Արթուր Ալեքսանյանն այսօր ԱԱ-ում հաղթեց վրացուն, որին Թբիլիսիում զիջել էր սկանդալի պատճառով

21/08/2017 schedule23:14

Ռիո 2016-ի ոսկե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (98 կգ) աշխարհի 2017 թ. չեմպիոն դառնալու ճանապարհին հաղթեց այն ըմբիշին, որի պատճառով Թբիլիսիի միջազգային մրցաշարի եզրափակչում քաշքշուկ էր սկսվել, եւ ինքը որակազրկվել էր: Նա վրացի Ռեւազի Նադարեիշվիլուն պարտության մատնեց այսօր՝ օգոստոսի 21-ին, Փարիզում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում (6:2):

Արթուրի եւՆադարեիշվիլու աղմկահարույց գոտեմարտը տեղի էր ունեցել այս ամառ՝ հունիսի 10-11-ը Թբիլիսիում անցկացված մրցաշարի եզրափակչում: Այն ժամանակ Արթուրի նկատմամբ կողմնակալ մրցավարության պատճառով տրիբունաներում անկարգություն էր սկսվել, Արթուրը երկրպագուներին հանգստացնելու նպատակով լքել էր գորգը, ինչը չի թույլատրվում, եւ մրցավարը տեխնիկական պարտություն էր գրանցել: Հետագայում Արթուրը նաեւ որակազրկվել էր:

Այսօր օլիմպիական չեմպիոնը վրացու հետ գոտեմարտում խնդիրներ չունեցավ: Մինչեւ նրան հանդիպելն Արթուրը 1/16 եզրափակչում 3:1 հաշվով հաղթեց իրանցի Սեյեդմոստաֆա Սալեհիզադեին, 1/8 եզրափակչում՝ ամերիկացի Թրեյսի Հենքոքին (10:1): Կիսաեզրափակչում պարտության մատնեց ուզբեկ Ռոստամ Ասակալովին (8:0): Ոսկե մեդալի համար պայքարում 3:1 հաշվով առավելության հասավ ռուս Մուսա Եվլոեւի նկատմամբ:

Աշխարհի 2017 թ. առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 21-ին եւ ավարտվելու է 26-ին:

Տպել
5819 դիտում

Գերմանիայում 92 թուրք թեկնածուներից Բունդեսթագ են անցել 14-ը

«Ժամանակ». Նոր զարգացում. Սամվել Բաբայանն ազատ կարձակվի, բայց նրա առջեւ պայման են դրել

Հայերից մնացած իրերի որակից կարելի է գուշակել, որ հայի են պատկանել. Թուրք հնավաճառ

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երեւանի կենտրոնում

«Խավարումը» եւ ՌԴ-ում Ստալինի պաշտամունքի վերածնունդը. Հայկ Դեմոյանի հոդվածը

Մեդվեդևը Հայաստանում կմասնակցի ԵԱՏՄ–ի կառավարությունների ղեկավարների հանդիպմանը

Տեղի է ունեցել «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի բացումը

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին մասնակցել է ընտրողների 76 տոկոսը

Կրակոցներ Մամիկոնյանց փողոցում. միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզվում է

Ի՞նչ կապ ունի գործարանի պայթյունը Շշի Մելոյին առնչվող միջադեպի հետ

Հրդեհ Սարչապետ գյուղում

Արցախի Ճարտար և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Թուրքիայում դադարեցվել է քրդական Rudaw ալիքի հեռարձակումը

Ռեկտորը դասախոսին ազատել է առանց իրավական հիմքերի. ՇՊՀ-ում ուսանողները դասադուլ են սկսում

Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության գրասենյակի կայքէջը

Բաքվի 26 կոմիսարների փողոցը վերանվանել են Ապրիլի 2-ի փողոց. ո՞րն է պատճառը (ֆոտո)

Եվս 2 մեդալ՝ բանակայինների Աշխարհի առաջնությունից

Քննարկվում է ուսուցչի նվազագույն աշխատավարձը 110 հազար դրամ դարձնելու հնարավորությունը

Chessify ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում

«Արտյոմս» ընկերությունից թագը «Միսս Արմենիա 2017»-ից վերցնելու փաստը չեն մեկնաբանում