Կարվի ամեն ինչ «Խոսրովի անտառի» կենսաբազմազանությունը վերականգնելու համար. նախարար

18/08/2017 schedule12:13

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհն օգոստոսի 17-ին հաջողվել է մեկուսացնել եւ հանգցնել: Տարվում են աշխատանքներ փոքր ծխացող կետերի վերացման նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը, լրագրողներին ներկայացրելով հրդեհաշիջման աշխատանքների ընթացքը, նշել է. «Օգոստոսի 13-ին պարզելով հրդեհի ծավալները` ՀՀ Նախագահին, ՀՀ վարչապետին դիմելու անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի նրանց որոշմամբ միջազգային օժանդակություն խնդրենք: Միջազգային օժանդակության առաջարկ եղավ, որին արձագանքեց Ռուսաստանի Դաշնությունը եւ համապատասխան ինքնաթիռը ժամանեց Հայաստան: Օգոստոսի 16-ի երեկոյան հրդեհի հիմնական օջախները վերացված էին, ինչին նպաստեց նաեւ տեղացած, թեկուզ ոչ հորդառատ, անձրեւը: Ներկայում կան իրականացվելիք աշխատանքներ, որովհետեւ կան ծխացող օջախներ, որոնք պետք է հիմնավորապես վերացնել:  Այս գործողությունները շարունակվում են, որում ընդգրկված են ՀՀ ԶՈՒ ծառայողները, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը: 

Ծխի օջախները  տորֆային զանգված  են պարունակում, բարձր ջերմաստիճանը պահպանվում է, այդ պատճառով մարդու կանխարգելիչ միջամտությունը յուրաքանչյուր ծխի օջախում պարտադիր է: Վնասի մասին խոսելիս, պետք է նկատի ունենալ, որ «պետական արգելոց» կարգավիճակը նշանակում է, որ կենսաբազմազանությունն այնտեղ թանկ է գնահատվում պետության համար: Եթե այլ տարածքներում նման կորուստը մեկ միավոր է գնահատվում, ապա հատուկ պահպանվող տարածքներում այն նյութականի վերածած` բազմապատկվում է 5-ով: Գիհու պարագայում, մեր կորստի առանձնահատկությունն այն է, որ այս ծառատեսակները դժվար աճող են, գրեթե անհնարին` վերականգնման տեսակետից եւ այս առումով, այս վնասին չափման միավոր չկա:

Մյուս կողմից գիհին իր կենսամիջավայրում հնարավորություն է տալիս առանձին կենդանատեսակների գոյությանը, ինչպիսին օրինակ սեւ անգղն է, որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում եւ ապրում է հենց այս կենսամիջավայրում: Նույնը նաեւ կովկասյան ընձառյուծն է: Կան սողունների մասով կորուստներ, խոշոր կենդանիների կորուստների մասին դեպքեր չունենք, ի ուրախություն մեզ, բայց ունենք տեղափոխություն այլ վայր, բայց  այս պահին դժվար է աել, թե ուր: Դրա համար մեր երկրորդ կարեւոր գործողությունն այն է եղել, որ Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է հսկողություն իրականացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում, այն որսահանդակներում, որտեղ կարող են տեղափոխվել այդ կենդանիները` որպեսզի որսի սահմանափակումներ կիրառենք եւ թույլ չտանք, որ այս աղետի հետեւանքով լուրջ վնաս պատճառվի մեր կենդանական աշխարհին:

Միջազգային կազմակերպություններից արդեն ունենք աջակցության առաջարկներ, բնական վերականգման շրջանակներում, հակահրդեհային միջոցառումներն առավել ուժեղացնելու, տեխնիկական զինվածությունն ավելի հզորացնելու առումով, եւ դա` միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոցին չի վերաբերում, այլ բոլոր հատուկ պահպանվող տարածքներին: Մենք կարեւոր չենք համարում ասեկոսեներին պատասխանելը, այլ գերխնդիրը հրդեհն արագ հանգցնելն էր, սակայն ես տեղեկացել եմ, որ տեղեկատվություն է տարածվել, թե հատուկ պահպանվող տարածքները միայն այս հրդեհից հետո են հսկողության տակ վերցվել, կամ այնտեղ ուժեղացված հսկողություն իրականացվել: Դա այդպես չէ, դեռեւս սույն թվականի հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով բոլոր ԲՀՊՏ-ներում ուժեղացված ամենօրյա, ամենժամյա հսկողության համակարգ է սահմանվել, բոլոր սարքավորումները բերվել են առաջնակարգ պատրաստվածության վիճակի, որովհետեւ հրդեհի հավանականությունը շատ մեծ էր, պարզ է, որ 42 աստիճանում հրդեհավտանգ վիճակն շատ ավելի է բարձրանում:

Մենք պարբերաբար` ամեն օր, յուրաքանչյուր տարածքի վերաբերյալ ստանում ենք տեղեկատվություն: Կարող եմ ամփոփ տեղեկատվություն տրամադրել, օրինակ «Սեւան» ազգային պարկի տարածքում այս օրերին երկու հրդեհ է բռնկվել, որոնք արագ կարողացել են չեզոքացնել: «Զանգեզուր»  կենսոլորտային համալիրում  հուլիսի 14-ին ժամը 14.00-ին «Արեւիկ» ազգային պարկի տարածքում թշնամու կրակահերթից հրդեհ էր բռնկվել մեկ հեկտարի վրա եւ մեր աշխատակիցների  եւ տեղի համայնքի բնակիչների ուժերով այն հանգցվել էր: Մյուս տարածքներում դեպքեր չեն գրանցվել, բայց հրդեհավտանգ իրավիճակը դեռեւս պահպանվում է: Ավելին ասեմ`ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն ամենաբարձր հրդեհային վիճակն է սահմանվել, կառավարությունը շատ լավ գիտակցում է, որ բոլոր կառույցները պետք է առաջնային պատրաստվածության վիճակում լինեն:

Երբեմն հրապարակային կարծիքներ են հնչում, թե պետք է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում պահպանության ռեժիմ սահմանվի: Արգելոցը ինքը` ամենաբարձր եւ խիստ կարգի պահպանության ռեժիմ ունեցող է: Բայց մենք, այո ունենք որոշակի խնդիրներ, կան համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներ, որոնք «Խոսրովի անտառի» պետական արգելոցի տարածքի ամբողջականությունը խաթարում են, եւ արդյունքում ունենում ենք շատ բարդ  պատկեր: Գյուղացիներն այդ տարածքներում խոտհարքեր ունեն եւ այնտեղ հասնելու համար պետք է անցնեն արգելոցի միջով, սակայն արգելոցային ռեժիմում սահմանափակումներ կան: Կան նաեւ վիճելի տարածքներ, դրա համար մենք առաջիկայում շահագրգիռ կողմերի հետ ուզում ենք քննարկման առարկա դարձնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի մշակումը, լիարժեք ամբողջացնենք այն, որ մի կողմից այն որպես կենսաբազմազանության կարեւոր տարածք, որպես արգելոց` լիարժեք լինի, ինչքան հնարավոր է քիչ հարաբերվի, քիչ շահերի բախումներ ունենա համայնքների, մասնավոր հատվածի հետ:

Մյուս կողմից էլ համայնքների բնակիչները մտածեն, որ այդ տարածքները պետությունը ոչ թե հենց այնպես պահպանում է, այլ  բնակիչների շահն է այս տարածքների պահպանությունը եւ առաջընթացը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցն ունի պահպանվող տարածքի եվրոպական դիպլոմ, եւ այս առումով մենք պարտավորություն եւ պատասխանատվություն ունենք միջազգային հանրության առաջ եւս, եւ պատահական չէ, որ միջազգային հանրությունն էլ անընդհատ քայլեր է ձեռնարկում, որպեսզի ավելի ուժեղացնի պահպանումը եւ բարելավի վիճակը: Նկատենք նաեւ, որ կենդանիների ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը` ողջ լայնությամբ հանդիսանում է  էկոմիջանցքի կարեւոր մի հատված:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն անհատներին, կազմակերպություններին, ովքեր այս օրերին ակտիվ, սրտացավ վերաբերմունք են ցուցաբերել այս աղետը կանխելու եւ հետեւանքները հնարավորինս նվազեցնելու նպատակով: Պարզ է, որ կարող եք ասել, որ այն  արգելոցի աշխատակիցների պարտականությունն է, բայց դեպքեր կան, երբ  աշխատակիցը գրկում եւ մարմնով փակում է ծառը, որ այն չվնասվի: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ մեր հրամանատարներին,  զինված ստորաբաժանումներին, մեր զորքերին, ովքեր մեկ մարդու նման փայլուն աշխատանք կատարեցին այս օրերի ընթացքում  եւ անգնահատելի ներդրում ունեցան  մեր ժողովրդի, պետականության, ապագա սերունդների սեփականությունը պաշտպանելու գործում:

Հրդեհի պատճառներն առաջիկայում քննության արդյունքում կպարզվի: Չի բացառվում ոչ մի վարկած, նաեւ` մարդկային գործոնը, քանի որ հրդեհը բռնկվել է այն հատվածում, որտեղ համայնքային եւ մասնավոր տարածքներից տեղաշարժը շատ է»:

Անդրադառնալով օդից հրդեհաշիջման աշխատանքներին` նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ լանդշաֆտի պայմաններում մարդկային ուժի կիրառումը շատ ցածր արդյունավետություն ուներ, դրա համար էլ անհրաժեշտություն առաջացավ օդից շիջման աշխատանքների իրականացում: Նախարարը կարեւորել է հակահրդեհային տեխնիկական զինվածությունը եւ շեշտել, որ առաջիկա տարիներին խիստ հսկողական դիտարկումները կշարունակվեն, կմշակվի վերականգնման ծրագիր` ներգրավելով տեղական եւ միջազգային գործընկերներին եւ այնպես կարվի,  որ առաջիկա տարիներին ունենանք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հնարավորինս վերականգնված կենսաբազմազանության ամբողջական պատկերը:

Տպել
6170 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն