Այսուհետ դիմորդները կհայտագրեն 1, ոչ թե 8 մասնագիտություն, նաեւ վերաքննություն կհանձնեն

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննական համակարգում նախատեսվում են մի շարք փոփոխություններ:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանը, armtimes.com-ի հարցմանը պատասխանելով, մանրամասնեց, որ փոփոխությունների մի մասը ծրագրվում է կյանքի կոչել արդեն 2018 թվականի ընդունելության փուլում, իսկ մյուսները` փոքր-ինչ ուշ` որոշակի ժամանակացույցով:

Արդեն առաջիկա միասնական քննության ժամանակ կգործի մասնագիտական կողմնորոշման հայտագրման նոր կարգ: Այսինքն` եթե մինչեւ այժմ դիմորդը հայտում նշել է միանգամից 8 մասնագիտություն, ապա այսուհետ նա կնշի միայն մեկը` հետագայում երկրորդ անգամ հայտ լրացնելու հնարավորությամբ:

«Դիմորդներն առաջին հայտով կնշեն կոնկրետ մասնագիտություն, որտեղ որ իրենք, անպայման ցանկանում են ընդունվել: Քննություններից հետո մրցույթը կկատարվի նախ այդ մասնագիտության գծով (անվճար եւ վճարովի): Դրանից հետո հայտնի կդառնան առաջացած թափուր տեղերը, չընդունված դիմորդներն էլ, որոնք արդեն կունենան գնահատականներ, կանցնեն երկրորդ մասնագիտական կողմնորոշումը, թե ինչ թափուր տեղերում նորից ինչ հայտագրում են ուզում անել»,- ասաց ԳԹԿ տնօրենը:

Նա չբացառեց, որ հայտագրման երկրորդ փուլում դիմորդին հնարավորություն կտրվի նշել երեք կամ չորս բաժին:

Ինչ վերաբերում է հարցին, թե Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան ավագ դպրոցի տարածքը, որն օպտիմալացման գործընթացի արդյունքում փոխանցվում է ԳԹԿ-ին, ինչ նպատակի է ծառայելու, Արա Իսպիրյանը պատասխանեց, որ այնտեղ ձեւավորվելու է քննական կենտրոն, որպեսզի տարվա ընթացքում բուհի ընդունելության քննություններ կազմակերպվեն ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ:

Առայժմ, ինչպես հայտնի է, ԳԹԿ-ն չունի սեփական քննակենտրոն եւ ամռանը տարածքներ է վարձակալում տարբեր դպրոցներում` քննություններն անցկացնելու համար:

«Մենք առաջարկում ենք անընդհատ քննություն մտցնելու գաղափարը: Դիմորդներին առաջարկելու ենք` եթե համարում են, որ իրենք պատրաստ են միասնական քննությանը, ապա ցանկացած ժամանակ հայտագրվեն, եւ քանի դիմորդ հայտագրված լինի, հրավիրենք մեզ մոտ, քննություն հանձնեն: Եթե այդ արդյունքները դիմորդին չեն բավարարի, ենթադրենք երեք ամիս հետո նա կարող է վերահանձնել: Այսինքն` կունենանք քննական կենտրոն, որտեղ կարող է յուրաքանյուր ամիս անցկացվել քննություն»,- տեղեկացրեց Իսպիրյանը:

Նա հավելեց, որ այդ սկզբունքը գործելու է նաեւ դպրոցի ավարտական քննությունների պարագայում: Այսինքն` եթե երեխան գտնի, որ ինքը պատրաստ է տվյալ ծրագրին, կարող է դիմել ժամկետից շուտ քննություն հանձնելու համար:

Այս եւ այլ փոփոխությունների վերաբերյալ նախագիծն, ըստ ԳԹԿ տնօրենի, պատրաստ կլինի հոկտեմբերին: Քննարկման դրվելուց եւ անհրաժեշտության դեպքում որոշակի շտկումներ արվելուց հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը:

Տպել
13218 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան