Հայերենում ոչ թե 100 հազար բառ կա, այլ 350 հազար. պրոֆեսորի պատասխանը Բագրատյանին

25/08/2017 schedule17:10

ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետի, հայոց լեզվի ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Ավետիսյանը պատասխանել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ հայոց լեզվի վերաբերյալ գրառմանը:

Նա, մասնավորապես, նշում է. «Կարելի է նաեւ չարձագանքել ոչ մասնագետի անմասնագիտական փորձին: Բայց ձախողված փորձը մեզանում բազմանալու վատ հատկություն ունի: Տնտեսագետ չեմ: Բայց անպայման տպավորությունը ունեմ, որ Հրանտ Բագրատյանը իր ուրույն տեղն ունի մեր տնտեսագիտական մտքի եւ առհասարակ տնտեսական քաղաքականության մշակման մեջ: 

Քաղաքականությունն էլ, ցավոք, իր հերթին ունի բնավորության ուրույն որակներ. երբեմն հրապարակից վտարում - մոռացության է մատնում իր գործի մեջ նաեւ որակ ունեցողին: Չմոռացվելու համար այրում են նաեւ աստծո տաճարը: Այս դեպքում հարմար է թվացել.... մայրենի լեզուն: Հակառակ դեպքում տնտեսագիտության դոկտորը հազիվ թե կարող էր չիմանալ կամ հրապարակավ հանդես գալուց առաջ չճշտել, որ. 

1. Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»ը (Եր., 1976) պարունակում է ոչ թե 75 000 բառ, այլ երկու անգամ ավելի՝ 135 600 բառ եւ 11 000 դարձվածաբանական միավոր` 14 000-ով ավելի, քան ռուսաց լեզվի (ոչ թե ռուսական) ակադեմիական բառարանում: 

2. «Այսօր մեր լեզվում կա շուրջ 100000 բառ», — հայտարարում է Բագրատյանը: Իրականում այդ թիվը հասնում է 350 000-ի (Արդի հայերենի բացատրական նոր քառահատոր բառարանը ստեղծված է եւ արդեն տասը տարի է՝ սպասում է իր հովանավոր-հրատարակչին), ասել է թե՝ պարունակում է 100 000-ով ավելի բառ, քան, օրինակ, ըստ տնտեսագետի բերած տվյալների, գերմաներենը: Եվ բառերի քանակը, անշուշտ, դրանով չի սահմանափակվում. ամեն օր հայերենում ստեղծվում կամ փոխառվում են տասնյակ նոր բառեր: Բառապաշարի, այսպես կոչված, չափման մեթոդաբանությունը իսկապես հստակեցված չէ. հայերենի հարակատար եւ ենթակայական դերբայական ձեւերի համարժեքները ռուսերենում, օրինակ, համարվում են բառային միավորներ՝ բառեր, կամ եթե տեղանուններից -եցի, -ացի կամ նման մասնիկներով կազմված միավորները հաշվարկվեն որպես առանձին բառեր, ապա հայերենի բառապաշարը արագորեն կհատի անգլերենին վերապահված 999 985-ի սահմանը. հայերենը ցանկացած տեղանունից ստեղծում է նոր բառ (երեւանցի, լոնդոնցի, էլռիադցի), մինչդեռ անգլերենում նույնը արտահայտվում է բառակապակցությամբ: 

3. Գիտության տվյալներով՝ հայերենը համառոտությամբ աշխարհի լեզուների մեջ գրավում է միջին դիրք. ճապոներենը, ասենք, աշխարհի, այսպես կոչված, երկարաբան լեզուներից է, բայց դա բնավ չի խանգարում երկրի տնտեսագիտական միտքը այդ լեզվով լավագույնս կերտելուն:

4. Գրողի գործածած բառապաշարը չպետք է շփոթել նրա ստեղծած բառերի քանակի հետ. Պուշկինը ոչ թե «ռուսաց լեզուն հարստացրել է 24 000 բառով», այլ ընդամենը իր երկերում գործածել է 21 290 բառ, այնպես, ինչպես Գրիգոր Նարեկացին միայն Մատյանում գործածել է 7000 բառ, իսկ «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանում Նարեկացիով վկայված բառերի (ասել է թե՝ նրա ստեղծած բառերի) թիվը 1800 է, Հովհաննես Շիրազը ստեղծել է 2 000-ից ավելի նոր բառեր (թեեւ դրանց մի մասը բառարանային գրանցում չունի եւ չի կարող ունենալ դիպվածային լինելու պատճառով), Պարույր Սեւակի երկերի բառապաշարի հարստությունը 26 600 բառ է (տե՛ս Ա. Պապոյան, Հայագիտական հետազոտություններ, Եր., էջ 459): Բառերի առավելագույն գործածություն ունեցել է Ջեյմս Ջոյսը «Ուլիսես»-ում՝ 30 000 բառ:

5. Լեզվի հարստությունը բառերի սոսկական քանակով որոշելը չունի գիտական հիմնավորում: Հայերենը աշխարհի հարուստ լեզուներից է՝ պայմանավորված նաեւ ձայնական հարստությամբ («....եթե նվագայնությամբ զիջում է իտալերենին ու ճապոներենին, ապա առաջ է գերմանական ու սլավոնական լեզուներից» (Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի եւ ոճագիտության հիմունքներ, գիրք առաջին, Եր., 1990, էջ 127)) ու քերականական կառուցվածքի ճկունությամբ: Այլ խնդիր է, որ նույնիսկ ոչ մասնագետին հայտնի պատճառներով մեզանում գիտության առանձին ճյուղերի տերմինաբանությունը տակավին բավարար չափով մշակված չէ: Մեր լեզուն գործնականում ունի նոր բառեր կերտելու եւ առհասարակ զարգանալու անսպառ հնարավորություններ:

6. Նույն տեքստը հայերենից անգլերենի փոխադրելիս պակասում է մոտ 15%-ով, սակայն գերմաներենի փոխադրելիս նույն չափով ավելանում է: Երեւույթը ունի գիտական բացատրություն. պայմանավորված է լեզուների առանձնահատկությամբ եւ ոչ թե աղքատությամբ: Հակառակ պնդումը ապագիտական է: Այլ խնդիր է, որ հայերենի ոչ բավարար իմացությունը կարող է պատճառ դառնալ երկարաբանության, ինչպես՝ «Իրենից ներկայացնում է յուրօրինակ մի համակարգ» =« «Յուրօրինակ մի համակարգ է», «Հիմք են հանդիսանում կարգավորման համար» =« «Կարգավորման հիմք են», «Հարցի վերաբերյալ կան կարծիքների եւ տեսակետների բազմազանություն, տարատեսակություն» =« «Հարցի վերաբերյալ կան տարակարծություններ» եւ այլն (մանրամասն տե՛ս «Հայոց լեզու եւ խոսքի մշակույթ», Եր., 2016):

7. Հայերենը մշտապես հարստանում է փոխառություններով (մագիստատուրա, հիպոթեք, ալյանս, պլանշետ, վայբեր, իմպլանտ, գոլֆ, ասամբլեա, բեսթսելլեր, վայֆայ եւ այլն) եւ ավելի հաճախ օտար բառերը փոխարինում է հայերեն հաջող համարժեքներով (ամնիստիա-համաներում, իդենտիֆիկացիա-նույնականացում, ռեգլամենտ-աշխատակարգ, ինտերնետ-համացանց, գրանտ-դրամաշնորհ, սպելեոլոգիա-անձավագիտություն, վեբսայթ-կայք(էջ), սինխրոն լող-գեղալող եւ այլն):

Համակարգիչ-ը միանգամայն հաջող համարժեք է: Պատճենված է ֆրանսերենից (ordinateur):

Բոլոր դեպքերում, այս կարգի հարցերը պետք է քննարկվեն մասնագիտական դաշտում: Հակառակ դեպքում՝ անհիշությունը (այս դեպքում՝ մոռացումը) անխուսափելի է»:

Տպել
16857 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին