Ամերիկա արեւի խավարում է, Լեննագան ալամ աշխարհի չեմպիոնը կփայլե.Գյումրիում գլուխ են գովում

Երեկ՝ օգոստոսի 22-ին, Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, գյումրեցի Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի 2017 թ. չեմպիոն: Սա Արթուր Ալեքսանյանի 3-րդ անընդմեջ չեմպիոնությունն է աշխարհի առաջնություններում: Նա ոսկե մեդալով է վերադարձել նաեւ 2014 եւ 2015 թթ. աշխարհի առաջնություններից:

Արթուրի հաղթանակը հերթական անգամ մեծ ցնծությամբ տոնվեց հայերի եւ հատկապես գյումրեցիների կողմից: Ֆեյսբուք սոցիալական ցանցի քննարկման թիվ մեկ թեման Ալեքսանյանի աշխարհի եռակի չեմպիոն դառնալն է: Գյումրեցի օգտատերերն անմիջապես սկսեցին աջ ու ձախ գլուխ գովել, եւ համապատասխան գրառումներ կատարել, նրանց միացան նաեւ մյուս օգտատերերը:

Armtimes.com-ն առանց խմբագրման ներկայացնում է գրառումներից մի քանիսը:

Արսեն Վարդանյան. «Արթուր Ալեքսանյանը դառավ Մարիոյի դեւի աշխարհը: Մարդ չի կռնա անցնի:

Լեննականցին ատամհատիկին չեմպիոն կքաշե: Դաժե, եթե գրած չեղնին: 

Լեննականցին Բաթումի կաֆե կնստի.

-Ընձի միամ ոսկե մեդալ, մեկ էլ կապուչինո…»:

Մարինե Պետրոսյան. «Ամերիկա արեւի խավարում է, Լեննագան ալամ աշխարհի չեմպիոնը կփայլե»:

Արամ Մանուկյան. «Տենաս Արթուր Ալեքսանյանը ֆուտբոլ կարումա՞ խաղա, գոնե դարպասապահ:

Մի գրամ չեմ կասկածում, որ մեր Արթուր Ալեքսանյանը հերթական չեմպիոնական տիտղոսը իրանով կանի։ Գյումրեցիների հետ էսօր դժվարա լինելու՝ էլի արդարացված գլուխ են գովալու»:

Գագիկ Պլուզյան. «Շուտով Լեննականում, որ գնան աղջիկ ուզելու, պտի հարցնեն, ձեր տղեն ոսկե մեդալ ունի՞, եթե չէ, ուրեմն մենք ձեզ տալու աղջիկ չունենք»:

Անկախ Հայաստան. «Գրանցումս փոխում եմ Գյումրի, որ ես էլ կարամ գլուխ գովամ»:

Երվանդ Վարոսյան. «Հասկանալով, որ այլ տարբերակ չկա, Հենրիխ Մխիթարյանը սկսել է իր գյումրեցի նախնիների որոնումը»:

Արթուր Ալեքսանյանի հաղթանակն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը.«Կեցցե՜ս Արթուր ջան, հպարտանում ենք քեզնով»:

Գյումրեցի լրագրողներից մեկն էլ հիշեցրել է, որ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը գտնվում է անմխիթար վիճակում.

Սաթենիկ Կաղզվանցյան. «Մի հարց էլի, աշխարհի եռակի չեմպիոնի մարզադպրոցը ե՞րբ եք վերանորոգելու, պարոնայք»:

Տպել
6632 դիտում

Կողոպուտ բենզալցակայանում. 29 հազար դրամ հափշտակած կասկածյալը ձերբակալված է

Այսօր ու վաղը սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՌԱԿ-ն իր համակիրներին կոչ էր արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հուսով է՝ հույսերը կարդարանան

Վահե Էնֆիաջյանը վերահաշվարկ է պահանջել. ձայներն ավելացել են 6-ով

Ստեփանավանի ողբերգական հրդեհի փաստով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ. մարզպետ

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

ՀՀ-ում կամավոր բաժին է ներկայացել 2006 թվականից հետախուզվող կինը

Հայտնի է 20-րդ դարում ամենաշատը հեռարձակված հիթը

Գործընկերություն կառուցելու հիմքում մենք դնում ենք հայաստանամետ քաղաքական մոտեցում. նախարար

Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը

Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ համախմբման. Եվրոպայի հայերի համագումարի շնորհավորանքը

Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյանում ձյուն է տեղում

Ընդդիմությունը պետք է հարցերի լուծումների այլ ճանապարհ առաջարկի, քան իշխանությունը. Քոչարյան

Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է. Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

Անգլիայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացու վնասվածք է ստացել խաղի ժամանակ

Ընտրություններ՝ առանց թաղայինների

78 հաղորդում, 2 քրգործ. ամփոփ տվյալներ՝ ընտրությունների օրվա և քարոզարշավի հաղորդումներից

Ինչպես կարելի է ստանալ ընտրատեղամասի տեսանկարահանումների պատճենները

Ո՞վ կփոխարինի Արա Մինասյանին. թափուր պաշտոնի մրցույթում հաղթողները երեքն են