«Շիրակացու ճեմարանը» եւ Քուվեյթի հայ ազգային վարժարանը կնքել են համագործակցության հուշագիր

21/08/2017 schedule17:55

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը» եւ Քուվեյթի հայ ազգային վարժարանն այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում կնքել են համագործակցության հուշագիր, որը ստորագրել են «Շիրակացու ճեմարանի» տնօրեն Աշոտ Ալիխանյանը եւ Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարկիսյանը: Համագործակցության շրջանակում Շիրակացու ճեմարանը պատրաստակամություն է հայտնել Քուվեյթի հայ ազգային վարժարանին աջակցել ՀՀ կառավարության հաստատած հանրակրթության պետական չափորոշչին եւ Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի չափորոշիչների պահանջներին համապատասխան այլընտրանքային հանրակրթական ծրագրերի մշակման աշխատանքներում։

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ողջունելով նախաձեռնությունը, նշել է, որ օրինակելի է, երբ հայկական վարժարանը Հայաստանից դուրս փորձում է կիրառել հայկական ուսումնական ծրագրեր: «Մեր շատ ուսումնական հաստատություններ, այդ թվում` «Շիրակացու ճեմարանը», ունեն հետաքրքիր գաղափարներ, սակայն մենք միշտ խնդիր ենք ունեցել Հայաստանում արձանագրված նվաճումումները թե’ երկրի ներսում, թե’ դրանից դուրս տարածելու թեկուզ այն դպրոցներում, որտեղ հայկական ծրագրեր են իրականացվում: Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը օրինակ կհանդիսանա մեր մյուս լավագույն դպրոցների համար` արտերկրի ուսհաստատությունների հետ համագործակցելու եւ իրենց փորձը տարածելու տեսանկյունից»,- նշել է նախարարի տեղակալը:

Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարկիսյանի խոսքով` վարժարանը, որը հիմնվել է 1960 թվականին, մեծ ներդրում է ունեցել սփյուռքում հայ սերունդների դաստիարակության եւ համալսարանական ուսման պատրաստության գործում: «Սփյուռքի կրթական հաստատություններն այսօր դիմագրավում են բազում դժվարությունների, որոնցից հիմնականն արդիական կրթական չափորոշիչներին համարժեք քայլելու  հրամայականն է: Հետեւաբար, մենք պարտավոր էինք այս քայլն անել` հանուն սերունդների հայեցի դաստիարակության: Մեզ շատ հետաքրքիր է Շիրակցու ճեմարանի Միջազգային բակալավրիատի փորձը եւ կիրառումը մեր դպրոցում, որը բավականին մեծ նախապատրաստական աշխատանք է պահանջում` ուսումնական նյութերի համապատասխանեցում, անձնակազմի վերապատրաստում եւ այլն»,- նշել է Ներսես Սարկիսյանը` շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը  եւ Շիրակացու ճեմարանին` աջակցության համար:

«Շիրակացու ճեմարանի» տնօրեն Աշոտ Ալիխանյանն իր հերթին նշել է, որ ճեմարանի հիմնադրման օրվանից ազգային ոգին դրվել է ճեմարանի կրթական ծրագրերի հիմքում: «Մեր առջեւ երկու կարեւոր նպատակ է դրվել՝ հասնել այն մակարդակին, որ ճեմարանը դառնա համամարդկային արժեքներ կրթող հաստատություն եւ համահայկական կրթական կենտրոն: Առաջին նպատակին արդեն հասել ենք եւ շարունակում ենք առաջ գնալ, իսկ այսօր դրեցինք երկրորդ գաղափարի հիմքը՝  հույս ունենալով, որ մեր օրինակը վարակիչ կդառնա մյուս դպրոցների համար»,- նշել է Աշոտ Ալիխանյանը` վստահեցնելով, որ շուտով հանրությանը կներկայացվեն համագործակցության առաջին արդյունքները:

Նշենք, որ հուշագրով կողմերը կհամագործակցեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական եւ խորհրդատվական բնույթի ծրագրերի, այդ թվում՝ ուսուցիչների եւ աշակերտների փոխանակման, առցանց օլիմպիադաների, ամառային ճամբարի կազմակերպման, գիտակրթական խորհրդակցությունների կազմակերպման, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների եւ այլ նյութերի փոխանակման ուղղություններով: Բացի այդ, կողմերը կհամագործակցեն նաեւ համատեղ աշխատանքային խմբերի ձեւավորման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման եւ լուծման, կողմերի գործունեությանն առնչվող համապատասխան նյութերի հրատարակման, համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքների, դրանց խոչընդոտող հանգամանքների մասին տեղեկատվության փոխանակման եւ այլ ուղղություններով։

Տպել
1017 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)