Եթե կառավարություն չունենայինք, արտահանման հարցում ոչինչ չէինք կորցնի

ՀՀ կառավարությունը շեփորահարում է վիճակագրական տվյալներն այն մասին, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանումը աճել է: Ու, բնականաբար, դա վերագրում իր գործունեությունը: Այսինքն, կառավարությունը լավ է աշխատել, ինչն էլ բերել է արտահանման ծավալների աճի:

Հասկանալու համար, թե որքանով է դա մոտ իրականությանը, ուսումնասիրենք արտահանման կառուցվածքը: Արտահանման ծավալներն իրոք աճել են, եւ դա ուրախալի փաստ է անկախ ամեն ինչից: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 994 միլիոն դոլարի ապրանք՝ անցած տարվա 821.6 միլիոնի դիմաց: Աճը կազմել է ավելի քան 172 միլիոն դոլար կամ 21 տոկոս: Տպավորիչ աճ է, ինչ խոսք: Հիմա ուսումնասիրենք, թե որքանով է դա կառավարության «շնորհքը»:

ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվող ապրանքների ամենահզոր աճը ապահովել է հանքարդյունաբերությունը: Գունավոր մետաղների հանքաքարերի արտահանումը աճել է 95 միլիոն դոլարով, հասնելով 260 միլիոն դոլարի: Պարզապես համաշխարհային տնտեսությունը փոքր-ինչ կայունանալու միտումներ է ցույց տալիս, գունավոր մետաղների գները փոքր-ինչ աճել են, մեր հանքարդյունահանողներն էլ, օգտվելով առիթից, ավելի շատ են «քերել»  ընդերքը: Կառավարության դերը այս աճի գործում զրոյական է:

24 միլիոն դոլարով աճել է սպիրտային խմիչքների, ավելի կոնկրետ՝ կոնյակի արտահանումը: Այստեղ գործ ունենք ընդամենը կորցրած դիրքերը վերականգնելու եւ նոր շուկաներ գտնելու հետ: Դա հաստատ չի արել կառավարությունը: Դրանով զբաղվում են իրենք՝ տնտեսվարողները, եւ այս գործում նույնպես կառավարության դերը զրոյական է:

Շատ ոգեւորիչ է ծխախոտի եւ ալյումինի փայլաթիթեղի արտահանման ծավալների աճը: Հիմնականում «Գրանդ հոլդինգի» ու մասամբ արդեն «Սիգարոնի» շնորհիվ ահռելի քանակությամբ ծխախոտ է արտահանվում, եւ այս տարի արտահանման աճը անցած տարվա համեմատ կազմել է 23 միլիոն դոլար: Իսկ «Ռուսալ-Արմենալի» արտադրած փայլաթիթեղի արտահանումը ավելացել է 8 միլիոն դոլարով: Բայց որեւէ մեկը լսած կա՞, որ նշված տնտեսվարողները որեւէ կերպ աջակցություն ստացած լինեին կառավարությունից կամ նույնիսկ դիմած լինեն որեւէ խնդրով: Հետեւաբար, այս ապրանքատեսակների արտահանման ծավալների աճի գործում կառավարության դերը նույնպես զրոյական է: Երկաթամիահալվածքների արտահանումն էլ աճել է 21 միլիոն դոլարով, եւ սա նույնպես բացառապես տնտեսվարողների շնորհիվ է:

Ադամանդների եւ ոսկու արտահանման ծավալների աճի գործում գուցե կառավարությունը դեր է ունեցել, սակայն այդ ապրանքները մեծ հաշվով կապ չունեն մեր տնտեսության զարգացման հետ: Եվ այս ապրանքների արտահանման աճը կազմել է մոտ 30 միլիոն դոլար:

Գումարելով իրար վերը նշված թվերը, կստացվի, որ միայն դրանց շնորհիվ արտահանման ընդհանուր ծավալը պետք է աճեր ավելի քան 201 միլիոն դոլարով: Բայց, ինչպես նշեցինք, աճը եղել է  172 միլիոն դոլար: Պարզ թվաբանությունը հուշում է, որ բոլոր մյուս ապրանքների գծով ունենք արտահանման մոտ 30 միլիոն դոլարի անկում: Այլ կերպ ասած, աճ կա այնտեղ, որտեղ կառավարությունը անելիք չունի: Իսկ ահա այլ ապրանքատեսակների արտադրության, դրանց մրցունակության բարձրացման, արտաքին շուկաներ ուսումնասիրելու հարցում, որտեղ կառավարությունը ունի որոշակի դեր, մեղմ ասած, հաջողություններ չեն գրանցվում:  

Ու եթե տեսականորեն պատկերացնենք, որ Հայաստանում ընդհանրապես չկա կառավարություն, նախագահ, գերատեսչություններ եւ այլն, ապա առնվազն արտահանման հարցում որեւէ բան չենք կորցնի: Գուցե նաեւ ձեռքբերումներ ունենանք՝ խանգարող չի լինի:

Տպել
4533 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ