Վարչապետի երազանքների փողոցի աշխատանքները դանդաղ է ընթանում. ինչ է կատարվում «Կումայրիում»

Տեղեկություններ կան, որ Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում գտնվող Ռուսթավելի փողոցի շինաշխատանքները սկսել են դանդաղ իրականացնել: Այս տեղեկությանը զուգահեռ, թեեւ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրի իր վերջին այցի ժամանակ նշեց, որ փողոցը լուսավորությամբ, նստարանների ու ծաղկամանների կահավորմամբ սեպտեմբերից հանձնվելու է շահագործման: Այցի ժամանակ հայտարարություն եղավ, նույնիսկ Ռուսթավելի փողոցի աշխատանքներն ավարտելուն պես սկսել Շիրազի փողոցի վերանորոգումը:

Շիրազի փողոցի հապշտապ վերանորոգման հարցն էլ օրակարգային է դարձել, հավանաբար այն պատճառով, որ այդ փողոցում է գտնվում Կարապետյանի ընտանիքի կողմից ձեռք բերված հյուրանոցը, որտեղ կրկին վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում:

Ինչեւէ, անդրադառնալով Ռուսթավելի փողոցի վերանորոգման աշխատանքներին նշենք, որ այն մեկնարկեց սկանդալներով: Նախ՝ Գյումրու Ժուռնալիստների Ասպարեզ ակումբը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Գյումրու քաղաքապետը նշյալ փողոցի սալիկների քանդման աշխատանքները սկսել է առանց մշակույթի նախարարության համապատասխան որոշմամբ, ինչը հաստատվեց նախարարության կողմից:

Այնուհետեւ, բնակիչները սկսեցին ահազանգել, որ անծանոթ մարդիկ են գալիս, տեսանկարահանում են իրենց տները`դրսի կողմից, հետո հետաքրքրվում կառույցի արժեքով, ապա առաջարկում շուկայականից ցածր գներ:

«Գալիս, ասում են` մենք գնում ենք, վաճառու՞մ եք: Ուզում էին քառակուսի մետրը 100 դոլարով գնեին: Իրանք ի՞նչքան փող են տալու, որ ես կարողանամ ուրիշ տեղ տուն առնեմ: Ասում են` լավ կարգավորված, վերանորոգված տների քառակուսի մետրը 200 դոլարով կառնեն, իսկ վերանորոգման կարիք ունեցողները 100 դոլար, իսկ հողերը 50 դոլարով են ուզում առնեն: Գալիս ամեն օր դրսից տները նկարում, գնում են»,- ասում են բնակիչները:

Այս խնդրին բնակիչներն ավելացնում են, որ աշխատանքների ընթացքում իրականացվել է մայթերի իջեցում, որն ըստ նրանց, անմիջական կապ ունի իրենց առանձնատների հիմքերի խարխլման հետ:

«Այս փողոցի մայթերն իջեցնել են 30 սանտիմետրով: Մեր փողոցի տները վթարային են, չունեն բետոնյա հիմքեր: Սրանից հետո, տների հիմքերը կթուլանան, կառավարությունը ռիսկային վիճակի գնահատում չի իրականացրել: Ճարտարապետն ասում է, որ յուրաքանչյուր տան համար անհատական մոտեցում են ցուցաբերելու, բայց մեզ հետ ոչ մեկ չի խոսում, եւ ոչ մի բան չեն ասում: Ինչ այս աշխատանքները սկսել են, տներում ցնցվում են, ճաքեր են առաջացել: Հնարավոր է, երբ հերթը հասնի մայթերին, փլուզում էլ լինի»,-մեզ հետ զրույցում ասում է Ռուսթավելի փողոցի բնակչուհի Նարե Մալխասյանը:

Այս խնդրի վերաբերյալ ավելի վաղ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը տեղեկացրել էր, որ մայթերի փոփոխության աշխատանքներն նախապես հաստատված են եղել հատակագծով:

«Դա հատակագծով է տրված, որ տեղ-տեղ պետք է իջեցնել, ոչ միայն 30, նաեւ 40 սանտիմետրով: Դա արվում է փողոցի ջրահեռացումը ճիշտ կազմակերպելու համար: Տների հիմքերին բան չի լինի, կակռազ դրանից հետո իրենց տների խոնավությունը կանցնի, քանի որ հիմքերը թաղված է հողի մեջ»,- ասել էր Գասպարյանը:

Ռուսթավելի փողոցի աշխատանքների դանդաղ ընթացքի տեղեկությունների վերաբերյալ փորձեցին պարզաբանում ստանալ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից: Կառույցից փոխանցեցին, որ թեմային կանդրադառնան միայն օրվա երկրորդ կեսին:

Armtimes.com-ն այսօր առավոտյան այցելեց Ռուսթավելի փողոց, որտեղ բանվորները հողի եւ խճաքարերի հարթեցման աշխատանքներ էին իրականացնում: Վերջիններիս խոսքով` աշխատանքները, հավանաբար, կավարտվեն սեպտեմբերի վերջին:

Տեղեկություններ կան, որ վարչապետ Կարապետյանը օգոստոսի 29-ին կրկին այցելելու է Գյումրի, Ռուսթավելի փողոցի աշխատանքներին ծանոթանալու: Հարկ է նշել, որ վարչապետ Կարապետյանն այս փողոցին առանձնակի է մոտենում, համենայնդեպս, այդպես է ցույց տալիս: Հետաքրքրվում է յուրաքանչյուր մանրունքով, հավանաբար փորձում է ցույց տալ, որ տուրիզմի կենտրոն՝ Գյումրին իսկապես դառնալու է:

Տպել
8635 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ