Հիշում եմ եզրափակչի վերջին վայրկյաններն ու պարգեւատրման արարողությունը. Արթուր Ալեքսանյան

17/08/2017 schedule18:35

Ռիո 2016-ի չեմպիոն Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (98 կգ) հաճախ է վերհիշում օլիմպիական խաղերում ապրած պահերը: 1 տարի է անցել այն օրից, ինչ նա նվաճեց անկախ Հայաստանի պատմության 2-րդ օլիմպիական ոսկին: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկն ընդգծում է, որ իր հիշողություններում հատկապես վառ են տպավորվել եզրափակիչ գոտեմարտի վերջին վայրկյանները եւ մեդալների հանձնման արարողությունը:

«Ամեն օր եմ հիշում: Այս 1 տարին շատ արագ անցավ, կարծես ընդամենը մի քանի ամիս լինի, որ մասնակցեցի օլիմպիական խաղերին: Այնպիսի զգացողություններ, այնպիսի ապրումներ եմ ունեցել այդ ժամանակ, որ 100 տարի էլ անցնի, չեմ մոռանա: Հիշում եմ հատկապես եզրափակիչի վերջին վայրկյաններն ու նաեւ պարգեւատրման արարողությունը, երբ հայոց եռագույնը բարձրացավ, ու մեր հիմնն էր հնչում»,- ասաց նա:

Արթուր Ալեքսանյանը խոստովանում է, որ ամառային 31-րդ օլիմպիական խաղերից հետո հեշտ չի եղել կրկին հունի մեջ ընկնել: Բացի այդ՝ դրանից հետո մեծացել են իրենից ակնկալիքները, ինչը լրացուցիչ պատասխանատվություն է:

«Հեշտ չէր: Նաեւ ասեմ, որ ավելի պարտավորեցնող էր, քանի որ նման ձեռքբերումից հետո բոլորը սկսում են քեզնից միայն ոսկի սպասել»,- ասաց նա:

Այս օրերին հավաքականի կազմում Ալեքսանյանը պատրաստվում է աշխարհի 2017 թ. առաջնությանը, որը տեղի է ունենալու օգոստոսի 21-26-ը Փարիզում: Ըմբիշը նշում է, որ չնայած թեթեւ վնասվածքին՝ լավ մարզավիճակում է եւ մարտական է տրամադրված:

«Լավ մարզավիճակում եմ: Ծնկի փոքր վնասվածք ունեմ, բայց հուսով եմ՝ դա չի խանգարի, ու հաղթանակով կվերադառնամ»,- ասաց նա:

Բացի Ալեքսանյանից՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում առաջնությանը մասնակցելու են նաեւ Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) եւ Արթուր Շահինյանը (85 կգ): Հավաքականը մրցավայր է մեկնելու օգոստոսի 19-ին:

Տպել
6099 դիտում

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել