Ոստիկանապետը թույլ կտա՞ր իր երեխային համընդհանուր ծաղրի առարկա դարձնել

29/08/2017 schedule20:00

Հայաստանի պետական գերատեսչությունները պարզապես փայլում են իրենց անպատասխանատվությամբ: Մոտ երկու շաբաթ առաջ դերասան Վահագն Սիմոնյանը իր տանը մամուլի ասուլիս էր հրավել, որի ժամանակ անհոդաբաշխ մտքեր էր արտահայտում իր երեխաների առեւանգման մասին, ասում էր, թե իր անչափահաս տղաները պատանդ են պահվում «Ջամբո» ռեստորանային համալիրում, ոստիկանությունից եւ լրատվամիջոցներից պահանջում էր «շտուրմ» անել եւ փրկել իր երեխաներին: Նա երբեմն-երբեմն ասում էր, որ իր երեխաներին տրամադրել են իր դեմ, մեկին թշնամացրել են, իսկ մյուսին չեն կարողանում, որովհետեւ նա «ջիգյարով» է եւ այլն:

Ասուլիսին ներկա էր նաեւ մեր թղթակիցը, եւ մինչ կփորձեինք հասկանալ՝ ինչ է կատարվում, պարզվեց, որ Սիմոնյանը ավելի վաղ դիմել  էր ոստիկանություն եւ Գագիկ Շամշյանին: Վերջինս այցելել է նշված ռեստորանային համալիր, զրուցել երեխաների եւ նրանց մոր հետ, որն արդեն չորս տարի ամուսնացած է «Ջամբո» ռեստորանային համալինի սեփականատիրոջ հետ:

Գագիկ Շամշյանի կայքում հրապարակված տեսանյութում Վահագն Սիմոնյանի մեծ որդին պատմում է իրենց անձնական կյանքից խիստ ինտիմ մանրամասներ: Հոր մասին անպարկեշտ արտահայտություններ է անում, հայտարարում է, որ չի ընդունում նրան որպես հայր: Մայրը մերթընդմերթ գլխով հավանության նշաններ է տալիս, հաստատում է երեխայի խոսքերը, սեփական վերուծությունն է ներկայացնում, թե ինչու է իր նախկին ամուսինը աղմուկ բարձրացրել: Այս ամբողջը տեղի է ունենում խորթ հոր ինքնավստահ ներկայությամբ, որը նույնպես մեկ-երկու նախադասություն է ասում, որ արդեն չորս տարի տվյալ կինն իր կինն է, եւ այլն:

Հիմնականում, սակայն, խոսում է 14-ամյա տղան, որի խոսքի ամբողջ իմաստն այն է, որ իրեն եւ փոքր եղբորը որեւէ մեկը պատանդ չի պահում, իրենց նկատմամբ բռնություն չեն կիրառում, եւ ընդհակառակը՝ հայրն է պարբերաբար զանգահարում, վիրավորում է, հայհոյում:

Տղան հայտարարում է, որ ինքը պարզապես փորձելու համար զանգահարել է հորը, ասել, որ իրենց ծեծում են, խնդրել է այդտեղից տանել, փրկել, այնինչ հայրը պատասխանել է՝ փախեք-եկեք:

Տեսանյութը դիտելիս հնարավոր չէ չնկատել, որ 14-ամյա տղան խիստ լարված է, իսկ նրա փոքր եղբայրը՝ ծայրահեղ ընկճված: Տեսարանը սովորական մարդկանց մեջ կարող էր միայն տհաճ զգացողություն առաջացնել, իսկ մասնագետների մեջ առնվազն մասնագիտական հետաքրքրություն պետք է հարուցեր:

Օրինակ, հոգեբաններին պետք է հետաքրքրեր. արդյո՞ք այդ երեխաները հոգեբանական կամ նույնիսկ ֆիզիկական ճնշման տակ չեն, արդյո՞ք նրանք կարող էին հրաժարվել տեսախցիկի առաջ իրենց հորը հայհոյելու առաջարկից: Դժվար է պատկերացնել, ի վերջո, 14-ամյա տղա երեխա, որը չէր խուսափի իր եւ իր ընտանիքի, խորթ հոր, հարազատ հոր հետ կապված ինտիմ մանրամասները ներկայացնել հանրությանը:

Այդ երեխաները դպրոց են հաճախում, ունեն ընկերներ, եւ կարելի է պատկերացնել, թե ինչ արձագանք է գտել նրանց մասնակցությամբ կինոն իրենց հասակակիցների շրջանում: Բնականաբար,  ոմանք ծաղրել են, մյուսները՝ խղճահարություն դրսեւորել, իրար մեջ քչփչացել, ու թերեւս ամեն երկրորդ ծանոթ երեխա ասել է, որ նայել է դա եւ այլն:

Այս ամենն ակնհայտորեն չի հուզել երեխաների մորն ու խորթ հորը: Չենք կարող ասել, թե որքանով է հուզել հարազատ հորը, որովհետեւ լրատվական դաշտը ողողված է նրան հարբեցող եւ անհավասարակշիռ կերպար ներկայացնող նյութերով:

Բայց փաստորեն այս ամենը չի անհանգստացրել նաեւ համապատասխան պետական մարմիններին, առաջին հերթին՝ ոստիկանությանը, մասնավորապես, անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությանը, անչափահասների խնդիրներով զբաղվող կենտրոններին, հոգեբաններին:

Որեւէ մեկը չի փորձել ճշտել, ինչ է կատարվում իրականում, արդյոք երեխաներն իրենց կամքո՞վ են նստել տեսախցիկի առաջ, թե՞ նրանց ստիպել են, արդյոք հեքիաթը, թե ինքը հորը փորձելու համար է զանգահարել եւ ասել, որ իրենց ծեծում են, համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Որեւէ մեկը ոչ նորմալ իրավիճակում հայտնված այդ երեխաներին հոգեբանական որեւէ աջակցություն չի ցուցաբերել:

Այսօր Գագիկ Շամշյանը նոր լուր հրապարակեց. պարզվում է՝ օգոստոսի 22-ին, այսինքն՝ իրենց մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից մեկ շաբաթ անց, Վահանգն Սիմոնյանի 14-ամյա որդին ինքնասպանության փորձ է կատարել: Նա դանակով մի քանի անգամ վնասել է ձախ ձեռքի դաստակը:

«Պատճառը եղել է հոր՝ Վահագն Սիմոնյանի վերաբերմունքը: Ըստ տեղեկությունների՝ նա SMS հաղորդագրություններ է գրել՝ վիրավորելով ու սպառնալով երեխային, ինչը նրա մոտ լարվածություն է առաջացրել»,-գրված է հրապարակման մեջ:

Armtimes.com-ի հետ զրույցում ոստիկանությունից ասացին, որ նման հաղորդում ստացվել է, հետաքննություն է ընթանում:

Ի՞նչ կարիք կա հետաքննության: Միանգամից պետք է Վահագն Սիմոնյանին ձերբակալել իր 14-ամյա տղային ինքնասպանության դրդելու մեղադրանքով: Կարելի է նաեւ հոգեբուժարան տեղափոխել: Այս երկուսից որն էլ ընտրի ոստիկանությունը, «Ջամբո» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ եւ նրա տիկնոջ սրտով կլինի:

Տպել
24933 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է