Նիդերլանդներից արտաքսված 2 անչափահաս երեխաների մոր մասին Հայաստանում տեղեկություն չունեն

24/08/2017 schedule19:19

Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքի փախստականների ճամբարում 9 տարի բնակված եւ երկու անչափահաս երեխաների մայր Արմինե Համբարձումյանն արդեն արտաքսվե՞լ է Հայաստան. այս հարցն առայժմ պատասխան չունի:

Նիդերլանդների լրատվամիջոցներում մոտ տասը օր առաջ տեղեկություն էր հայտնվել, որ տեղի միգրացիոն ոստիկանության աշխատակիցներն Արմինե Համբարձումյանին բերման են ենթարկել եւ արտաքսել: Նշվում էր, որ 12-ամյա Հովիկի եւ 11-ամյա Լիլիի մորը ուղարկել են Փարիզ, որտեղից կտեղափոխեն Հայաստան:

Երբ Արմինե Համբարձումյանին բերման են ենթարկել, երեխաները տանը չեն եղել: Մայրը հրաժարվել է հայտնել նրանց տեղը: Հաագայի դատարանը որոշում է կայացրել արտաքսել ընտանիքին, քանի որ Հովիկը եւ Լիլին չեն կարող հավակնել Նիդերլանդների կառավարության կողմից 2012 թվականին ընդունված երեխաների համաներման չափորոշիչներին:

Արմինե Համբարձումյանի երեխաները ծնվել են Ռուսաստանում եւ երբեք չեն եղել Հայաստանում: Նրանց մայրը ծնվել է Ադրբեջանում ու նույնպես Հայաստանում երբեք չի ապրել, թեպետ Հայաստանի քաղաքացիություն ունի:

Հայաստանի ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ նշված դեպքի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից, եւ Արմինե Համբարձումյանն իրենց չի դիմել: Նշենք, որ մեր երկրի միգրացիոն ծառայությունը Նիդերլանդների կառավարության հետ ստորագրած համաձայնագրով իրականացնում է Նիդերլանդներից հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին վերաինտեգրվել աջակցելու ծրագիր: Փախստականներին արտաքսելուց առաջ Նիդերլանդների կառավարությունը նրանց տեղեկացնում է այդ ծրագրի մասին:

Արմինե Համբարձումյանը չի դիմել նաեւ Հայաստանում գործող մեկ այլ նույնատիպ ծրագրի` այստեղ հաստատվելու հարցում աջակցություն ստանալու նպատակով: Այդ ծրագիրը կոչվում է «Վերաինտեգրման քաղաքականություն` հայ վերադարձողների համար» եւ հիմնականում ֆինանսավորում է Եվրամիության, ինչպես նաեւ միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի:

Ծրագրի ղեկավար Տիգրանուհի Տարախչյանը նույնպես ասաց, որ դեպքի մասին իրենց հայտնի է դարձել լրատվամիջոցներից: Բացի այդ, հարցում են ստացել Վրաստանում Նիդերլանդների դեսպանատնից (Հայաստանում այդ երկիրը դեսպանատուն չունի):

«Վրաստանում Նիդերլանդների դեսպանատնից նամակ ստացա, թե արդյոք այդ կինը դիմե՞լ է մեզ: Ոչ մեկը մեզ չի դիմել»,- ասաց Տիգրանուհի Տարախչյանը:

Նա չգիտի` կնոջը տեղեկացվե՞լ է Հայաստանում գործող աջակցության ծրագրերի մասին, թե չէ: Ասաց նաեւ, որ իրենք նման մարդկանց գտնելու գործառույթ չունեն:

«Հավանաբար այնպես է, որ ինքը նույնիսկ վերաինտեգրման մասին չի մտածում: Նրանք, ովքեր գիտեն, որ իրենց համար հետդարձի ճանապարհ չկա, ձեռնտու է, որ այստեղ կարողանան ինչ-որ մի ծրագրից օգվել: Բայց այս պարագայում կարծում եմ, որ ինքը հետաքրքրված չէ: Իր նպատակը գուցե ուրիշ է, ես չգիտեմ»,- ասաց ծրագրի ղեկավարը:

Տպել
3443 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ