Ինձ պաշտպան պետք չի, ինձ հարձակվող ա պետք. Արայիկ Խանդոյանը բերվեց դատարան

23/08/2017 schedule18:22

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երկշաբաթյա դադարից հետո այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով արտագնա դատական նիստը:

Արդեն երկու ամիս է սույն գործը գտնվում է դեռեւս նախապատրաստական փուլում. դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեւական ժամանակ է չի կարողանում նախապատրաստական փուլից անցնել դատաքննության:

Մինչ նիստը սկսվելը նիստերի դահլիճ չկարողացավ մտնել Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նրա պայուսակի զննության ժամանակ մետաղորսիչ սարքն ազդանշան տվեց, որից հետո դատական կարգադրիչները պահանջեցին բացել պայուսակը, սակայն Ալումյանը հրաժարվեց: Կազմվեց արձանագրություն այն մասին, որ Հայկ Ալումյանը հրաժարվում է բացել պայուսակը, որից հետո նրան թույլ չտվեցին մտնել դատարան: Մեր զրույցում Ալումյանն ասաց, որ իր մոտ կա կտրող ծակող գործիք եւ դա իր գրիչն է, բայց ոչ մի տեղ գրված չէ, որ սուր կտրող-ծակող գործիքներով չի կարելի մտնել ներս. «Արգելված իրերի ցանկ գոյություն չունի, որոշումները կայացվում են կամայականորեն: «Նախորդ դատական նիստին էլ հայտարարեցին, որ արգելում են որոշ դեպքերում ջրով լի տարան ներս մտցնել, քանի որ կարող են դրանով ինչ-որ մեկին հարվածել: Նույն տրամաբանությամբ ինձ կարող են վաղն արգելել կոշիկով ներս մտնել, որովհետեւ այդ կոշիկով էլ կարելի է շատ ավելի ուժգին հարվածել»,- մեր հարցին ի պատասխան ասաց Ալումյանը:

Դատական նիստը սկսվեց 30 րոպե ուշացումով: Նիստին ներկա չէին մի քանի պաշտպաններ, սակայն դա չխանգարեց Արտուշ Գաբրիելյանին, որպեսզի վերջինս շարունակի դատական նիստը:

Այսօր տեւական դադարից հետո դատական նիստերի դահլիճ բերվեցին դեռեւս հունիսին 6-ին դահլիճից հեռացված «Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանը եւ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ):

Նիստը սկսվելուց անմիջապես հետո «Սասնա Ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին: Նա նշեց, որ չնայած իր պաշտպանյալն արդեն մի քանի անգամ դիմում է ՔԿՀ-ի ղեկավարությանը՝ խնդրելով իր դատարան չտանել, սակայն նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի կարգադրությամբ այսօր նրան բերել են դատարանի շենք՝ հաշվի առնելով, որ դահլիճից 10 ժամով հեռացված Եղնուկյանն առողջական խնդիրներ ունի եւ չի կարողանում այսքան երկար մնալ նկուղում:

«Մարդը բարձրագույն արժեք է, սակայն դատարանի կողմից արված այս քայլը նշանակում է, որ նախագահող դատավորը չի հարգում մարդու իրավունքները, ոտնահարում է իմ պաշտպանյալի արժանապատվությունը»,- ասաց պաշտպանը:

Տիգրան Հայրապետյանի այս միջնորդությանը միացան նաեւ մյուս պաշտպանները: Պավլիկ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ իր պաշտպանյալը եւս հեռացված է նիստերի դահլիճից, սակայն նրան եւս բերել են դատարանի շենք, որտեղ 8 ժամ պետք է անցկացնի: Ըստ պաշտպանի՝ դատարանը հաշվի չի առնում, թե առողջական ինչ լուրջ խնդիրներ ունի Պավլիկ Մանուկյանը:

Մեղադրող Հայկ Պետրոսյանն առարկեց Տիգրան Հայրապետյանի այս միջնորդությանը՝ նշելով, որ դատարանն իրավունք ունի ամբաստանյալներին տեղափոխել դատարան, կատարել գործողություններ այն ժամանակ, երբ սանկցիա է նրանց նկատմամբ կիրառված: Նրա գնահատմամբ՝ Հայրապետյանի միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով, դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:

Այս ընթացքում պաշտպաններից Լուսինե Սահակյանը, դիմելով դատավոր Արտուշ Գաբրիելյանին, բողոքեց դատարանում ներկա ոստիկանների պահվածքից:

«Քիչ է, որ նրանք շատ մոտ կանգնած հետեւում են, թե մենք ինչ ենք անում մեր սարքավորումներով, հիմա էլ իրենց հեռախոսներով նկարահանում են կատարում, ինչի իրավունքը չունեն: Մենք մեր պաշտպանյալների հետ գործողություններ ենք կատարում: Չեմ պատկերացնում, որ ամբաստանյալներն այստեղից հեռանալու որեւէ հնար ունեն», - ասաց Լուսինե Սահակյանը:

Դատավորը խնդրեց ոստիկաններին մի փոքր հեռու կանգնել, սակայն պաշտպանները նշեցին, որ պետք է լուծում տրվի արդեն իսկ կատարված գործողություններին եւ ոստիկանից վերցվի հեռախոսն ու ջնջվի արված ձայնագրությունը: «Դա փաստաբանական գաղտնիքի հրապարակում է», - նկատեց Սահակյանը:

Դատավորը ոստիկանից պահանջեց, որ տեղում ջնջի արված տեսագրությունը:

Ապա՝ կարգադրիչներին հրահանգեց նիստերի դահլիճ բերել Պավել Մանուկյանին, Կարո Եղնուկյանին, Արեգ Կյուրեղյանի: Նրանց նկատմամբ նշենք, որ դատարանը սանկցիա է կիրառել՝ 10 ժամով նիստերի դահլիճից հեռացում: Նրանց մուտքը դահլիճ ուղեկցվեց ծափահարություններով:

Այնուհետեւ դատավորն անցավ ամբաստանյալների ինքնությունը ճշտելուն: Երբ դատավորը վերջացրեց ընթերցել Մանուկյանի կենսագրական տվյալները, Մանուկյանը զարմացած հարցրեց. «Դրանով իմ տվյալները ճշտվե՞ց», - ասաց նա, ապա հետաքրքրվեց թե իր վրայից սանկցիան հեռացվել է, թե՝ ոչ. «Մինչեւ հիմա ձեր ցանկությամբ ինչ ուզել` արել եք, հիմա ես սանկցիայի տա՞կ եմ, թե՞ չէ, եթե սանկցիայի տակ եմ, ձեր հարցերին չեմ պատասխանում», - ասաց Պավել Մանուկյանը: Ի պատասխան դատավորն ասաց, որ սանկցիան պահպանվում է, ինչը զայրացրեց Պավել Մանուկյանին.

«Բա ինչի ինձ հանիր բերիր ստեղ»,- ասաց նա: Այնուհետեւ դատավորը հետաքրքրվեց, թե Մանուկյանը պաշտպան ունի, թե՝ ոչ: Կամ հրաժարվում է իր պաշտպաններից, թե՝ ոչ: Պավել Մանուկյանն ասաց, քանի որ ինքը սանկցիայի տակ է, այդ դեպքում հիմա չի քննարկելու իր պաշտպանների հարցը ու դրա վերաբերյալ կխոսի միայն սանկցիայի ավարտից դատական դահլիճ վերադառնալուց հետո:

«Այսինքն՝ նշե՞մ, որ հրաժարվում եք ձեր պաշտպաններից»,- ճշտեց դատավորը:

«Չեմ հրաժարվում, էլի եմ ասում, բոլորը երազում են իմ պաշտպանների նման պաշտպաններ ունենալ, բայց իմ բացակայության ընթացքում, եթե իմ պաշտպանները կմասնակցեն դատական գործընթացին, ես բողոքարկելու եմ Փաստաբանների պալատ, որ առանց իմ ներկայության նրանք ներկա են գտնվում դատերին: Հիմա էլ ասելիք չունեմ, երբ ինձ սանկցիայից կհանես, ես այդ ժամանակ կասեմ՝ իմ պաշտպաններն ովքեր են», - ասաց նա, ինչից հետո Մանուկյանին հեռացրին դահլիճից:

Ճշտվեց նաեւ Արայիկ Խանդոյանի ինքնությունը, երբ դատավորը նշեց, որ նա դատապարտված չի եղել, ամբաստանյալը հակադարձեց. «Ես մոռացա ասեմ, ես դատապարտված եմ Ադրբեջանի Հանրապետության կողմից, նույն էս հոդվածներով հա, էս ինչ-որ դուք եք ասում»: Անդրադառնալով պաշտպանների հարցին` Արայիկ Խանդոյանը նշեց. «Ընկեր Միկոյան (նկատի ունի Արտուշ Գաբրիելյանին), իմ ազգն ա իմ պաշտպանը, ինձ պաշտպան պետք չի, ինձ հարձակվող ա պետք»:

Նիստի ընթացքում Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ անհապաղ միջնորդություն ունի ներկայացնելու, սակայն դատարանը չթույլատրեց փաստաբանին հայտարարություն կամ միջնորդություն անել՝ նշելով, որ դրանք կարվեն համապատասխան փուլում, իսկ երբ Սահակյանը պնդեց, որ միջնորդությունն անհապաղ է եւ պետք է հիմա ներկայացվի, Գաբրիելյանը սանկցիա կիրառեց Լուսինե Սահակյանի նկատմամբ՝ նախազգուշացման տեսքով: Այդուհանդերձ, փաստաբանը կրկին դիմելով դատավորին ասաց, որ միջնորդությունն անհապաղ է եւ պետք է հիմա ներկայացվի: Ի վերջո, դատավորը Սահակյանի նկատմամբ սանկցիա կիրառեց եւ որոշեց նրան պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանների պալատ: Որոշման հրապարակումից հետո ամբաստանյալների փաստաբանները բոլորը լքեցին նիստերի դահլիճը՝ բոյկոտելով դատական նիստը:

Փաստաբանների խոսքով՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը խախտում է դատավարական օրենսգիրքը եւ ակնհայտ անօրինական գործողություններ է անում նիստի ընթացքում: Բանն այն է, որ ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպանը գտնվում է արձակուրդում եւ այսօր նա նիստերի դահլիճում էր առանց պաշտպանի, ինչը, ըստ փաստաբանների, խախտում է: Այս հիմքով էլ փաստաբանները փորձում էին միջնորդություն ներկայացնել:

Փաստաբանների բոյկոտից հետո դատավորը 9 փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառեց, եւ հետաձգեց դատական նիստը:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին:

Տպել
2307 դիտում

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո