Լուծարված 13 դպրոցներում աշխատում էին 230 ուսուցիչներ. երեխաները կտեղափոխվեն հոկտեմբերին

Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների թիվը նոր ուսումնական տարում կկրճատվի 13-ով: Լուծարված դպրոցները հիմնականում քաղաքային են եւ միավորվելու են մոտակա հաստատությունների հետ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը` վստահեցնելով, որ բոլոր այն դպրոցները, որոնց հետ միավորվելու են լուծարվողները, ունեն շենքային լավ պայմաններ, նյութատեխնիկական բազա եւ մանկավարժական համակազմ:

Նա հավաստիացրեց, որ դպրոցների խոշորացման նպատակը միմիայն կրթության որակի բարձրացումն է եւ բխում է սովորողների շահերից:

Վարչության պետի խոսքով, լուծարված դպրոցների աշակերտների տեղափոխությունը կիրականացվի հոկտեմբերին` աշնանային արձակուրդի ընթացքում: Մինչ այդ նախատեսվում են պետական գրանցման հետ կապված որոշակի գործընթացներ:

Աշոտ Արշակյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե ուսուցիչները սովորականի պես նախապատրաստվել են նոր ուսումնական տարվան եւ միայն դրա մեկնարկին ընդառաջ են տեղեկացել, որ իրենց դպրոցը դադարելու է գործել, պնդեց, որ նրանք տեղեկացվել են պատշաճ կարգով:  

«Դեռ երկու ամիս առաջ բոլոր տնօրենները ծանուցվել են եւ նրանց հանձնարարվել է ծանուցել ուսուցիչներին: Անձամբ եղել եմ այդ դպրոցներում, ծանոթացել շենքային պայմաններին»,- ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է դպրոցների խոշորացման հետեւանքով կադրային կրճատումներին` Աշոտ Արշակյանը հույս հայտնեց, որ նրանց մի մասը գործազուրկ չի դառնա, որովհետեւ հնարավոր է աշակերտների տեղափոխման արդյունքում առաջանան նոր դասաժամեր ու հաստիքներ: Հետեւաբար, ըստ նրա, դեռեւս վաղ է ասել, թե գործազուրկների շարքերը քանի հոգով է համալրվելու: Վարչության պետը նշեց, որ ամենայն հավանականությամբ առանց աշխատանքի կմնան համատեղությամբ աշխատող եւ կենսաթոշակի տարիքի մանկավարժները:

Այդուհանդերձ, պատասխանելով armtimes.com-ի հարցին, ԿԳՆ հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց, որ լուծարված 13 դպրոցներում ընդհանուր առմամբ կա 230 ուսուցիչ եւ վարչական աշխատող: Իսկ ուսումնաօժանդակ աշխատակիցների թիվն, ասաց, այդ պահին չի հիշում:

Տպել
2030 դիտում

«Ալաշկերտը»՝ ՀՀ ֆուտբոլի առաջնության չեմպիոն

Արցախում 19-ամյա զինվոր է զոհվել

Կապանում ցեխը մեքենան սահեցրել է, կախել ձորակի եզրին

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի նորագույն զենիթահրթիռային համալիրներ

Բակո Սահակյանը Թալիշում մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողներին

Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել, մշակվում են նոր մեխանիզմներ

Ներկայացվեցին ոստիկանության պետի նոր տեղակալները, վարչությունների պետերը (լուսանկարներ)

Մարզերում տեղացող անձրեւները կշարունակվեն, սպասվում է կարկուտ, ջերմաստիճանի նվազում

Արգելված որսի հեղինակ հրազդանցի երիտասարդը հայտնաբերվել է, ներկայացել ոստիկանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին

«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին

179 դպրոցական ուսումը թողել է սոցիալական վատ պայմանների պատճառով, 66-ին՝ ծնողն է արգելել

Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայ եկեղեցին ոստիկանատնից ու մարզասրահից վերածվում է գրադարանի

56-ամյա քաղաքացին ցանկացել է նետվել Դավթաշենի կամրջից

Արցախում հանդիպել են Հաայստանի ու Արցախի ԱԳ նախարարները

Մեկ միլիոն դոլարի խոստում. Արցախում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը

Գրետա Սարգսյանը ազգային արժեքների կրող է եղել. Բակո Սահակյանի ցավակցական հեռագիրը

Օրենքով գողերի, հեղինակությունների բերման ենթարկելը կանխարգելիչ բնույթի է եղել (տեսանյութ)