտացնում ենք կամ ավելի մատչելի ենք դարձնում, ապա դա գծային ազդեցություն չի ունենում»,- ասաց Պողոսյանը՝ նշելով, որ ԱԱՀ-ից ազատելու ճանապարհին շատ գործ կա անելու:

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ մոտ 10 տարի առաջ նման նախաձեռնություն եղել է, սակայն այդպես էլ իրականություն չի դարձել:

Հիշեցնենք, որ դեռեւս 2016 թվականին, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, այն ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես մատնանշում էր Վրաստանում վաճառվող դեղերի գների անհամեմատ ցածր լինելու հանգամանքը:

Տպել
1737 դիտում

ԲՀԿ-ն արտահերթ ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7 հոգին ինքնաբացարկ է հայտնել

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը