Երբ է լինելու հաջորդ պայթյունը «Նաիրիտում»

«Նաիրիտում» կրկին պայթյուն է եղել, կրկին հրդեհ է բռնկվել: Կրկին: Երեկ ամբողջ օրը գործարանի տարածքից բարձրացող սեւ, թանձր ծուխը տարածվում  էր Երեւանի վրա:  Գործարանի հարակից շենքերի բնակիչներին ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորել է փակ պահել լուսամուտները: Երեկոյան պարզ դարձավ, որ հրդեհը մարել հնարավոր չէ եւ այն կշարունակվի եւս մի քանի օր, մինչեւ այրվելու ենթակա նյութերը այրվեն-վերջանան:

Բարեբախտաբար, այս անգամ զոհեր չկան: Տուժել են մի քանի հրշեջներ, որոնք ծխահարվել են կրակի մարման աշխատանքների ժամանակ, բայց  առողջական լուրջ խնդիրներ չեն առաջացել: 2009 թվականի մայիսի 14-ին «Նաիրիտում» որոտաց հզոր պայթյուն: Այդ պայթյունը խլեց չորս կյանք, 8 հոգի, այդ թվում` նաեւ հրշեջներ, վիրավորվեցին: Պայթյունն այնքան ուժեղ էր, որ կոտրվել էին հարակից շինությունների ապակիները: Մոտ կես տոննա քաշով երկաթյա մի կտոր մխրճվել էր Արին բերդ փողոցը մետրոյի Գործարանային կայարանին կապող բավականին բանուկ երթեւեկությամբ փողոցին հարող քարե պարսպի մեջ:

2006 թվականի սեպտեմբերի 23-ին նույնպես պայթյուն էր որոտացել «Նաիրիտում», որի հետեւանքները երեւում էին մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա:

Այս նկարում այդ պայթյունի հետեւանքներից միայն մեկն է: Պայթյունից ավերածությունը եղել էր ոչ միայն «Նաիրիտի» տարածքում, այլեւ գործարանից ձգվող ստորգետնյա խողովակաշարի մեջ: Տեղ- տեղ պայթած խողովակ դուրս եկած հարվածային ալիքը այնքան մեծ է եղել, որ դրա վրա կայանված մեքենաները մի քանի մետր բարձրացել էին օդ ու վայր ընկել: Այս մեքենան այդ օրը օդ բարձրացած  մեքենաներից մեկն է, որը կայանված է եղել «Նաիրիտից» մի քանի կմ հեռավորության վրա: 

Այլ կերպ ասած, երեկվա հրդեհը 11 տարվա ընթացքում այս գործարանում տեղի ունեցած երրորդ տեխնածին աղետն է: Եթե «Նաիրիտը» աշխատեր, աշխատատեղեր ապահովեր հազարավոր մարդկանց համար, ընթացքում անընդհատ արդիականացվեր, բարձրացվեր դրա արդյունավետությունը, պետական բյուջեն հարկեր ստանար, արտադրանքը արտահանվեր եւ այլն, կարելի էր կշեռքի նժարների վրա դնել դրա վտանգավորությունն ու տված օգուտը: Այսինքն, կարելի էր քննարկել՝ պե՞տք է լինի «Նաիրիտը» թե ոչ: Բայց երբ «Նաիրիտը» մերթ ընդ մերթ պայթում ու հրդեհվում է, վտանգի տակ դնում մարդկանց կյանքերն ու դրա հետ մեկտեղ չի աշխատում, թերեւս կշեռքի նժարներից մեկին դնելու ոչինչ չկա այլեւս:

«Նաիրիտի» հարցը պահանջում է արմատական լուծում: Այն կամ պետք է լինի ու աշխատի ողջ հզորությամբ, կամ դառնա պատմություն` իր զբաղեցրած մի քանի հարյուր հեկտարը զիջի այլ արտադրությունների, կամ, պատկերավոր ասած` վերածվի մի մեծ ու գեղեցիկ այգու: Սա, իհարկե, կոշտ է հնչում: Սակայն «Նաիրիտի» այսօրվա վիճակը տեւական պոպուլիզմի հետեւանք է: «Նաիրիտի» գոյությունը չէր դադարեցվում, պատճառաբանելով, թե այնտեղ հազարավոր մարդիկ են աշխատում: Շատ համոզիչ է թվում: Սակայն եթե կայացվեր քաղաքական որոշում` «Նաիրիտը» օրինական եւ թափանցիկ ընթացակարգերով լիկվիդացնելու վերաբերյալ, ապա թանկարժեք սարքավորումներով հագեցած գործարանի գույքի վաճառքից ստացված գումարները կբավարարեին հազարավոր աշխատակիցների ծանրակշիռ փոխհատուցում վճարելու համար: Ստացված գումարներով հազարավոր մարդիկ կարող էին «վերապրոֆիլավորել» իրենց կյանքը: Համենայն դեպս, կունենային նման հնարավորություն:

Սակայն դա չարվեց: Թանկարժեք նյութերն ու սարքավորումները, իհարկե, վաճառվեցին, բայց գաղտագողի սխեմաներով, ու ստացված գումարների հիմնական մասը գրպանեցին մի փոքր  խումբ մարդիկ:  Պարապուրդի մատնված աշխատակիցներին վճարում էին ամսական 30-40 հազար դրամ, որը չէր լուծում ոչ նրանց առօրեական խնդիրները, ոչ էլ թույլ էր տալիս նոր կյանք սկսել: Հետո պարզվեց, որ այդ աշխատավարձերը վճարվում են վարկերի հաշվին, եւ մի քանի հարյուր միլիոն դոլարի պարտք է կուտակվել, որը ի վերջո պետք է փակվի բյուջեի, այսինքն` հարկատուների հաշվին:

Այդ ընթացքում «Նաիրիտը» իբր վերագործարկելու փորձեր եղան: Սկզբում հնդիկներ եկան աշխատեցրին, հետո պարտքեր կուտակած հեռացան: Հետո օֆշորային մի ընկերություն եկավ, էլի իբր աշխատեցրեց գործարանը, ու նոր պարտքեր թողնելով «Նաիրիտի» վրա, հեռացավ: Հետո պարզվեց, որ  «Նաիրիտի» ադմինիստրացիան աստղաբաշխական աշխատավարձեր ստանալով, մարդ ա մի քանի քարտուղարուհի պահելով` իբր ուսումնասիրում է վերագործարկման հնարավորությունները, հետազոտում է շուկաները եւ այլն, եւ այսպես շարունակ: Մի խոսքով, վաղուց արդեն ակնհայտ է, որ «Նաիրիտի» վերջնական լիկվիդացիան ձգձգվում է միայն մի նպատակով՝ այնտեղ դեռ կան սարքավորումներ ու նյութեր, որոնք դեռ կարելի է մութ սխեմաներով վաճառել որպես ջարդոն ու մեծ գումարներ գրպանել: 

Որքան էլ ցավոտ հնչի, «Նաիրիտը» այս վիճակով որեւէ ապագա չունի: Այն վաղուց վեր է ածվել տեխնածին աղետների «գեներատորի»: Հարցն այն չէ, թե արդյոք էլի՞ է պայթյուն կամ հրդեհ լինելու «Նաիրիտում»: Խնդիրն այն է, թե երբ է լինելու հաջորդ պայթյունը:

Տպել
4877 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել