Արգիշտի Կիվիրյանի հայցը բավարարելու վճռի դեմ ոստիկանության բողոքը կքննվի երկու տարի հետո

16/08/2017 schedule16:26

Արգիշտի Կիվիրյանի հակընդդեմ հայցը բավարարելու Վարչական դատարանի վճռի դեմ ՀՀ ոստիկանությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Դատարանը, սակայն որոշել է ոստիկանության բողոքը քննել երկու տարի հետո՝ 2019 թվականի մայիսի 29-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի նախագահությամբ, մայիսի 15-ին մերժել էր ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու հարցով անցկացված երթի առնչությամբ ոստիկանության հայցը, իսկ Արգիշտի Կիվիրյանի հակընդդեմ հայցը՝ բավարարել: 

Ոստիկանությունը ՀՀ վարչական դատարան հայց էր ներկայացրել պահանջելով ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկել:

Իսկ Արգիշտի Կիվիրյանը հակընդդեմ հայցով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները՝ կապված Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը փոխանցելու պահանջի վերաբերյալ 15.01.2015թ. կազմակերպված հավաքի հետ:

Մեր զրույցում Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանն ասաց, որ բողոքի քննությունը երկու տարի հետո նշանակելը խնդիրներ է առաջացնում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության տեսանկյունից՝ անկախ այն հանգամանքից, որ իրենց հայցը բավարարված է, իսկ ոստիկանության հայցը՝ մերժված:

«Եվրոպական դատարանը դիրքորոշում է արտահայտել նշված հարցի առնչությամբ՝ նշելով, որ տվյալ դեպքում, թեկուզ, եթե անձի խախտված իրավունքը դատական կարգով վերականգնվել է, դեռեւս չի նշանակում, որ տվյալ դեպքում ողջամիտ ժամկետների մասով չի խախտվել անձի իրավունքը, եթե օրինակ գործընթացը տեւել է մի քանի տարի: Այս պահի դրությամբ մենք ունենք նմանատիպ մեկ գործ, որով փաստացի հայցադիմում էր ներկայացվել խախտված իրավունքների վերականգնման համար, եւ այդ գործը տեւել 9 տարի: Մենք ներկայացրել ենք դիմում եվրոպական դատարան եւ հիմա Եվրոպական դատարանը, ըստ էության, ընդունել է վարույթ,  եւ Կառավարությանը ժամկետ է տվել մինչեւ հոկտեմբերի սկիզբը, որպեսզի այդ գործով ներկայացնի իր հակափաստարկները: Այսինքն՝ Եվրոպական դատարանն ուշադրություն է դարձնում գործի քննության ողջամիտ ժամկետներին»,- մեր զրույցում մանրամասնեց փաստաբան Արամազդ Կիվիրյանը:

Ըստ նրա՝ այստեղ դատարանի ծանրաբեռնվածության հարց կա, բայց Կիվիրյանի կարծիքով դատական համակարգը պետք է ինչ-որ ձեւով այդ հարցը կարգավորի, լուծի: Եթե ծանրաբեռնվածության խնդիր կա, թող աշխատակազմն ընդլայնեն, կամ դատարանների քանակը ավելացնեն, թող ապահովեն բոլոր այն անհրաժեշտ միջոցներով, որպեսզի քաղաքացիներն այսքան դատական քաշքշուկների մեջ չընկնեն: Դատարանի ծանրաբեռնվածությունը չպետք է ազդի իրականում գործի քննության ողջամիտ ժամկետների վրա, որովհետեւ իրականում երկարատեւ պրոցեսները նաեւ բերում են նրան, որ անձն իր խախտված իրավունքների համար դառնում է անտարբեր, այսինքն՝ իրեն արդեն սկսում է չհետաքրքրել՝ կվերականգնվի՞ իր խախտված իրավունքը, թե՞ ոչ»,- ասաց Կիվիրյանը:

Ընդհանուր առմամբ՝ սա առաջին դեպքը չէ, երբ Վարչական դատարանը նիստի օր է նշանակում բավականին ուշ՝ մասնավորապես մեկ տարի հետո, սա որոշակի խնդիրներ է առաջացնում նաեւ այն դեպքում, երբ ինչ-որ կազմակերպության գույքի վրա արգելանք է դրվում:

Այս առնչությամբ Արամազդ Կիվիրյանն ասաց. «Վարչական դատարանը սպեցիֆիկ դատարան է, այսինքն՝ կողմերից մեկը, բնականաբար, պետական մարմինն է, ու տարաբնույթ իրավիճակներ կարող են տեղի ունենալ: Օրինակ՝ հայցի ապահովման միջոց է կիրառված, հարկային ակտ է վիճարկվում եւ ստացվում է, որ նույն կազմակերպության դեմ դրված արգելանքը շարունակվում են տարիներ շարունակ մնալ: Անձը գտնվում է անորոշության մեջ՝ չիմանալով հայցը բավարարվում է, չի բավարարվում, որպեսզի հասկանա, թե ինչպես ծրագրի իր հետագա քայլերը: Սա լուրջ խնդիր է առաջացնում ցանկացած կողմի համար, կարծում եմ, որ այդ անորոշությունը ձեռնտու չէ թե՛ հայցվորին, թե՛ պատասխանողին»,- հավելեց Կիվիրյանը:

Տպել
4473 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան