Գյումրու համար 3 ավագ դպրոցը լուծարելու որոշումը պարոն վարչապետի կողմից շատ ճիշտ է. տնօրեն

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց լուծարել Գյումրու ավագ դպրոցը:

Նույն որոշման համաձայն, դպրոցի տարածքն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու է Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանին:

Այս որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարվող դպրոցի աշակերտների թվաքանակը տարեցտարի նվազում է: 2016-2017 ուսումնական տարում այստեղ սովորել է 141 աշակերտ: Կրթօջախն ունի 39 աշխատող, որից 21-ը ուսուցիչներ, 4-ը վարչական աշխատողներ, 14-ը ուսումնաօժանդակ եւ տնտեսական անձնակազմ:

Համար 3 ավագ դպրոցը լուծարելուց հետո նախատեսվում է մեկ այլ դպրոց ստեղծել արդեն համալսարանի կազմում:   

Փակվող կրթական հաստատության տնօրեն Կարեն Դարբինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը միանշանակ ճիշտ է համարում:

Խոսելով պատճառների մասին` նա ընդգծեց, որ դա կապված է աշակերտների փոքր քանակի հետ, ինչը, նրա կարծիքով, անհնար է դարձնում կրթական բարեփոխումները:

«Կառավարությունն էլ պարոն վարչապետի կողմից հաստատված շատ ճիշտ որոշում է կայացրել: Ես դրական եմ գնահատում այս ամեն ինչը: Լուծարման հետ մեկտեղ դպրոցը չի փակվում, այլ ավելի հզորանում է, ավելի բարգավաճում է` դառնալով Շիրակի պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցը: Այնպես որ դրական եմ համարում այդ ամենը»,- ասաց Կարեն Դարբինյանը:  

Նրա տեղեկացմամբ, եթե անցյալ ուսումնական տարում իր ղեկավարած հանրակրթական հաստատությունն ունեցել է 141 աշակերտ, նախորդ տարի այդ թիվը եղել է 180, դրանից առաջ` ավելի քան` 300: «Դպրոցը կամաց-կամաց մարեց»,- նկատեց տնօրենը:

Ինչ վերաբերում է հնարավոր կադրային կրճատումների մասին հարցին, Կարեն Դարբինյանը դժվարացավ միանշանակ պատասխանել: «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Կարծում եմ` որեւիցե կրճատում չի լինի»,- նշեց նա:

Բայց դատելով կառավարության որոշման տեքստից`կրճատումների հեռանկարը հավանական է: Դրանում, մասնավորապես ասվում է, որ Շիրակի պետական համալսարանը, հետագայում աշակերտական համակազմ ձեւավորվելու արդյունքում եւ իր մասնագետների (անհարժեշտության դեպքում նաեւ դպրոցի մասնագետների) միջոցով անխափան կիրականացնի տվյալ դպրոցում մասնագիտական ուղղվածություն ունեցող սովորողների բնականոն ուսումնական գործընթաց:

Ասել է թե` լուծարված դպրոցի աշխատակազմը բուհի կազմում գործելիք հաստատության աշխատանքներին կներգավվի միայն այն դեպքում, եթե առաջանա դրա անհրաժեշտությունը: Բայց ահա տնօրենը, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարել որպես նորաստեղծ հենակետային դպրոցի կամ վարժարանի ղեկավար:

Նա չհերքեց, որ կարող է այդպես էլ լինել: «Հավանաբար: Չեմ բացառում»,- ասաց Կարեն Դարբինյանը:

Ինչ վերաբերում է մեր այն տեղեկություններին, թե հնարավոր է համար 3 դպրոցը լուծարվելու պատճառով բողոքի ցույցեր անցկացվեն, նա արձագանքեց. «Նմանատիպ երեւույթ չկա, կարծում եմ` չի լինի, որովհետեւ մեր գործընկերները բոլորն էլ հասուն մարդիկ են եւ գիտակցում են, որ այս ամեն ինչը իրենց շահերից էլ է բխում, քանի որ Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոց դառնալով` աշակերտների քանակի հետ կապված խնդիր չենք ունենա: Ավելին, կրթական բարեփոխումների հետ կապած դպրոցն ավելի է զարգանալու: Համենայնդեպս, որեւիցե բացասական երեւույթ կամ ձեւաչափ չեմ տեսնում»:

Ըստ որոշ տեղեկությունների, առաջիկայում լուծարվելու են Գյումրու այլ կրթական հաստատություններ եւս ու միավորվեն համալսարանի կազմում ստեղծվելիք դպրոցին:

Տպել
1838 դիտում

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Հստակեցվում է Էրեբունիում անկարգությունների մասնակցած անձանց շրջանակը (տեսանյութ)

Սահմանամերձ դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ այսօր հյուրընկալվել են վարչապետի առանձնատանը

ԴԱՀԿ-ի պատասխանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը

Սպիտակի համայնքապետարանի ուշագրավ գնումները եւ ֆինանսական բաժնի պետի բացատրությունը

Արագաչափերը չեն բարձրացրել անվտանգության մակարդակը եւ դրանց նպատակը եղել է փող գռփելը