Առանձին վերցրած մեկ խաչմերուկում. ծուղակով լուսացույցները փոխարինվու՞մ են

29/08/2017 schedule13:40

Անցյալ տարի հանդես եկանք «Օդից՝ փող. 300 միլիոն vs նորմալ լուսացույցներ» հրապարակմամբ, որում խոսեցինք Հայաստանում լայն կիրառում ունեցող լուսացույցների, այսպես կոչված «սեկցիաների» մասին:

Մասնավորապես, անդրադարձանք այն խնդրին, որ շատ հաճախ վարորդները, տեսնելով լուսացույցի հիմնական կանաչ լույսը, չնկատելով մարված սեկցիայի առկայությունը, մտնում են խաչմերուկ եւ իրենց կամքից անկախ կատարում են լրջագույն խախտում ու տուգանվում 20-50 հազար դրամով, ինչի արդյունքում ՀՀ ԿԱ ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամը եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը տարեկան աշխատում են լրացուցիչ շուրջ 300 միլիոն դրամ:

Մեր հրապարակմանն այն ժամանակ անգամ արձագանքեց ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը՝ փորձելով արդարացնել իր դիրքորոշումը:

Վերջապես

Սակայն, այդուհանդերձ, ի վերջո Ճանապարհային ոստիկանությունն արեց խնդիրը լուծելու առաջին քայլը՝ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում, դրա վերակառուցումից հետո, տեղադրվեց ծուղակները բացառող լուսացույց... Ավելի ճիշտ՝ երկու լուսացույց:

Մասնավորապես, Բաղրամյան պողոտայով դեպի քաղաքի փոքր կենտրոն երթեւեկողների համար արդեն գործում է երկու լուսացույց՝ մեկը կարգավորում է ուղիղ դեպի Օպերա երթեւեկությունը, մյուսը՝ ձախ՝ դեպի Կասկադ:

Արդյունքում, բացառվում է վարորդների շփոթմունքը, իսկ կարմիր լույսի տակով կարելի է անցնել միմիայն միտումնավոր կամ ծայրաստիճան անզգուշության արդյունքում:

Սակայն, ցավոք սրտի, սա Հանրապետությունում միակ լուսացույցն է, որը մարված սեկցիայի փոխարեն ունի նորմալ, երեւացող կարմիր լույս:

Հույս հայտնելով, որ Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում կահավորված նոր լուսացույցը սկիզբ կդնի ծուղակներով բոլոր լուսացույցների վերակահավորմանը՝ փորձենք վերհիշել խնդրի էությունը:

Ծուղակը

Երբ 1910-ական թվականներին մարդկությունը ստեղծում էր եռագույն լուսաֆորը, բավականին ուշադրություն էր դարձվում այն գույներին, որոնք պետք է կիրառվեն վարորդներին տարբեր հրահանգները տեղ հասցնելու համար: Ինչպես գիտեն բոլորը, երթեւեկությունը արգելող հրահանգի գույնը ընտրվեց կարմիրը, քանի որ այն ամենալավն է տարածվում մառախուղում, առավելագույնս է «աչք ծակում» եւ հոգեբանորեն ասոցացվում է վտանգի հետ:

Սակայն Հայաստանում հաճախ հանդիպում ենք լուսաֆորների, որոնց արգելող նշանը ոչ թե կարմիր լույսն է, այլ ընդամենը անջատված կանաչ ազդանշանի բացակայությունը: Խոսքը, մասնավորապես, այսպես կոչված «սեկցիաների» մասին է:

Թեեւ սեկցիան ոչ միշտ է դրվում լուսաֆորի վրա, եւ հաճախ երթեւեկությունը բոլոր ուղղություններով կարգավորվում է մի լուսաֆորով, բոլորս էլ գիտենք, թե ինչ է լուսաֆորի սեկցիան: Դա մեքենաների վարորդներին խաչմերուկից դեպի աջ կամ ձախ երթեւեկությունը շարունակելու թույլտվություն տվող ազդանշան հաղորդող լուսաֆոր է, որը կամ միացված է (երթեւեկությունը թույլատրվում է), կամ մարած (երթեւեկությունը արգելվում է):

Սակայն մինչդեռ լուսաֆորի կարմիր լույսը հնարավոր չէ չնկատել, սեկցիայի առկայության դեպքում վարորդը պարտավոր է տեսնել, որ լուսաֆորի կողքին կա մարված մի սեկցիա, որ արգելում է երթեւեկությունը… Եվ, բնականաբար, բազմաթիվ վարորդներ հաճախ չեն նկատում այն:

Եվ եթե ցերեկը մենք՝ վարորդներս, տեսնում ենք լուսաֆորը ամբողջությամբ եւ կարող ենք տեսնել, որ դրա կողքին կա նաեւ սեկցիա, ապա օրվա մութ ժամերին մենք սովորաբար տեսնում ենք միայն լուսաֆորի վառված լույսը եւ չենք տեսնում դրա կառուցվածքը (սեկցիայի առկայությունն ու բացակայությունը): Համապատասխանաբար, չենք կարող կռահել, որ լուսաֆորի կողքին կա մարված սեկցիա, որը մեզ արգելում է երթեւեկել:

Արդյունքում, անգամ ամենաբարեխիղճ վարորդները, տեսնելով լուսացույցի հիմնական կանաչ լույսը, չնկատելով մարված սեկցիայի առկայությունը, մտնում են խաչմերուկ եւ իրենց կամքից անկախ կատարում են լրջագույն խախտում ու տուգանվում են 20-ից 50 հազար դրամով… Ընդ որում, երբեմն լուսաֆորների մարված սեկցիաները չնկատելու ու հիմնական ուղղության կանաչ լույսով առաջնորդվելու արդյունքում լինում են լրջագույն վթարներ:

Վիճակագրություն

Ինչպես նշեցինք, լուսացույցի հիմնական ուղղության կանաչ լույսի, բայց մարված սեկցիայի առկայությամբ սեկցիայի ուղղությամբ խաչմերուկ մտած ու հատած վարորդները անխնա նկարվում եւ տուգանվում են 20-ից 50 հազար դրամով: Ու թեեւ եղել են դեպքեր, երբ այդ կերպ տուգանված վարորդները բողոքարկել են տուգանքը դատական կարգով ու հասել են հաղթանակի, նկատենք, որ Հայաստանում վարորդների ընդամենը մի չնչին մասն է բողոքարկում տուգանքները:

Կատարելով պարզ հաշվարկներ եւ հիմնվելով Ճանապարհային ոստիկանությունից ստացված վիճակագրության վրա՝ դժվար չէ հաշվել, որ սեկցիայով ծուղակներով խաչմերուկներում միջինում արձանագրվում է 4.5 անգամ ավելի շատ «կարմիր լույսի» խախտում, քան սովորական (առանց ծուղակ) խաչմերուկներում: Դրա դիմաց վարորդները տարեկան վճարում են մոտ 200-300 միլիոն դրամ:

Դանիել Իոաննիսյան

Տպել
17549 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին