ՓՊ նախագահը կընտրվի՝ քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում

Փաստաբանների պալատի նախագահը կընտրվի՝ քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:

Այս մասին մեր զրույցում ասաց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը: Նրա փոխանցմամբ՝ նույնիսկ մեկ թեկնածուի առաջադրման պայմաններում ընտրությունների ընթացակարգում որեւէ փոփոխություն չկա:

Սեպտեմբերի 9-ին, հիշեցնենք, տեղի է ունենալու Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը: Մինչ այժմ այդ պաշտոնի համար առաջադրվել է միայն ՓՊ գործող նախագահի թեկնածությունը:  

Պալատի գործունեությունը մշտապես քննադատող մի խումբ փաստաբաններ, որոնք մշտապես բարձրաձայնում են Պալատում առկա խնդիրները, որոնք վերաբերում են թե՛ Արա Զոհրաբյանի գործունեությանը, թե՛ նրան, որ Փաստաբանների պալատում աշխատակազմն ուռճացված է, անիմաստ են համարում մասնակցել ընտրություններին:

Քարոզչությունը, հիշեցնենք, սկսվել է օգոստոսի 18-ից, այն կավարտվի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին։

ՓՊ նախագահին ընտրում է փաստաբանների ընդհանուր ժողովը՝ փակ քվեարկությամբ։ Ընտրվում է առավելագույն ձայներ ստացած թեկնածուն՝ 4 տարի ժամկետով։ ՀՀ «Փաստաբանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Փաստաբանների պալատի նախագահն ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։

Տպել
7031 դիտում

Համայնքային ծառայողներն այսուհետ հանդես կգան միասնական ձայնով. ընդունվեց հայտարարություն

Եթե ձեզ թվում է, որ պետք է մեքենա բերեք ու նվիրատվության անվան տակ ֆռցնեք ավտոները՝ չի լինելու. ՊԵԿ նախագահ

Նազարբաեւը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է Բելառուսի թեկնածուին

Հայաստանն անվտանգ է. ոստիկանությունը հակադարձում է ԱՄՆ-ի դեսպանատանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ

Երեւանի ու Բաքվի միջեւ երկխոսություն կա, եւ այն վարվում է. ՌԴ ԱԳՆ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը վերսկսվեց

Զինկոմիսարիատների օպտիմալացման իմաստն ավելորդ աշխատատեղեր չպահելն է. Արծրուն Հովհաննիսյան

Քարոզչության ժամանակ հիմնականում շահարկվեց եկեղեցու, Արցախի եւ ԼԳԲՏ համայնքի թեմաները. փորձագետ

Լեհաստանից հետ կանչված ՀՀ դեսպանը 7 հողամաս, 2 բնակարան, 1 առանձնատուն ունի

Հնարավոր է. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցությունը ղեկավարելու մասին

Արմեն Գեւորգյանը Ռոբերտ Քոչարյանի հետ շփում չի ունեցել. նա ցուցմունք է տվել. պաշտպան

Թեժ բանավեճ՝ կառավարությունում. Նիկոլ Փաշինյանը գործ չանողներին հատուկ զգուշացում տվեց

Կիմ Երիցյանը Կոմիտասի անվան պանթեոնում թաղված չէ, լրատվամիջոցները դեզինֆորմացիա են տարածել. պարզաբանում

Սպանություն՝ Գյումրիում. «Սասնա ծռերը» հորդորում են գործադրին վերանայել ՌԴ-ի ռազմական ներկայության պայմանները

Ոսկեպարում երեք ամսական երեխային մայրը կալիումի պերմանգանատ է տվել. փոքրիկը երեկ մահացել է

Հունվարին բացառվում է գազի սակագնի բարձրացում. նախարարի պաշտոնակատար

Ջավախքում գնացքի վագոններ են շուռ եկել. Վահագն Չախալյան (տեսանյութ)

Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու դատարանի որոշումը վերացվել է