Ռուսների մոտ ստացվում է նսեմացնող օրեր ընտրել. քաղաքագետը՝ Պուտին-Սարգսյան հանդիպման մասին

Այսօր Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:  Նախագահականի հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է, որ բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցերին:

Նախագահների հանդիպման սպասելիքների վերաբերյալ armtimes.com-ը զրուցել է քաղաքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:

- Պարոն Մեհրաբյան, Պուտին-Սարգսյան հանդիպումը պայմանավորո՞ւմ եք ռուս-թուրքական մերձեցմամբ, քանի որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ակտիվորեն քննարկվում է Թուրքիայի անդամակցության հեռանկարը ԵԱՏՄ-ին:

- Հանդիպումը պայմանավորված է երկուստեք դիրքորոշումներ ճշտելու անհրաժեշտությամբ, որովհետեւ իրավիճակ է փոխվել: Իրավիճակը փոխվել է այն իրավիճակով, որ ՌԴ-ի վրա դրված է աննախադեպ պատժամիջոցներ, բացի դրանից ՌԴ-ն արել է քայլեր, որով իրեն դրել է էլ ավելի դժվար կացության մեջ: Դրա օրինակներից է ամերիկացի դիվանագետների թվի կրճատումը, որը բարդություն է ստեղծում հենց ռուսաստանցիների համար, եւ դա փաստորեն, Ռուսաստանին դնում է միջազգային հարաբերություններում միանգամայն այլ քաղաքական կարգավիճակի մեջ: Մոտավորապես՝ ԽՍՀՄ-ի ուրվագծեր են ի հայտ գալիս: Դրանք իրավիճակներ են, որոնց հետ Հայաստանը կապ չունի, եւ չպետք է կապ ունենա:

Հետեւաբար, այս փոփոխված իրավիճակը, նաեւ այն, որ Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ ստորագրել համաձայնագիր, Հայաստանը պետք է նաեւ ակտիվացնի իր հարաբերություններն Իրանի եւ Չինաստանի հետ: Բնականաբար, այն բոլոր հեքիաթները, որ դա կամուրջ է ԵԱՏՄ-ի հետ, իմաստ չունի քննարկել, որովհետեւ Իրանը ԵԱՏՄ դուրս գալու համար ոչ թե պետք է գա միության հետ սահման չունեցող Հայաստան, այլ Կասպից ծովով ուղիղ ճանապարհով դեպի Աստրախան: Այս հարցերում պետք է ճշգրտություններ մտցնեն: Դրա համար կողմերն այսօր պետք է հասկանան, թե դիմացինն ինչ է ուզում, եւ ինչպես է պատկերացնում հետագա զարգացումները:

- ԵԱՏՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության հետ կապված ՌԴ-ին պետք է հասկանա Հայաստանի՞ դիրքորոշումը, թե՞ պարզապես, պետք է մեզ տեղեկացնեն, որ իրավիճակն այսպիսին է եւ պետք է համակերպվել դրա հետ:

- Երեւանում դեռ ջուրը չտեսած պետք չէ բոբիկանալ: Ես լուրջ չեմ ընդունում Թուրքիայի այդ հայտարարությունը, չնայած դա պաշտոնական հայտարարություն է: Դա «базар»-ի տրամաբանության մեջ արված հայտարարություն է: Նրանք ուղղակի ռուսների հոգու թույլ լարերը լավ գիտեն, եւ փորձում են նրբորեն քորել ռուսների քոր եկած տեղերը, որ, օրինակ, լոլիկների վրայի արգելքը հանվի: Թուրքիան ԵՄ-ի հետ ընդհանուր մաքսային տարածքում է գտնվում, եւ նման քայլ անելու համար, նախ եւ առաջ, պետք է Բրյուսելից ազդակներ ստանա, Բրյուսելը առնվազն պետք է չառարկի դրան: Երկրորդ՝ Թուրքիայի տնտեսական բարեկեցությունը կապված է այդ ընդհանուր մաքսային տարածքից, որը Թուրքիան երբեք չի զիջի հանուն ինչ-որ բանի, հանուն լոլիկների կամ հանուն «наташа»-ների, որոնք գալիս են Թուրքիա: Երեւանում ուրախանում են: Մեկն ասում է՝ ինչ լավ է, սահմանը կբացվի, մյուսն ասում է՝ ինչ ահավոր է, մեզ կկլանեն, կուլ կտան: Սա ընդամենը հայտարարություն էր, ասեցին ու անցան առաջ: Առայժմ որեւէ քայլ չկա եւ ես վստահ եմ՝ չի էլ լինելու:

- Ենթադրո՞ւմ եք նաեւ, որ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադարձ կլինի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հարցին:

- Անպայման, որովհետեւ մինչ օրս Ռուսաստանը դիրքորոշում չունի այս հարցում:

- Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը խոսելով ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման մասին ասաց, որ առայժմ խոչընդոտներ չկան:

- Վարչապետն ասաց, որ Հայաստանը շատ ամուր քայլերով գնում է դեպի ստորագրման, սակայն խուսափեց վստահություն հայտնել, որ դա, այնուամենայնիվ, տեղի կունենա: Այդ զգուշավորությունը պայմանավորված է մի բանով: Ի վերջո, խոսքը գնում է մի փաստաթղթի մասին, որն արդեն նախաստորագրվել է: Որ ասում են՝ բանակցությունները գնում են, դա իմ խորին համոզմամբ՝ ՌԴ-ի հետ բանակցություններին է վերաբերվում: ՌԴ-ն առայժմ դիրքորոշում չունի, եւ Կարեն Կարապետյանի զգուշավորությունը դրանով է պայմանավորված:

- Պուտին-Սարգսյան այսօրվա հանդիպման օրը զուգադիպում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա հետ: Պատահականությու՞ն է հենց այս օրը հանդիպում նշանակելը, թե՞ ինչ-որ ենթատեքստ կա դրանում:

- Նախ՝ շնորհավորում եմ ձեզ այսօրվա առթիվ, եւ կարծում եմ, այսօր շատ կարեւոր օր է Հայաստանի պատմության համար: Դա ավելի շատ հոգեբանության եւ հոգեբուժության ոլորտներից է, թե ռուսներն ինչով են պայմանավորել հենց այս օրը նշանակել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման օր: Մյուս կողմից՝ ռուսների մոտ լավ է ստացվում հատուկ նրբագեղությամբ ընտրել այնպիսի ամիս, ամսաթվեր, որը պետք է հնարավորինս նսեմացնի եւ ստորացնի Հայաստանին: Մասնավորապես՝ դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի գալը Հայաստան (1920 թվականի դեկտեմբերի 2-ն Առաջին հանրապետության գոյության դադարեցման օրն է-հեղ.): Ես չեմ ուզում ինչ-որ խորհրդանիշների հետեւից ընկնել, ես չեմ կարող իմանալ, թե ռուսների մտքում ինչ է կատարվում, բայց, այնուամենայնիվ, այդ տպավորությունը մնում է, նստվածքը մնում է:

Տպել
2472 դիտում

Երբ է պետք է դիմել ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար. հայտնում է ԿԸՀ նախագահը

Ռուս զբոսաշրջիկները ՀՀ-ում, Վոլյան ՀՀ տաքսիների մասին. Comedy-ի երեւանյան 1-ին թողարկումը

Ընտրողների մասնակցության թիվը խոսում է բավականին բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ ինչպես են բաշխվելու Երեւանի ավագանու մանդատները

Երեւանի ընտրություններում փորձել են կատարել կրկնաքվերակություններ․ ՔԿ

Ջանի դե Բիազին՝  ՀՀ ֆուտբոլի հավաքականը գլխավորելու թեկնածու

Փաշինյանն առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը․ Շարմազանով

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին

10 տարի, 85 միլիոն դոլար, 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք․ ՀԲ պատվիրակությունը Երեւանում է

Երեւանի ընտրությունները վկայեցին, որ ժողովրդավարություն հաստատելու աննախադեպ դրական իրավիճակ է․ «Սասնա Ծռեր»

Սին են բոլոր պնդումները․ Հայաստանում հակահեղափոխություն անել հնարավոր չէ․ Փաշինյան

Երեւանյան ընտրություններ․ միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ․ փորձագետ

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի․ Փաշինյան

Ինչո՞ւ է անհանգստանում Բաքուն․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն Ալիեւի հայտարարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում տեղի ունեցածն աշխարհի համար ֆանտաստիկ օրինակ է համարել

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս