«Արմիա 2017» ցուցահանդեսին ներկայացվել է նաեւ հայկական «Ֆագոտ»-ը

25/08/2017 schedule20:14

Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել էր ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում (Մոսկվա) անցկացվող «Արմիա-2017» 3-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովի եւ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցահանդիսի ժամանակ էլ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին էր ներկայացրել հայկական տաղավարում ներկայացված արտադրանքը:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը armimes.com-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը նախկինում էլ է մասնակցել ռազմական ցուցահանդեսների, եւ եղել են հատուկենտ ընկերությունների պատրաստած ռազմական տեխնիկաներ: «Առանձին արտադրողներ մասնակցել են եւ 90-ականներին, եւ 2000-ականներին: Վերջին տարիներին առանձնապես ակտիվություն չի եղել: Ռազմարդյունաբերության զարգացումը նոր թափ է առել 2015-2016 թվականներից»,- ասաց Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ հայկական ընկերությունները այլ երկրների կարող են տալ տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանք, բարդ կոնստրուկցիաներ, որոնք կապված են կրակի կառավարման համակարգերի հետ, լազերային տեխնիկա եւ այլն: Նրա խոսքով, ներքին սպառման համար շատ արտադրանք արդեն իսկ օգտագործվում է:

«Ներքին սպառման դեպքում որոշակի հարցեր կան. արտադրողը պետք է ստեղծի մասսայական արտադրությո՞ւն, թե՞ պետությունը ֆինասավորի արտադրողին, որը ստեղծի մասսայական արտադրություն: Ամենաբարդ խնդիրներից մեկն արտադրության մեջ սերիական արտադրությունն է: Արտադրողն ասում է՝ ֆինանսավորեք, որ սերիական արտադրություն տամ, պետությունն էլ ասում է, որ երաշխիք չկա, որ դու սերիական արտադրություն կտաս: Իրականում երկուսին էլ կարելի է հասկանալ, բայց փոխզիջման տարբերակի պետք է գալ, որպեսզի երկուսին էլ օգուտ լինի»,- ասաց Կարեն Վրթանեսյանը:

Անդրադառնալով հայկական արտադրանիքի պահանջարկին, մեր զրուցակիցն ասաց, որ  լազերային տեխնիկայի առումով յուրօրինակ մշակումներ կան, բայց ամբողջ աշխարհում եզակի արտադրանք դեռ չեն կարողանում տալ:

Նույն կայքի վերլուծաբան Վլադ Հակոբյանն էլ, խոսելով կոնկրետ ցուցահանդեսի մասին ասաց, որ մասշտաբները մեծ են եղել, սակայն կդժվարանա առանձին-առանձին թվարկել, թե որ երկրներն են մասնակցել «Արմիա-2017»-ին: Նրա խոսքով՝ Հայաստանը չի արտադրում մեծ ռազմական տեխիկա, ինչպես ինքնաթիռն է, տանկը եւ այլն, բայց այդ ցուցադրության ժամանակ ներկայացված է եղել հակատանկային «Ֆագոտ» հրթիռային համալիրի մորդեռնիզացված տարբերակը, որը ակտիվորեն կիրառվում է նաեւ հայկական զինված ուժերում, ցուցադրվել են նաեւ «X-55M» անօդաչու թռչող սարքեր, որոնք նույնպես կիրառվում են մեր զինված ուժերում: Վլադ Հակոբյանը նշեց նաեւ, որ հայկական ընկերությունների արտադրանքը ներկայացված է արտասահմանյան  շուկաներում:

«Արմիա-2017» ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել են նաեւ ռադիոտեղորոշման շարժական եւ ռադիոռելեային թվային կայաններ, տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցներ, ՀՕՊ և ՌԷՊ միջոցների արդիականացման բլոկներ, քողարկման ցանցեր, զրահաբաճկոններ, տարբեր նշանակության վարժասարքեր եւ այլն:

Տպել
5407 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն