Սա պատմական աշխարհի առաջնություն էր. Արայիկ Բաղդատյան

28/08/2017 schedule13:59

ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդատյանն ավելի քան գոհ է աշխարհի 2017 թ. առաջնությունում ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գրանցած արդյունքներից: Օգոստոսի 21-26-ը Փարիզում ընթացած մրցաշարից ազատոճայինները վերադարձան 2 մեդալով: Բրոնզե մեդալակիրներ դարձան Գեորգի Կետոեւը (97) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ): Այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բաղդատյանն ամփոփեց արդյունքները:

«Շատ գոհ եմ: Ճիշտ է՝ չենք կարող համարել գերազանց, քանի որ չեմպիոն չունենք, բայց ընդհանուր արդյունքները շատ լավ էին: Մեր ազատ ոճի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 10-րդ տեղը: Իրանի հավաքականի հետ մենք ունենք հավասար միավորներ, բայց նրանց զիջել ենք չեմպիոնով: Իրանը 1 չեմպիոն է ունեցել, եւ մենք 2 մեդալով գրավել ենք 10-րդ տեղը: Դա իրոք մեր հանրապետության համար մեծ արդյունք է: 1995 թ. Ատլանտայի աշխարհի առաջնությունում ունեցել ենք 2 մեդալ՝ 1 չեմպիոն՝ Արայիկ Գեւորգյանը, եւ Արմեն Մկրտչյանը՝ 3-րդ տեղ: Դրանից հետո սա 2-րդ դեպքն է, որ 2 մեդալ ենք ունենում: Սա իրոք պատմական աշխարհի առաջնություն էր»,-  ասաց Բաղդատյանը:

Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն էլ անդրադարձավ մեդալ չնվաճած մարզիկներին: Նա նշեց, որ ինչպես Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ Վալոդյան Ֆրանգուլյանն (61 կգ) ու Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), այնպես էլ Գարիկ Բարսեղյանն (57 կգ) ունեին հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները, սակայն ինչ-որ բան այնպես չընթացավ: Այս մարզիկները պարտություն կրեցին պայքարի վաղ փուլերում:

«Շնորհավորում եմ տղաներին մեդալների կապակցությամբ։ Մյուսներն էլ մեդալ նվաճելու հնարավորություն ունեին՝ թե՛ Գարիկ Բարսեղյանը, թե՛ Վալոդյա Ֆրանգուլյանը, թե՛ Գրիգոր Գրիգորյանը: Նրանք շատ հեռու չեն մեդալներից, մոտ են ուղղակի չստացվեց: Սպորտային բախտը, երեւի, չժպտաց: Հաջորդ մրցումներում, ինձ թվում է, կհասնեն դրան։ Կողքից է երեւում, թե 1-ին գոտեմարտերում պարտվեցին, ուրեմն... 1-ին գոտեմարտերում նրանք հավասար պայքարում զիջեցին: Որպես մարզիչ ասում եմ, որ նրանք շատ չեն զիջում»,- ասաց Կուրղինյանը՝ ավելացնելով, որ նրանք ճանապարհը զիջել են լուրջ մրցակիցների:

Այս մրցաշարից հետո ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը սպասում է մարզաձեւի վերաբերյալ Ըմբշամարտի համաշխարհային միության որոշումներին: Դեռ պետք է որոշվեն վերջնական օլիմպիական քաշային կարգերը: ՀՀ ֆեդերացիան նույնպես կարեւոր որոշում ունի կայացնելու: Պետք է քննարկվի գլխավոր մարզչի հարցը: Ըստ Արայիկ Բաղդատյանի՝ այդ պաշտոնը կզբաղեցնի Հաբեթնակ Կուրղինյանը, որն առայժմ պաշտոնակատար է: Այդ հարցը լուծում է ստանալու ֆեդերացիայի առաջիկա ժողովի ընթացքում:

Տպել
1628 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ