Ծրագիր` ուսուցչի հեղինակությունը բարձրացնելու համար, նախադրյալները ստեղծվել են. Լ.Մկրտչյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը կրթութան ոլորտի ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ խոսեց ուսուցիչների հեղինակությունը վերականգնելու անհրաժեշտության եւ մշակվելիք համապատասխան ծրագրի մասին:

Հետապնդվող նպատակին հասնելու համար նա կարեւորեց երեք պայման` ուսուցիչների վերապատրաստում եւ մասնագիտական բարձր որակներ, սոցիալական բարեկեցիկ պայմաններ ու նաեւ մանկավարժական կրթության որակի բարելավում:

Թերեւս, չգտնվի մեկը, որն այս առումով չհամաձայնի նախարարի հետ: Բայց պետությունը կունենա՞ բավարար կամք, ցանկություն ու հնարավորություն` այդ ամենը իրագործելու համար, որովհետեւ ինչքան էլ համակարգից ակնկալվում են առաջարկներ, նշված քայլերը պետությունն ինքը պետք է անի: Ուստի` որքանո՞վ է հնարավոր մոտ ապագայում հասնել այն բանին, որ մանկավարժի դիպլոմ ստանան միայն այն մարդիկ, որոնք վաստակել են, դպրոցում հայտնվեն արժանավոր ուսուցիչները, ոչ թե այսպես կոչված «մաղարիչ» տվողները, որ ուսուցիչները չներգրավվեն ընտրակեղծիքների անպատվաբեր գործին ու որ ստանան արժանապատիվ վարձատրություն:

Մեր այս դիտարկմանն արձագանքելով` Լեւոն Մկրտչյանը պատասխանեց.

«Պիտի փորձենք անել դա: Ինչո՞ւ մեկ կամ երկու տարի առաջ չասացինք այդ մասին: Որովհետեւ պետք է մեր համալիր փոփոխությունները մոտենային այդ պահին: Ասենք` պետք է, օրինակ, Արարատյան բակալրիատի մրցույթը կայանար, պետք է տարակարգերի հստակեցումը լիներ, չափորոշիչները հասցնեինք ինչ-որ մի աստիճանի, դպրոցների խորհուրդների հետ կապված խնդիրը կարգավորվեր, ֆինանսավորման բանաձեւը մշակվեր: Այս բաղադրիչները պետք է հասնեին ինչ-որ տրամնաբանական փուլի, որ արդեն հնարավոր դառնար նման ծրագրի մասին խոսել: Կարծում ենք` նախադրյալներն արդեն ունենք` ծրագիրը հռչակելու համար»:

«Հիմա մենք կփորձենք ամփոփել մեր հնարավորությունները: Այն, ինչ որ կարող ենք անմիջապես անել, կանենք, մնացածը` ըստ ժամանակացույցի: Կարեւորը` ազնիվ լինելն է, ասել, որ, այս քայլերը կիրագործվեն այս ժամկետում»,- հավելեց Լեւոն Մկրտչյանը:

Կրթության ոլորտի ներկայացուցիչերին առաջարկվեց ուսուցչի հեղինակությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկները ներկայացնել գրավոր: Նախատեսվում է դրանք ամփոփել ու ծրագիը ներկայացնել արդեն հոկտեմբերին` Ուսուցչի տոնին:

Տպել
2179 դիտում

Վստահ եմ, որ Ալբանիային կհաղթենք. ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ

Այսօր Հրազդան գետում հայտնաբերված 26-ամյա տղան որոնվում էր մոտ 1 ամիս, դին նեխած է եղել

Երթեւեկության կարգի փոփոխում՝ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

Այս ամսվա ընթացքում մահացել են մեկ եւ երկու ամսական երեխաներ. պատվաստեք ձեր երեխաներին

Գայ գյուղի հրդեհված տան մոխրացած տերն իրականում սպանվել է հրազենի կրակոցից. դին այրել են

Զվարճալի դեպք ՀՀ ծանրամարտի առաջնությունում.ծանրորդը ծանրաձողով հասավ տրիբունա (տեսանյութ)

Հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ Մադագասկարի հետ համագործակցելու համար. Սերժ Սարգսյան

Արթիկի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ազատում-նշանակում օպերացիան շարունակվում է

«Գյումրի ԲԿ»-ում ոտքի եղունգի հեռացման համար սկսված միջադեպով զբաղվում է դատախազությունը

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դիտում էր եղբոր ելույթը ՀՀ առաջնությունում

Շուրջ 40 տաքսու վարորդների հոգեներգործուն դեղահաբով սուրճ է հյուրասիրել ու թալանել

Մայթով քայլելը առավել քան վտանգավոր է (լուսանկարներ)

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ ՀՀ առաջնությունում

Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը․ վարչապետը լուծումներ է պահանջել

Արցախյան շարժումը պատմական իրադարձություն էր․ Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի ԱԺ նախագահին

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Հայաստանում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացել

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

«Արսենալին» բաժին հասավ «Միլանը». ամենահաճելի մրցակիցը չէ

Թուրք հայտնի քաղաքական գործիչների ու ազգայնականների մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել