Իմ ոսկե մեդալի մեջ իր ահռելի բաժիննն ունի Արթուր Դավթյանը. Արթուր Թովմասյան

29/08/2017 schedule15:09

ՀՀ մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը (օղակներ) 2017 թ, Ունիվերսիադայում իր հաղթանակի մեջ մեծ է համարում հավաքականի ընկերոջ՝ Եվրոպայի 2016 թ. արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանի ներդրումը: Թայփեյում անցկացվող մրցումներում նա չէր հաղթահարել որակավորման փուլը՝ ընդգրկվել էր պահեստայինների թվում: Կանոնների համաձայն, եթե եզրափակչի մասնակիցներից մեկը հրաժարվում է մասնակցությունից, նրա տեղը գրավում է պահեստայինը: Այս դեպքում Արթուր Դավթյանը, որը եզրափակիչ էր անցել, տեղը զիջեց ընկերոջը: Այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թովմասյանը շնորհակալություն հայտնեց Դավթյանին:

«1 անգամ նշել եմ եւ չեմ հոգնի, նորից կասեմ, որ սա թիմային աշխատանք է, եւ եթե կա ոսկե մեդալ, դրանում ահռելի բաժինն ունի նաեւ Արթուր Դավթյանը, իհարկե հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, որովհետեւ նրանց թույլտվությամբ է, որ կարողացել եմ մասնակցել եզրափակչին»,- ասաց նա:

Արթուր Դավթյանը (հիմնական գործիքը հենացատկ), որը համաշխարհային ուսանողական խաղերում պայքարում էր թե առանձին գործիքների վրա, թե բազմամարտում, բացատրեց՝ ինչով է պայմանավորված եղել իր որոշումը: Նա նշեց, որ օղակների վրա վարժությունում Թովմասյանն իրեն գերազանցում է, այդ պատճառով նրա մասնակցությունն ավելի խելամիտ էր:

«Ես եզրափակչում դժվար թե կարողանայի այն արդյունքը ցույց տալ, որն Արթուրը, այդ պատճառով զիջեցինք, որ նա հանդես գար: Կարեւորն այն է, որ արդարացրեց: Դա նրա հիմնական գործիքն է: Նա կարող էր հաղթել, ես գուցե կարողանայի 3-րդ տեղ զբաղեցնել, բայց Արթուրը հաստատ ավելի մեծ շանսեր ուներ»,- ասաց նա:

Թովմասյանը խոստովանում է, որ Դավթյանի քայլից հետո ավելի մեծ ճնշում է զգացել: Իր վրա ավելի մեծ պատասխանատվություն է եղել, եւ նա ավելի քան երբեւէ աշխատել է արդարացնել բոլորի հույսերը:

«Լարվածությունն ավելի մեծ էր, որովհետեւ այս դեպքում 2 հոգու համար էի պատասխանատու՝ իմ եւ Արթուր Դավթյանի, որովհետեւ նրա փոխարեն էի հանդես գալիս, եւ պետք է արդարացնեի: Նա իր լավագույն կատարմամբ կարող էր 3-րդ տեղ զբաղեցնել, եւ եթե  ձախողվեի, կստացվեր, որ ե՛ւ ես ձախողվեցի, ե՛ւ թույլ չտվեցի, որ նա իր լավագույն կատարմամբ գոնե բրոնզե մեդալ ձեռք բերելու հնարավորություն ստանար»,- ասաց նա:

Արթուր Թովմասյանը որպես չեմպիոն էր վերադարձել նաեւ 2015 թ. Հարավային Կորեայում տեղի ունեցած համաշխարհային ուսանողական խաղերից: Այս անգամ նա չեմպիոն դարձավ եզրափակչում վաստակելով 15.025 միավոր: Դավթյանը բազմամարտում 84.150 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Հենացատկում ելույթներն ավարտեց 7-րդ տեղով (13.883), իսկ նժույգթափերում՝ 4-րդ (14.533): Արմեն Պետրոսյանը, որը մրցումների էր գնացել ձեռքի վնասվածքով, չկարողացավ հաղթահարել նժույգթափերի ու ազատ վարժության որակավորման փուլը:

Տպել
1380 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում