Նման զզվելի արտահայտությամբ ինձ չնայեք. լարված մթնոլորտ Նուբարաշենի սպանության գործով

29/08/2017 schedule22:01

 

 

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր լարված մթնոլորտում շարունակվեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը:

 

Արդեն երրորդ դատական նիստն է՝ դատարանը հարցաքննում է գործով առանցքային տուժող Էմմա Խաչատրյանին՝ սպանված Եղիշե Խաչատրյանի մորը:

 

Հիշեցնենք, որ Էմմա Աբրահամյանը որդու հետ է եղել, երբ տեղի ունեցել ծեծկռտուքը:  Հարցաքննության ժամանակ նա հաստատեց, որ որդին իր եւ մեղադրյալների մեքենաների բախումը կանխելու համար արգելակել է, սաստել երիտասարդներին, ինչից հետո վերջիններս հարձակվել ու հարվածներ են հասցրել նրան. սկզբում՝ երեքը, հետո նրանց միացել են մյուս երեքը:

Էմմա Աբրահամյանը պարբերաբար դժգոհում էր պաշտպանական կողմի  հարցերից՝ նշելով, թե ամբաստանյալների պաշտպանները մոլորեցնում են իրեն, պարբերաբար նույն հարցերը տալիս: Նրա հարցաքննությունը մի քանի անգամ ընդմիջվեց՝ ինքնազգացողությունը վատանալու պատճառով:

«77 տարեկան կին եմ: Ոտքերս թույլ են, բայց ուղեղս տեղն է, ի՞նչ վիճակի մեջ եք ինձ գցում, մեկ տարուց ավելի՝ որդի եմ կորցրել»,-բղավեց նա: Պաշտպանները հետաքրքրվեցին, թե որքան ժամանակ է տեւել միջադեպը, ինչից տուժողը վրդովվեց. «Որդուս հարվածում էին, իսկ դուք ժամ եք հարցնո՞ւմ: Երանի որդիս չարգելակեր, արգելակեց՝ փրկեց նրանց…երանի չփրկեր, ինքն էլ հետները մեռներ…»: Էմմա Աբրահամյանը դժվարացավ մանրամասնել, թե մեղադրյալներից ով եւ ինչպես էր հարվածում Եղիշե Խաչատրյանին, սակայն ասաց, որ վեցն էլ նրան անխնա ծեծում էին. «Ոհմակ կազմած՝ սպանեցին որդուս…խմած էին, հարբած, քաշած, ինքնահաստատվում էին, թե ով ավելի շատ կհարվածեր»: Էմմա Աբրահամյանը պնդեց, որ ամբաստանյալներից մեկը ինչ- որ «բութ գործիքով» հարվածել է Եղիշե Խաչատրյանին, սակայն չհստակեցրեց, թե ինչ առարկա էր դա:

Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Երեմ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Աբրահամյանը նյարդայնանում է այն դեպքերում, երբ իրենց տված հարցերին հստակ պատասխաններ չի ունենում տալու:

Ամբաստանյալների պաշտպանները ցանկանում էին իմանալ նաեւ՝ թե իրենց պաշտպանյալներից ով էր Եղիշե Խաչատրյանին հարվածում, նրա մարմնի որ հատվածին, Աբրահամյանն ի պատասխան նշում էր միայն, որ բոլոր վեց անձինք հարվածում էին տղայի գլխի եւ մարմնի բոլոր հատվածներին: Ամբաստանյալների պաշտպանների հարցերին՝ ինքը տեսե՞լ է, թե ինչպես սկսվեց միջադեպը, ինչ հարց էր քննարկվում, Աբրահամյանը նախ նշեց, թե չի տեսել, ապա Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի հարցրեց, թե այդ դեպքում ինչի՞ հիման վրա է պնդում, թե ծեծկռտուքը հրահրել են ամբաստանյալները, թե առաջինը նրանք են հարվածել Եղիշե Խաչատրյանին: «Իմ որդին այնպիսի դաստիարակություն էր ստացել, որ չէր կարող հարվածել: Եթե նպատակ ունենար վնասելու, նրա մեքենայի մեջ այնքան գործիք կար, որ կարող էր հանել կռվել»,- ի պատասխան՝ նշեց Աբրահամյանը: Հարցին՝ իսկ փորձե՞լ է փախչել, տուժողն ասաց, որ չեն թողել: Սիմոնյանի հարցին, թե իր որդին վիրավորանքներ հնչեցրել է, Էմմա Աբրահամյանը պատասխանեց՝ ոչ. «Ասել է անասուն, ոչխարներ»: «Բա դրանք վիրավորանք չե՞ն»,- նկատեց պաշտպանը, ինչի վերաբերյալ տուժողը բացասական պատասան տվեց:

Տուժողը պարբերաբար կրկնում էր, թե այլեւս հարցերի չի պատասխանում, թե ինքն ամեն ինչ ասել է, հետո ամբաստանյալների պաշտպաններն էլ այս հայտարարությունից հետո դիմելով դատավորին՝ հորդորում էին չմոռանալ իր լիազորությունների մասին ու քայլեր ձեռնարկել, որ տուժողն օրենքով իր վրա դրված պարտականությունները կատարի ու պատասխանի հարցերին: Դատավորը, սակայն, կամ նշում էր, որ Աբրահամյանը հարցերին պատասխանել է, կամ առհասարակ չէր միջամտում: Աբրահամյանն, այնուամենայիվ, փոքր-ինչ հանդարտվում ու շարունակում էր պատասխանել հարցերին: Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցերից մեկն առնչվում էր նրան, թե ինչպես է Էմմա Աբրահամյանն իմացել, որ որդու քունքի շրջանում վնասվածք կա: «Դիակն աչքիս առաջ, չգիտե՞մ, որ ծակվել ա»,- պատասխանեց Էմմա Աբրահամյանը: «Ծակը ե՞րբ նկատեցիք»,-շարունակեց Պողոսյանը: Այս հարցից հետո Փառանձեմ Մեյթիխանյանն առանց դատարանի թույլտվության լքեց նիստերի դահլիճն ու գնաց դեպի արգելված գոտի: Այդտեղ էլ, ըստ պաշտպանական կողմի, գտնվում է դատավորի աշխատասենյակը: Մի քանի րոպե  անց Մեյթիխանյանը վերադարձավ, դատարանը նրան նախազգուշացրեց առանց թույլտվության նիստերի դահլիճը չլքելու մասին, տիկին Մեյթիխանյանը պատասխանեց, թե իրեն վատ էր զգում «Չէի կարող ձեր թույլտվությունը վերցնել, նոր դուրս գալ, կվատանայի, այստեղ կընկնեի»,- դիմելով դատավորին՝ ասաց նա:

Պաշտպանական կողմը շարունակում էր բութ առարակյի վերաբերյալ հարցեր ուղղել էմմա Խաչատրյանին, ինչը դժգոհության առիթ էր տալիս ոչ միայն տուժողին, այլ նաեւ Փառանձեմ Մեյթիխանյանին: Մասնավորապես, երբ Լիպարիտ Սիմոնյանը հարցնում էր տուժողի իրավահաջորդին, թե բութ գործիքը, որով հարվածել են որդու քունքին, երկար էր, թե կարճ, Էմմա Աբրահամյանը չցանկացավ պատասխանել, նախագահող դատավորն էլ հանեց հարցը, իսկ Փառանձեմ Մեյթիխանայնը տեղից բղավեց. «Պատասխանել է այդ հարցին»:

Աննա Դանիբեկյանը պաշտպանի հարցը հանելու ժամանակ երբ պարզաբանում էր տալիս,  դեմքի այնպիսի արտահայտությամբ նայեց Սիմոնյանին, որ վերջինս չդիմացավ. «Դեմքի նման զզվելի արտահայտությամբ ինձ մի նայեք»,- դիմելով դատավորին, ասաց պաշտպանը, ապա շարունակեց Աննա Դանիբեկյանին հորդորել փոխել դեմքի արտահայտությունը: Ի վերջո Լիպարիտ Սիմոնյանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանին` նշելով, որ նա ակնհայտ պաշտպանում է տուժող կողմին, հանում պաշտպանական կողմի հարցերը: Նա նաեւ ավելացրեց, որ տեսել է, թե ինչպես է տուժող կողմը մտնում դատավորի գրասենյակ: Նրա միջնորդությանը միացել էին նաեւ ամբաստանյալների մյուս պաշտպանները: Մասնավորապես, ամբաստանյալ  Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը եւս, միանալով ինքնաբացարկի միջնորդությանը, նշեց. «Այնպիսի տպավորություն էր, ոնց որ տուժող կողմը իրենց տանը լինի, երբ ուզում են՝ միջամտում են, երբ ուզում են՝ դահլիճը լքում են, շիշ են նետում, եւ այս ամենը դատարանի պասիվ վարքագծի հետեւանքն է, իսկ այն. որ հարցաքննության ընթացքում կրքերը անընդհատ բորբոքվում են, դա հենց դատարանի անգործության հետեւանքն է»:

Միջնորդության դեմ առարկեցին թե՛ մեղադրող թե՛ տուժող կողմը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ մեկ ժամ անց վերադառնալով՝ որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը:

Դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստին կրկին կշարունակվի տուժող Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը:

Տպել
3861 դիտում

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան