Ըմբիշները պատրաստ են գորգ դուրս գալու ու պայքարելու հաղթանակի համար. Հաբեթնակ Կուրղինյան

18/08/2017 schedule17:11

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը գոհ է աշխարհի 2017 թ. առաջնություն մեկնող իր սաների մարզավիճակից: Օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք մրցաշարում հայ ազատոճայինները մեդալների համար պայքարելու են 5 քաշային կարգերում: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիչը չցանկացավ կանխատեսումներ անել մեդալների վերաբերյալ, սակայն վստահեցրեց, որ ըմբիշները պայքարելու են միայն հաղթանակի համար:

«Պատրաստվել ենք նորմալ, լավ մարզավիճակում են, վնասվածքներ չունեն, պատրաստ են գորգ դուրս գալու եւ յուրաքանչյուր գոտեմարտում հաղթանակի համար պայքարելու: Իսկ թե ինչպես կդասավորվի, ցույց կտան մրցումները, գորգը»,- ասաց նա:

Մրցաշարին ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մասնակցելու են Եվրոպայի այս տարվա բրոնզե մեդալակիրներ Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Լեւան Բերիանիձեն (125 կգ), ինչպես նաեւ Գարիկ Բարսեղյանն (57 կգ) ու Գեորգի Կետոեւը (97 կգ): 65, 70 եւ 86 կգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենալու:

«Ոչ միայն այս անգամ, մենք միշտ էլ աշխարհի առաջնություններին ամբողջական թիմով մասնակցել ենք նախաօլիմպիական տարիներին, որպեսզի վարկանիշների հետ կապված խնդիրներ չունենանք: Մյուս տարիներին նույնպես եղել են դեպքեր, որ որոշ քաշային կարգերում մարզիկներ չենք ունեցել: Ուղղակի մարզիչները նպատակահարմար չեն գտել, որ գնան միայն մասնակցության համար: Այս անգամ եւս պատճառը դա է: Այն քաշային կարգերի մարզիկները, որոնց չենք ընդգրկել աշխարհի առաջնության մասնակիցների թվում, ունեն հնարավորություններ, ուղղակի այսօր պատրաստ չեն»,- ասաց նա:

Հաբեթնակ Կուրղինյանն անդրադարձավ նաեւ գլխավոր մարզչի պաշտոնում իր հետագա աշխատանքի հարցին: Նա նշեց, որ չգիտի՝ որքան ժամանակ է գլխավորելու թիմը եւ երբ է հայտնի դառնալու՝ ով է լինելու հիմնական մարզիչը:

«Ես չգիտեմ, ոչ էլ հետարքրքվում եմ: Հետագան ցույց կտա: Ֆեդերացիան կորոշի»,- ասաց նա:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավայր է մեկնելու օգոստոսի 23-ին:

Տպել
5580 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար