Կարմիր կովն ու իր կաշին. ամառը ինչ տվեց ընդդիմությանը

19/08/2017 schedule15:18

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի օգոստոսի 17-ի համարում

Մեկամսյա ընդմիջումից հետո առաջին գործը, որը  հարկ համարեցինք իրականացնել՝ անցնող ամսվա քրեաիրավական անցուդարձը ներկայացնելն էր: Թվում է` մեկ ամիսը բավական ժամանակ էր, որ որոշակի տեղաշարժեր լինեին այս ոլորտում՝ գոնե Եվրախորհրդի բանաձեւերի ապահովման առումով: Սակայն պարզվում է՝ իրավապահ համակարգը նախընտրում է հարազատ մնալ իր գործելաոճին եւ հետեւություններ գրեթե չի անում: Մինչ օրս ոչ մի փոփոխություն չի կատարվել «Արդարություն» դաշինքի քրեական գործի ընթացքի մեջ` գործը կարճված չէ, կասեցված չէ: Սակայն «Հանրապետություն» կուսակցության անդամների նկատմամբ հարուցված քրգործերից առայժմ կարճված կամ կասեցված չէ միայն Վաղարշակ Հարությունյանի գործը, թեեւ՝ քննչական գործողություններ չեն կատարվում: Վ. Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը գլխավոր դատախազությունից չի ստացել նաեւ իր բողոքի պատասխանը:

Նա տարակուսած է եւ իր տարակուսանքը թաքցնելու համար հումոր է անում. «Գուցե  չե՞ն կողմնորոշվում, թե ինչ հիմքով կարճեն` հանցադեպի՞, թե՞ հանցակազմի»: Ի դեպ, այս մեկ- երկու ամիսը նաեւ ապացուցեց, որ Վաղարշակ Հարությունյանը զղջման տեքստ չի գրել: Դրա մասին է վկայում ոչ միայն այն, որ այս ընթացքում «չկոտրված» ընդդիմադիր գործչի նկատմամբ քրգործը չեն կարճում, այլեւ այն, որ իշխանամետ թերթերից ոչ մեկը նրա ցուցմունքներից հատվածներ չտպեց եւ ընդդիմության «աչքը չխոթեց»: Ընդդիմության հաջորդ ներկայացուցիչը, ով հայտնվեց քավության նոխազի դերում եւ պատժվեց օրենքի ողջ «խստությամբ»՝ ՀԺԿ անդամ Էդգար Առաքելյանն էր, ում առաջին ատյանի դատարանը «իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու»` պլաստմասե շշով ոստիկանի գլխին խփելու համար դատապարտեց 1,5  տարի ազատազրկման:

Հետագայում վերաքննիչ դատարանը` Սուրեն Ղազարյանի նախագահությամբ կրկնեց դատավճիռը` մերժելով պաշտպանական կողմի բողոքը: Առաքելյանն ու իր պաշտպան Թադեւոս Ալեքսանյանը դիմեցին Վճռաբեկ դատարան, եւ նախորդ ուրբաթ Վճռաբեկ դատարանի քրեական ու զինվորական գործերի պալատն անփոփոխ թողեց դատավճիռը: Ընդ որում, վճռաբեկի նիստի ժամանակ պաշտպանը պարզել էր, որ քրգործի նյութերից դուրս է մնացել վերաքննիչ դատաքննության մի կարեւոր հատվածի սղագրությունը: Մասնավորապես այն հատվածը, երբ վերաքննիչ դատարանն ամբաստանյալին արգելել էր ցուցմունք տալ: Վերաքննիչի դատավորները, թերեւս, հասկանալով, որ խախտում են մարդու պաշտպանական իրավունքը, ինչը սրբորեն հարգվում է ողջ աշխարհում, դա դուրս էին թողել գործի նյութերից՝ հավանաբար գիտակցելով, որ սա բավարար է, որ Էդգարը դիմի Եվրոդատարան եւ շահի գործը:

Ինչեւէ, Էդգար Առաքելյանի դատավճիռն արդեն մտել է օրինական ուժի մեջ, եւ քանի որ նա արդեն կրել է իր պատժի մեկ երրորդը, ուստի նրան արդեն կարող են պայմանական վաղակետ ազատ արձակել: Մոտ օրերս նրա պաշտպանը կդիմի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը սպասարկող դատարանին` Էդգար Առաքելյանին պայմանական վաղակետ ազատելու խնդրով: Այս ընթացքում գրեթե փոփոխություն չկա նաեւ ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանի գործում, ում նույնպես առաջադրված է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հոդվածը, ընդ որում` դրա առավել ծանր 2-րդ մասը, որը նախատեսում է 10-15 տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ Արտաշատի ոստիկանությունում դաժան ծեծի հետեւանքով Վիրաբյանը ծանր վիրահատություն էր տարել եւ մարմնական ծանր վնասվածք ստացել, սակայն, քանի որ ծեծի ընթացքում նա դիմադրություն էր ցույց տվել ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետին, ուստի մեղադրանք էր առաջադրվել ոչ թե մարդուն խեղանդամ դարձրած ոստիկաններին, այլ՝ զոհին: Մենք տեղեկացանք, որ այս ամառվա ընթացքում Էրեբունու դատախազության քննիչ Թորոսյանն «ակտիվ» աշխատել է, առերեսումներ է արել ոստիկանների եւ Վիրաբյանի միջեւ, սակայն այդպես էլ քաղաքացուն խոշտանգած ոստիկանների նկատմամբ գործ չի հարուցել: Մեզ հայտնի դարձավ, որ այս ընթացքում Գրիշա Վիրաբյանը հրաժարվել է պաշտպաններից եւ դիմում է գրել ՀԺԿ-ից դուրս գալու խնդրանքով: Սակայն, թե ինչն է նման դիմումի պատճառը, ինչ հանգամանքներում է դա գրվել եւ ինչ ընթացք է ստացել` մեզ առայժմ հայտնի չէ:

Սակայն այս մեկ ամսվա ընթացքում կատարված ամենասենսացիոն իրադարձությունը կապված է գարնանային անցուդարձի ժամանակ կալանված երկու անձանց՝ մոսկվայաբնակ Գեւորգ Մեսրոպյանի եւ Արթուր Մանգասարովի հետ: Գլխավոր դատախազությունը, ապրիլի 9-ի հանրահավաքի ժամանակ ձերբակալելով նրանց, մի իսկական շոու սարքեց` իբր այս անձինք Հայաստան են հրավիրվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի կողմից եւ պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել` հանրահավաքի ժամանակ օդ կրակել ու խուճապ առաջացնել, նաեւ` Արտաշես Գեղամյանի նկատմամբ մահափորձ կատարել: Այս հայտարարություններից հետո, թվում էր՝ շուտով գլխավոր դատախազը կմտնի խորհրդարան եւ կխնդրի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ահաբեկչության պատվիրատու Սմբատ Այվազյանին:

Մանավանդ որ՝ Սմբատ Այվազյանին անընդհատ հրավիրում էին հարցաքննության, առերեսումներ անում, որի ժամանակ իբր ահաբեկիչները ճանաչել էին նրան ու հաստատել նախաքննության ժամանակ ասած եւ հեռուստատեսությամբ եթեր արձակված ցուցմունքները: Որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ իմացանք, որ ամռան շոգին դատախազությունն այս երկու անձանց քրեական գործն արագ ու ծածուկ մտցրել է դատարան եւ Կենտրոն համայնքի առաջին ատյանի դատարանը` Պարգեւ Օհանյանի նախագահությամբ, արագ քննելով այն, վճիռ է արձակել` 1-ական տարի ազատազրկում տալով նրանց: Ինչո՞ւ մեկական տարի. քանի որ՝ մեղադրանքն առաջադրվել է միայն ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Մեղադրանքի շրջանակներում ընդհանրապես չի եղել ահաբեկչության փորձի դրվագը: Այսինքն, այս աղմուկ հանած գործը հերթական փուչիկն էր, որը պայթեց դատարան չհասած:

Արմինե Օհանյան

Տպել
2670 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա