ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնապես նշանակել է Մինսկի խմբի նոր համանախագահին

29/08/2017 schedule10:03

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պաշտոնապես հայտարարել է Էնդրյու Շեֆերին Մինսկի խմբի համանախագահ նշանակելու մասին, նշված է ԱՄՆ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: 

Դրանում նաեւ ընդգծված է, որ ԱՄՆ հավատարիմ է մնում Մինսկի խմբի աշխատանքին եւ շարունակելու է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, աջակցում է միջազգային իրավունքի հիմքով հակամարտության արդար կարգավորմանը եւ Էնդրյու Շեֆերն օգնելու է կողմերին հասնել այդ նպատակին: 

Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները տեղեկացվել են Էնդրյու Շեֆերի նշանակման մասին, որն արդեն անցել է իր պարտականությունների կատարմանը: 

ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգների նոր համանախագահ Էնդրյու Շեֆերն ունի դիվանագիտական աշխատանքի ավելի քան քառորդ դարի փորձ: 1985-ին ավարտելով հեղինակավոր Յեյլի համալսարանը՝ Շեֆերը այնուհետեւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստանում այդ ոլորտում առաջադեմ Կոլումբիայի համալսարանում: 

1991-ից, արդեն որպես Պետքարտուղարության դիվանագետ, Էնդրյու Շեֆերն աշխատում է Քուվեյթում, Բահրեյնում, իսկ 2000-ականներին՝ Ռուսաստանում, Հաագայում եւ Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանություններում՝ կենտրոնանալով քաղաքական հարաբերությունների վրա:

Հայտարարելով նոր համանախագահի մասին՝ Մինսկի խմբում ԱՄՆ-ի արդեն նախորդ համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ընդգծել էր, որ փայլուն ու փորձառու դիվանագետ լինելուց բացի, Էնդրյու Շեֆերն ունի նաեւ հակամարտությունների կարգավորման գործնական փորձ: 2011-ից 2014-ը Էնդրյու Շեֆերը Կիպրոսում՝ Նիքոսիայում ԱՄՆ-ի փոխդեսպան էր, իսկ 2015-ից Վիենայում Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Տպել
5845 դիտում

Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան