Ավտոլվացման կետի աղմուկի հարցը կլուծվի. տնտեսվարողը լուծում է գտել (տեսանյութ)

21/08/2017 schedule22:18

Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Տիգրանյան 14 հասցեում գտնվող ավտոլվացման կետի գործունեությունն անհանգստացնում է հարակից շենքի բնակիչներին: Armtimes.com-ի հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ «Լվա ինքդ» ավտոլովացման կետի աղմուկը թույլատրելի շեմը գերազանցում է 17 դեցիբելով:

«Ավտոլվացման կետը երկու ամիս է, ինչ բացվել է, եթե ոչ ավելի, գտնվում է բնակելի շենքի դիմաց, որտեղ բացվում են բոլորի ննջարանների պատուհանները: Ամառվա այս շոգին հնարավոր չի պատուհան չբացել: Առողջապահության նախարարությունից եկել են, աղմուկի չափը չափել են, եզրակացություն են տվել, որ աղմուկի չափը գերազանցում է, որը խանգարում է բոլոր հարեւաններին»,- պատմեց բնակիչներից Հերիքնազ Գեւորգյանը: Հարցին, թե գիշերային ժամերին աշխատո՞ւմ են, նա պատասխանեց, որ ոստիկանությանը դիմելուց հետո սահմանափակել էին աշխատաժամը, բայց առավոտյան ժամը 7-ից միացնում են լվացման սարքավորումները:

«Աղմուկը թույլատրելի շեմը գերազանցում է 17 դեցիբելով: Այդ եզրակացությունը պաշտոնական մենք ունենք»,- ասաց բնակիչը:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, որը այս խնդրին քաջածանոթ է, մեր զրույցում ասաց, որ կա օրենսդրական բաց, եւ իրենց խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու: «Մենք, իհարկե, պետք է հաշվի առնենք նաեւ տնտեսվարողի շահերը, բայց տնտեսվարողը առնվազն պետք է այստեղ ձայնամեկուսացում իրականացնի, որովհետւ այն նորմերով, որոնք սահմանված են, ես անձամբ ասում եմ՝ բնակարաններում չափումներ եմ արել, մասնագիտական չափումներ են եղել, եւ հստակ երեւում է, որ նորմաներն այդտեղ կրկնակի խախտվում են»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր այս հարցը լուծել մինչեւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ինքը սպասում է, որ սահմանված 30-օրյա ժամկետում տնտեսվարողը համապատասխան միջոցներ ձեռնարկի, որպեսզի ձայնամեկուսացնի սարքավորումների աշխատանքը:

Armtimes.com-ը պարզեց, որ տարածքում ավտոլվացման ծառայություններ է մատուցում «Սուրվեյ-Լաբ Ա.Ս.» ՍՊԸ-ն, որի տնօրեն Արթուր Գրիգորյանը մեր զրույցում ասաց, որ թաղային ոստիկանները հաճախ են այս խնդրով իրեն այցելել, իսկ բնակիչներն ասել են, որ անելու են ամեն ինչ, որպեսզի լվացման կետը չաշխատի: «Իմ պլաններն այսպես են՝ ես վարձակալել եմ այդ տարածքը, տարածքի տերերի հետ խոսել եմ արդեն: Երեք բոքս եմ բացելու այստեղ, որպեսզի գիշերն էլ կարողանամ աշխատել: Երեք տեղ է լինելու, սա ցերեկն աշխատի, իսկ գիշերը` փակ տարածքում: Ես դեցիբելը նորից չափել կտամ: Լռության ժամ կա սահմանված՝ երեկոյան 11:00-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը, մի վայրկյան ժամը չենք խախտում»,- ասաց Արթուր Գրիգորյանը: Նրա խոսքով՝ բնակիչները դրդում են, որ միջադեպ լինի, սակայն ինքը լցվել է համբերությամբ:

«Քննարկել ենք, պետք է վարձավճարն ավելացնեն, մենք օգոստոսի վերջին գործունեությունը սկսում ենք, փողոցի կողմից մուտքեր է բացվելու, սարքավորումներ դրվելու են: Եթե կարիքն եղավ մինչեւ 21:00-ն ես բացօթյան կաշխատեցնեմ, դրանից հետո` փակ տեղը»,- ասաց «ՍՈՒՐՎԵՅ-ԼԱԲ Ա.Ս.» ՍՊԸ-ի տնօրենը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
5253 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ