Ընդդեմ դիմորդների. բախումներ առարկայական հանձնաժողովներում

19/08/2017 schedule15:12

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի օգոստոսի 17-ի համարում

Երեկ ավարտվեցին այս տարվա բուհական ընդունելության քննությունները: Ու թեեւ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի բողոքարկումների թիվն ավելի քիչ էր, եւ աղմկոտ բողոքարկումներ առանձնապես չեղան, սակայն ընդունելության քննություններն այս անգամ եւս չանցան առանց սկանդալների: Անգամ նախագահի վերահսկողական ծառայությունը, որ ուժեղացված ռեժիմով փորձում էր հսկել քննությունների ընթացքը, ոչինչ չտվեց դիմորդներին: Քննությունները կրկին անցան ավանդական սցենարով: Ավելին, եթե նախկինում առարկայական հանձնաժողովները փորձում էին հնարավորինս թաքցնել իրենց մարդկանց օգնելու փաստերը, այս տարի ամեն ինչ բացահայտ է եղել: Դժգոհությունները մեծ են հատկապես մաթեմատիկա եւ հայ ժողովրդի պատմություն առարկաների քննություններից:

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այս երկու հանձնաժողովներում ու նաեւ ֆիզիկայի հանձնաժողովում բանը հասել է այնտեղ, որ նախագահի վերահսկողական ծառայության հետ բախման արդյունքում սույն հանձնաժողովների անդամները ցանկացել են քննությունների կեսից հրաժարական տալ: Երբ մենք փորձեցինք այս ամենը ճշտել հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաղարշակ Խաչատրյանից, նա, բնականաբար, ամեն ինչ ժխտեց: Պարոն Խաչատրյանը խոստովանեց միայն, որ հայ ժողովրդի պատմության հանձնաժողովում միջադեպեր իրոք եղել են: «Շատ խոսակցություններ գնացին, դժգոհում էին արտագրության փաստերից եւ այլն, բայց որ դա վերաճի հրաժարականի, ես նման բան չեմ լսել»,- մեզ հետ զրույցում ասաց հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը:

Մի խոսքով, այս առարկայի դեպքում ոչ հանձնաժողովի նախագահի, ոչ էլ կրթության եւ գիտության նախարարի փոփոխությունից՝ ընդունելության քննությունների ժամանակ ոչինչ չի փոխվում: Դրա վառ ապացույցը քննությունների արդյունքներն են: Սույն առարկայից քննություն հանձնած 1981 դիմորդներից ոչ ոք առ այսօր 20 միավոր չի հավաքել: Մաթեմատիկայի քննության ժամանակ թեստերում տեղ են գտել բազմաթիվ երկիմաստ խնդիրներ: Այսինքն, տարբերակները կազմվել են այնպես, որ հանձնաժողովն ինչպես կամենա, այնպես էլ՝ դիմորդի հարցերը լուծի: Ըստ մաթեմատիկայի դասախոսների՝ գրեթե օր չի եղել, որ հանձնաժողովը պատերին խնդիրների սխալ պատասխաններ չփակցնի: «Տարբերակներ կային, որոնց մեջ մի քանի ապացույցով խնդիրներ էին: Հանձնաժողովների անդամները դիմորդների գլխին կանգնած՝ թելադրում էին:

Երեխաների միավորները դիտմամբ իջեցնում էին: Բազմաթիվ օրինակներ կան, որ դիմորդի աշխատանքը 20 միավոր են գնահատել,  հետո ջնջել են, դարձրել՝ 19 միավոր: Մի խոսքով, հանձնաժողովն աշխատել է նույն մեթոդներով՝ լավ երեխաներին ճնշելով ու ջարդելով»,- երեկ մեզ հետ զրույցում դժգոհում էին ծնողներն ու մաթեմատիկայի մասնագետները: Այլ բան այս հանձնաժողովից, երեւի թե, հնարավոր էլ չէր սպասել, քանի որ այստեղ էր աշխատում նախանցյալ տարվա հանձնաժողովի փոխնախագահ Ռուբիկ Ավետիսյանը, ում կապույտ գրչով ուղղած դիմորդների աշխատանքները հայտնվել էին անգամ մեր խմբագրությունում, եւ ում անվան շուրջ քննությունների ժամանակ մեծ սկանդալ եղավ: Այս հանձնաժողովում էին նաեւ նույն տարում Ավետիսյանի հետ աշխատած այլ մաթեմատիկոսներ, որոնց բազմաթիվ դիմորդների  ծնողներ ցանկանում էին դատի տալ: 

Մի խոսքով, նախարարի փոփոխությունից, միեւնույն է, ընդունելության քննությունների ժամանակ, չնայած արդար քննություններ անցկացնելու մասին խոստումներին, բացարձակապես ոչինչ չի փոխվում: Անգամ ընդունող հանձնաժողովի նախագահը, ում երեկ մենք հարցրինք, թե կարո՞ղ է արդյոք հայտարարել, որ այս քննություններն անցան արդար եւ թափանցիկ, պատասխանեց. «Ինչքանով որ ես գիտեմ, այդքանով նորմալ է եղել: Իդեալականացված, բնական է, չեմ կարծում, բայց գտնում եմ, որ համեմատաբար նորմալ է եղել»: Ի դեպ, հետաքրքիր է, որ ԿԳ նախարար Սերգո Երիցյանն այս տարի առանձնակի դեր չի էլ խաղացել քննությունների ժամանակ: Եթե հավատանք առարկայական հանձնաժողովների անդամներին, կոպիտ ասած՝ «բերքահավաքն» այս տարի արել են նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները, որոնք, ի տարբերություն նախորդ տարիների, երբ քննությունների ողջ ընթացքը հսկում էին ընդամենը 3-5 հոգով, այս տարի եղել է մոտ 20 հոգի, ընդ որում՝ շատ ակտիվ:

Ըստ հավաստի աղբյուրների՝ այս տարի մեկ միջին միավոր բարձրացնելն արժեցել է 500 դոլար (ասենք՝ 14-ը դարձնել 15), իսկ բարձր միավոր բարձրացնելը՝ 1000 դոլար (այսինքն՝ 19-ը դարձնել 20): Հանձնաժողովներին շատ մոտ կանգնած մեր աղբյուրները, սակայն, հայտարարում են, որ դիմորդների ծնողներն իրենց երեխաների հարցերը  հիմնականում փորձել են լուծել մինչ քննությունը: Ըստ նրանց՝ այս տարի ոչ մի դժվարություն չի ներկայացրել 3 միավորանոց աշխատանքն, ասենք, 18 գնահատելը: Դրա համար պետք է եղել միայն 3-5 հազար դոլար (համենայնդեպս, ուղիղ 3 հազարը մնացել է հանձնաժողովին, մնացածը կախված է եղել միջնորդի պահանջներից): Մի խոսքով, այս տարի եւս գործել են նույն սակագները, եւ ենթադրվում է, որ շրջանառվել է նույն ստվերային գումարը:

Հ.Գ. Այս տարվա 17 հազար 500 դիմորդները հանձնել են 28 հազար 781 քննություն: Գանգատարկվել է 2 հազար 249 աշխատանք, որից բարձրացվել են միայն 328-ի միավորները (հիմնականում՝ 1 միավորով, որոշ դեպքերում՝ 2): Կրկնակի գանգատարկվել են 273 աշխատանքներ, որոնցից միայն 36-ի միավորներն են բարձրացվել (ընդամենը 1-ով): Ընդունելության քննությունների արդյունքները պաշտոնապես կհրապարակվեն օգոստոսի 26-ին: 

Լուսինե Բարսեղյան

Տպել
2204 դիտում

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս