Չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել մի հանցագործության մեջ, որը չեմ արել. Սամվել Բաբայան

28/08/2017 schedule13:34

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր շարունակվում է «Իգլայի» աղմկոտ գործով մեղադրյալներ ԼՂՀ ՊՆ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, նրա մարտական ընկերոջ Սանասար Գաբրիելյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Դատարանում այսօր մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը:

Այսպիսով՝ Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ  եւ 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

«Ես չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել մի հանցագործության մեջ, որը չեմ արել, դա հորինված է, ներկայացվածը ենթադրությունների տեքստ է»,- լսելով իր մասով մեղադրական եզրակացությունը, դատարանում ասաց Սամվել Բաբայանը: Նա նաեւ ասաց, որ մեղադրական եզրակացության մեջ նշված է, թե ինքը հրաժարվել է ցուցմունք տալուց, մինչդեռ դա չի համապատասխանում իրականությանը: «Ես պատասխանատու եմ իմ ամեն արած քայլի համար: Ես բացատրություններ ունեմ տված եւ կտամ: Դրանք հորինված, մտածված մեղադրանքներ են, խնդիր էր դրված ինձ ձերբակալելու, ձերբակալեցին»,- ասաց նա:

Վերջինս պահանջեց նաեւ դատարանին ներկայացնել այն մարդուն, ով հանձնել են «Իգլա»-ն: Նշենք, որ խոսքն առանձացված մասով մեղադրյալ Հրաչյա Մայիլյանի մասին է, որն, ըստ մեղադրական եզրակացության, Իգլան հանձնել է ԱԱԾ-ին: 

«Ո՞վ ա բերել հանձնել: Էդ մարդկանց բերեք ստեղ: Մեղադրում են, ասում են՝ դու Վրաստանից զենք ես բերել: Հեռուստատեսությունով մի շաբաթ ժողովրդին տենց բան են ներկայացնում, հետո կարճում են էդ մասով, ասում են՝ նման բան չի եղել, բա որտեղի՞ցա եղել, ասում են՝ պադվալից մեկը բերել հանձնելա, բա էդ մարդը ո՞վ ա, բերեք ես էլ ճանաչեմ»,- ասաց Սամվել Բաբայանը:

Սույն աղմկոտ գործով անցնում է 7 անձ, որոնցից 5-ը մեղադրվում են օժանդակելու մեջ:

Ըստ մեղադրանքի՝ եղբայրներ Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանը եւ Դավիթ Հարությունյանը օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը, եւ իրական բնույթը խեղաթյուրելու եւ օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն: Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները դատարանում հայտարարեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ դիրքորոշում չունի: Իսկ ամբաստանյալներից Ժորա Զաքարյանն էլ հայտարարեց, որ մեղադրանքը մասնակիորեն ընդունում է: Դատավորի ճշտող հարցին, թե՞ մասնավորապես, որ մասը, Զաքարյանն ասաց. «Էն, որ մտանք էդ գործի մեջ, չպիտի մտնեինք, ուրիշ դիրքորոշում չունեմ»,- ասաց նա:

Ամբաստանյալներ Արմեն Պողոսյանին եւ Սանասար Գաբրիելայնին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր: Արմեն Պողոսյանն ասաց, որ իր դիրքորոշումը կհայտնի դատաքննության փուլում:

Սամվել Բաբայանի մարտական ընկեր, ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանը էլ ասաց, որ  չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա պնդեց՝ մեղադրող դատախազն ամբողջությամբ չի կարդացել մեղադրական եզրակացությունը։ «Պետք է այդտեղ նաեւ ավելացնել՝ երկնքից ընկավ երեք խնձոր»,- ասաց  Գաբրիելյանը ակնարկելով՝ իրեն առաջադրված մեղադրանքը հեքիաթի ժանրից է։

Մեղադրական եզրակացությունը հրապարակելուց հետո Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը երեք միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Սամվել Բաբայանի տեսակցությունների վրա դրված սահմանափակումը հանելու, նրա գույքի վրա դրված արգելանքը, եւ խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ:

«Գույքի բռնագրավում Սամվել Բաբայանի դեպքում նախատեսված չէ, եւ խնդրում եմ բավարարել միջնորդությունը»։ Մեղադրող դատախազ Արամ Արամյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ կալանքի որոշումն անհրաժեշտ է դատական ծախսերի համար: Դրանք կազմում են 1.5 միլիոն։ Ավետիս Քալաշյանը պատասխանեց` քանի դեռ չկա ուժի մեջ մտած դատավճիռ եւ անհրաժեշտ չէ գույքը կալանքի տակ թողնել։ Դատարանը միջնորդության մասին կներկայացնի Բաբայանի պաշտպանի մյուս երկու միջնորդությունները լսելուց հետո։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ներկայցված միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու:

Տպել
3235 դիտում

ՀՀ ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները