Դիպուկահարը վնասազերծել է բիլիարդ բարում աղջկան պատանդ վերցրած տղամարդուն. նա մահացել է

29/08/2017 schedule17:19

Երեւանի Էրեբունի վարչական շրջանում «Weekend» բիլիարդ բարում նախնական տվյալով քաղաքացուն պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծել են դիպուկահար կրակոցով: 

NEWS.am-ը հաղորդում է, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ համակարգի աշխատակիցներ: Այստեղ է նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, Երեւանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը:

Աղջկան պատանդ վերցրած տղամարդը հիվանդանոցում մահացել է:

Տեղեկություն կա, որ բիլիարդ բարում պատանդառված կինը վնասվածքներ ունի, նա տեղափոխվել է հիվանդանոց: Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվում:

Այս պահին Ռոստովյան փողոցի այդ հատվածը երկկողմանի փակ է:

Ավելի վաղ տեղեկություն էր եղել այն մասին, որ Երեւանի Էրեբունի թաղամասում անհայտ անձը բիլիարդանոցում երիտասարդ աղջկա է պատանդ վերցրել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, կազմակեպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, ովքեր Երևանի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Ս. Մարտիրոսյանի հետ համատեղ իրականացրեցին ճիվաղին վնասազերծելու օպերացիան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին արդեն դեպքի վայր են ժամանել քննիչներ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայրում էր նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Արմեն Չիչոյանը։

Այս պահին էլ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ քննչական բաժնի պետ Արթուր Գոյունյանի գլխավորությամբ կատարում են դեպքի վայրի զննություն։ 

Տպել
2968 դիտում

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է

ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լեւոն Երանոսյանին. վերջինս ծանոթացել է մեղադրանքին, իրեն մեղավոր չի ճանաչում