Արա Մամբրեյանը կկարողանա սովորել Քեմբրիջի համալսարանում. նրան անգամ 5 եվրոյով են աջակցել

Երեւանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի շրջանավարտ, բազմաթիվ միջազգային օլիպիադաների մեդալակիր Արա Մամբրեյանին ֆինանսական խնդիրներն այլեւս չեն խանգարի` սովորելու Քեմբրիջի համալսարանում:

Անհրաժեշտ գումարն արդեն հանգանակվել է տարբեր հիմնադրամների եւ անհատների աջակցության շնորհիվ: Նաեւ որոշակի չափով զիջումների է գնացել բուհը:

Արան հեղինակավոր այդ ուսումնական հաստատություն էր ընդունվել այս տարի, բայց անհրաժեշտ գումար չունենալու պատճառով հնարավոր էր, որ այդպես էլ Քեմբրիջի ուսանող չդառնար:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում նա ասել էր, որ ընդունվել է բնական գիտությունների բաժինը: Ուսման տարեկան վարձը 42 հազար ֆունտ ստերլինգ է (մոտ 55 հազար դոլար), տեւողությունը` 4 տարի:

Արա Մամբրեյանը դիմել էր բոլոր կրթական հիմնադրամներին: «Լույս» հիմնադրամը խոստացել էր տրամադրել անհրաժեշտ ամբողջ գումարի կեսը: Եւս 40 հազար հանգանակվել էր տարբեր կազմակերպությունների եւ ընտանեկան աջակցության միջոցով:

Այսօր նա տեղեկացրեց, որ հետագայում 4 հազար ֆունտով աջակցել է Հայ բարեգործական ընդհանուր միությունը, ուսման վարձը տարեկան 4 հազար ֆունտ ստերլինգի չափով զիջել է Քեմբրիջի համալսարանը, մնացած գումարը  ստացվել է քաղաքացիներից: Մեկ հոգի փոխանցել է 2 000 եվրո, մեկը` 1 000 դոլար: Մյուսների հնարավորությունները համեմատաբար փոքր են եղել:

Արա Մամբրեյանը նշեց, որ աջակցություն է ստացել ընդհանուր առմամբ մոտ 250 քաղաքացուց, նրանցից մոտ 100-ը փոխանցել են 5 ական եվրո:

Տպել
35217 դիտում

Պետք է հանձնեիք նաեւ հոգեբանական թեստ, որը չեք անցել. Սեֆիլյանի պաշտպանը՝ դատավորին

Նորվեգիան դեռ 1-ինն է մեդալային հաշվարկում. Փհենչհան 2018

Վստահ եմ, որ Ալբանիային կհաղթենք. ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ

Այսօր Հրազդան գետում հայտնաբերված 26-ամյա տղան որոնվում էր մոտ 1 ամիս, դին նեխած է եղել

Երթեւեկության կարգի փոփոխում՝ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

Այս ամսվա ընթացքում մահացել են մեկ եւ երկու ամսական երեխաներ. պատվաստեք ձեր երեխաներին

Գայ գյուղի հրդեհված տան մոխրացած տերն իրականում սպանվել է հրազենի կրակոցից. դին այրել են

Զվարճալի դեպք ՀՀ ծանրամարտի առաջնությունում.ծանրորդը ծանրաձողով հասավ տրիբունա (տեսանյութ)

Հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ Մադագասկարի հետ համագործակցելու համար. Սերժ Սարգսյան

Արթիկի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ազատում-նշանակում օպերացիան շարունակվում է

«Գյումրի ԲԿ»-ում ոտքի եղունգի հեռացման համար սկսված միջադեպով զբաղվում է դատախազությունը

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դիտում էր եղբոր ելույթը ՀՀ առաջնությունում

Շուրջ 40 տաքսու վարորդների հոգեներգործուն դեղահաբով սուրճ է հյուրասիրել ու թալանել

Մայթով քայլելը առավել քան վտանգավոր է (լուսանկարներ)

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ ՀՀ առաջնությունում

Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը․ վարչապետը լուծումներ է պահանջել

Արցախյան շարժումը պատմական իրադարձություն էր․ Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի ԱԺ նախագահին

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Հայաստանում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացել

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին