Հաց բերողի հետ որոշել էինք հակառուսական ցույցեր իրականացնել. Շահեն Հարությունյան

17/08/2017 schedule22:10

ՀՀ վարչական դատարանում այսօր շարունակվեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայցն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանի գործով քննությունը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը միանգամից 4  վարչական հայց է ներկայացրել ակտիվիստ Շահեն Հարությունյանի դեմ: Հայցերը վերաբերում են  Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան, ինչպես նաեւ հաջորդող օրերին Ազատության հրապարակում  չիրազեկված հավաք եւ այնուհետեւ երթեր անցկացնելուն:  

Քաղաքապետը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հավաքներ եւ երթեր անցկացնելու համար:

Պատասխանող կողմն այսօր դատարանում պնդեց, որ հայցն անհիմն եւ ենթակա է կարճման: Մասնավորապես՝ Շահեն Հարությունյանի ներկայացուցիչ Տաթեւիկ Սարդարյանն իր խոսքում ասաց, որ սույն թվականի մարտի 17-ին, 18-ին, 19-ին եւ 20-ին կազմակերպված հավաքները չեն կարող համարվել իրազեկում պահանջող, քանի որ իրենց բնույթով ընդգրկում են շտապ հավաքի շրջանակը, իսկ դրա ընթացքում բարձրացված հիմնական պահանջներից մեկը, այն է՝ Հաց բերողին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջը, չէր կարող հասնել իրազեկում ներկայացնող 7-օրյա ժամկետում, քանի որ Հաց բերողը հուղարկավորվել է մարտի 22-ին: Նա միաժամանակ նշեց, որ Շահենը որպես կազմակերպիչ որեւէ պատասխանատվություն չի կրել՝ Տարոն Մարգարյանին իրազեկում ներկայացնելու համար, քանի որ անմիջապես արձագանքել է Հաց բերողի մահվան դեպքին. «Մոտ մեկ ժամ 30 րոպե անց նա կազմակերպել է հավաքը՝ այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում տարածելով»։

Ակտիվիստ Շահեն Հարությունյանն էլ նկատեց. «Ի սկզբանե, պետք չէր 7-օրյա ժամկետում իրազեկում ներկայացնել, քանի որ ես չէի իմանալու, որ Արթուր Սարգսյանը մահանալու է մարտի 16-ին՝ ժամը 4:30-ին»։

Հայցվորի ներկայացուցիչ Արամ Աբովյանն էլ ասաց, որ հավաքին 100-ից ավելի քաղաքացի է եղել, եւ հետեւաբար Շահեն Հարությունյանը պարտավոր էր իրազեկում ներկայացնել քաղաքապետարան: Նա հավելեց, թե Շահեն Հարությունյանը յուրաքանչյուր օր (մարտի 17-ին, 18-ին, 19-ին եւ 20-ին) թույլ է տվել իրավախախտում:

Այսօր դատարանում ելույթով հանդես եկավ նաեւ պատասխանող Շահեն Հարությունյանը: Ելույթը դեռ չսկսած՝ դատավոր Կարեն Զարիկյանը ընդհատեց Շահեն Հարությունյանին եւ ասաց. «Դուք դատարանի առջեւ եք ելույթ ունենում, հետեւաբար ձեզնից աչքերի կոնտակտ եմ ակնկալում»:

«Ես քաղաքացիական պայքարի եմ դուրս եկել, հայտնվել եմ դատարանում, պատասխանատվության պետք է ենթարկվեմ, որը հնարավոր է նաեւ փոխարինվի կալանավորմամբ, քանի որ պայմանական դատվածություն ունեմ»,- այդպես սկսեց իր ելույթը Հարությունյանը:

Նա նշեց, որ շատ դատավարություններ են եղել Սովետական Միության ժամանակ եւ որպես օրինակ բերեց Ազգային միացյալ կուսակցության երեք հիմնադիրների դատավարությունները: «Ստեփան Զատիկյանն անգամ գնդակահարության է դատապարտվել, որովհետեւ նրանք պարզապես քաղաքական ելույթներ են ունեցել»,- Շահեն Հարությունյանի այս ելույթն ընդհատեց նախագահող դատավորը՝ նկատելով. «Հաշվի առեք, որ, բարեբախտաբար, հիմա խորհրդային դատարանում չեք գտնվում, այլ՝ ՀՀ վարչական դատարանում»:

Շարունակելով իր ելույթը, Հարությունյանը շեշտեց, որ մարտի 16-ը ոչ միայն Հաց բերող Արթուր Սարգսյանի «սպանության» օրն է, այլեւ ռուս-թուրքական եղբայրության դաշնագրի ստորագրման օրը։ Եվ պատահական չէ, որ միայն Արթուր Սարգսյանի մահից հետո են որոշել իրեն պատասխանատվության ենթարկել, չէ՞ որ փետրվարի 27-ից մինչեւ մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում եւս ցույցեր են իրականացրել, որոնց համար իրեն պատասխանատվության չեն ենթարկել եւ իրազեկում չեն պահանջել:

«Ռուս-թուրքական այդ պայմանագրում կա դրույթ, որ հետխորհրդային երկրներում, այն ուժերը, ովքեր կփորձեն դուրս գալ թուրքական կամ ռուսական իշխանության դեմ, կփորձեն ապստամբել, ռուս-թուրքական ուժերը, համատեղ գործելով, կպատժեն այդ անհատին, ուժին։ Ի վերջո, հավաքը կազմակերպել եմ ես, հենց իշխանություններին հայտնի է, որ ես հակառուսական գործունեություն եմ ծավալում։ Հաց բերողի հետ որոշել էինք հակառուսական ցույցեր իրականացնել ապրիլյան քառօրյա պատերազմի համար եւ որոշել էինք գնալ դեսպանատուն եւ պահանջել, որպես սգո նշան՝ դեսպանատունն իր դրոշներն իջեցնի ապրիլի 1-ից 4-ը։ Փաստացի, ես եւ Հաց բերողը ցանկանում էինք իրականացնել հակառուսական գործողություններ, քանի որ նույն Ռուսաստանի՝ «անվտանգության երաշխավորի» բաժանած զենքի «շնորհիվ» հարյուրավոր զինվորներ զոհվեցին, տարածքներ գրավեցին։ Ես եւ Հաց բերողը համարում էինք, որ Ռուսաստանը մեր թշնամին է, մեր գաղափարական եւ մեր պետական թշնամին է»,- հայտարարեց քաղաքացիական ակտիվիստը:

Դիմելով դատարանին՝ Հարությունյանն ասաց, որ Հաց բերողի մահվան հաջորդ օրը՝ մարտի 17-ին, գնացել է Երեւան քաղաքի վարչություն եւ հանդիպում ունեցել Երեւանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի եւ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ՝ ճշտելով ինքնաբուխ հավաքի իրավական հիմքերը: «Պարոն Օսիպյանն էլ ասել է՝ այո,  դուք ունեք իրավունք, եւ սա ամբողջովին ինքնաբուխի մեջ մտնում է: Տարոն Մարգարյանը չգիտի կամ իրեն չի հետաքրքրում Երեւանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի խոսքը՝ քաղաքապետ-ոստիկանապետ հակասություն կա, բայց դա չի նշանակում, որ ես մեղավորություն եմ գործել, որ ինքնաբուխ հավաք ենք իրագործել, թող գնան իրենց հարցերը իրար հետ ճշտեն»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Տարոն Մարգարյանի հայցն ընդդեմ Շահեն Հարությունյանի գործով դատաքննությունն ավարտվեց: Դատավոր Կարեն Զարիկյանը սույն գործով դատական ակտը կհրապարակի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ին:

Տպել
3043 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում