Իրանական գազով ռուսական գազը փոխարինելու մասին առայժմ որեւէ խոսք չկա. փորձագետ

18/08/2017 schedule15:42

Միջազգային եւ Անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը կարծում է, որ Հայաստանը փոքր ծավալներով իրանական գազի կստանա, քանի որ Իրանը հենց այնպես չէր գազիֆիկացնում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը: Այս մասին Արմեն Վարդանյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում:

Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն վերջերս տված հարցազրույցում հայտարարել էր, որ դիտարկում են Հայաստանի ներկայացրած հարցումն իրանական գազ ստանալու վերաբերյալ: Ինչպե՞ս եք գնահատում իրանական գազի շուրջ հայկական կողմի հետաքրքրությունները:

- Վերջին մի քանի տարիներին է այս տենդենցը նկատվում: Իրանի նախկին դեսպանն էլ նախորդ տարի մի քանի անգամ հայտարարություն արեց, մեսիջներ հղեց Հայաստանին, որ Իրանը պատրաստ է Հայաստանին գազ վաճառել ավելի էժան, քան մյուս երկրները, եւ սա դրա շարունակությունն է: Ակնհայտ է, որ Իրանը ամեն կերպ փորձում է Հայաստանի միջոցով դուրս գալ Եվրոպա  եւ դրա համար որպես առաջին քայլ փորձում են ռուբիկոնն անցնել Հայաստանին գազ մատակարարելով: Այնուհետեւ Հայաստանի միջոցով, ինչու չէ, դուրս գալ նաեւ Եվրոպա:

Բեհզադ Բաբազադեն իր հարցազրույցում նշում է, որ Հայաստանն է դիմել իրենց գազի գնման հարցով, սակայն մինչ օրս Հայաստանի կառավարությանը փորձագիտական հանրությունը քննադատում էր, որ չեն փորձում իրանական գազ գնել: Ինչո՞վ եք պայմանավորում Հայաստանի այս նախաձեռնողականությունը:

- Ինձ թվում է՝ խոսքը փոքր ծավալներով գազի ներկրման մասին է: Անցյալ տարի Իրանն իր միջոցներով գազիֆիկացրեց ամբողջ Ագարակ քաղաքն ու Մեղրի քաղաքի կեսը: Ես կարծում եմ, որ առայժմ Սյունիքի մարզի մասին է խոսքը: Այնտեղ նույնիսկ որոշ տարածքներում գազամատակարարում չկա, իսկ ռուսական կողմը չի փորձում գազիֆիկացնել: Ամբողջ Հայաստանում իրանական գազով ռուսական գազը փոխարինելու մասին առայժմ որեւէ խոսք չկա: Ինձ թվում է՝ շատ սահմանափակ ծավալների մասին է խոսքը, եւ այդ հարցում Հայաստանը կարծես թե «Գազպրոմի» թույլտվությունը ստացել է եւ դրա համար էլ դիմել է իրանական կողմին:

Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրենը հայտարարել է նաեւ, որ իրենց համար անընդունելի է Հայաստանին վաճառվող ռուսական գազի ցածր գինը, սակայն տարիներ շարունակ ասվում էր, որ Իրանն ավելի էժան գազ է առաջարկում Հայաստանին: Արդյո՞ք հակասություն չկա այստեղ:

- Ճիշտն ասած, Իրանը երբեք գազի գին չի հայտարարել: Նախկին դեսպանն ասում էր, որ դա առանձին քննարկման թեմա է: Որոշ երկրների կարող են 390 դոլարով վաճառել, ինչպես ժամանակին Թուրքիային էին վաճառում, որոշ երկրների՝ այլ գնով, դա առանձին թեմա է: Ռուսական գազը Հայաստանի համար էժան է, հաշվի առնելով նաեւ այն, որ Հայաստանը մտավ Եվրասիական տնտեսական միություն: Միջազգային գներից էժան է, որովհետեւ 160-170 դոլար միջազգային գին չկա, նույնիսկ Թուրքիային Իրանն ավելի թանկ գնով է վաճառում: Բայց սա էլի բանակցությունների թեմա է: Այստեղ քաղաքական գործոնը պետք է հաշվի առնել: Այն գնով, որ Ռուսաստանը վաճառում է Հայաստանին եւ Իրանը պետք է վաճառի Հայաստանին, բոլորն էլ իրենց մեջ քաղաքական կոմպոնենտ ունեն:

Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ եթե կողմերի միջեւ ձեռք բերվի համաձայնություն, ապա գազն էլեկտրաէներգիայով փոխանակելու մասին պայմանագիրը չի չեղարկվի։ Սա արդյո՞ք ենթադրում է, որ ընթացող բանակցությունները եթե դրական արդյունք չունենան, ապա կչեղարկվի էլեկտրաէներգիա գազի դիմաց պայմանագիրը:

- Ոչ, ոչ, դրանք առանձին ծրագրեր են: Իրանական կողմը հավանաբար փորձում է իրեն ապահովագրել ռիսկերից: Նա բարտերային պայմանագիր էր, որը, բնականաբար, պետք է լինի առանձին բանակցությունների առարկա: Նախկին համաձայնագիրը չեղարկելու որեւէ հիմք չեմ տեսնում:

- Բանակցություններից ինչ ակնկալիքներ կան:

- Ինձ թվում է, որ Հայաստանը, այնուամենայնիվ, կսկսի փոքր ծավալներով գազ գնել իրանական կողմից, եւ չեմ կարծում իրանական  կողմը հենց այնպես էր գազիֆիկացրել Ագարակը: Գազպրոմին էլ մի գուցե ձեռնտու է թույլ տալ Հայաստանին փոքր ծավալով իրանական գազ գնել, որը մեծ մասով նրա մենաշնորհային դիրքի համար որեւէ վտանգ չի պարունակում:

Տպել
5867 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին