Հանրային պաշտպանի գրասենյակը որոշել է. «Սասնա ծռերի» գործով հանրային պաշտպան ներգրավվեց

30/08/2017 schedule14:30

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով արտագնա դատական նիստը:

Արդեն մի քանի նիստ է՝ դատարանն առանց ամբաստանյալների կարծիքը հաշվի առնելու հանրային պաշտպաններ է ներգրավվում:

Այսօր էլ դատարանը որոշեց ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի եւ Արեգ Կյուրեղյանի համար հանրային պաշտպան ներգրավել Գարեգին Մարգարյանին: Սմբատ Բարսեղյանն արձագանքեց, որ իր պաշտպանյալը Հայկ Ալումյանն է, սակայն վերջինիս չեն թողնում մտնել նիստերի դահլիճ: Եվ չնայած ամբաստանյալների դիրքորոշմանը, Գաբրիելյանն անդրդվելի մնաց:

Դատավորը փորձում էր նույն հանրային պաշտպանին ներգրավվել նաեւ Գագիկ Եղիազարյանի համար, սակայն Եղիազարյանը պնդեց, որ ինքը պաշտպաններ ունի, եւ խնդրեց հետաձգել դատական նիստը:

Ի դեպ,  Արմեն Բիլյանի դեպքում հանրային պաշտպան չներգրավվեց դատավորը, իսկ մյուս երկուսի դեպքում ներգրավվեց երկրորդ պաշտպանին:

«Ինչո՞ւ միասնական դիրքորոշում չունեք: Մի դեպքում որոշում եք չներգրավվել, իսկ մյուս դեպքում՝ ներգրավվում եք»,- Արտուշ Գաբրիելյանին դիմեց պաշտպան Լուսինե Սահակյանը՝ առարկելով դատավորի գործողությունների դեմ:

Սույն հարցը բարձրացրին նաեւ գործով մյուս պաշտպանները՝ դատավորից հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է որոշում կայացվել նույն ամբաստանյալի համար ներգրավվել երկրորդ հանրային պաշտպանին, Արտուշ Գաբրիելյանը բավականին ուշագրավ պատասխան տվեց. «Հաշվի առնելով Սմբատ Բարսեղյանի եւ Արեգ Կյուրեղյանի գործի բարդությունը՝ Հանրային պաշտպանի գրասենյակը որոշել է երկրորդ հանրային պաշտպանին ներգրավվել: Բացի դրանից, Արմինե Ֆանյանն (Բիլյանի պաշտպանը,-հեղ.) աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով կարող է չկարողանալ մասնակցել նիստերին»: Դատավորի այս պատասխանը զայրացրեց ինչպես ամբաստանյալներին, այնպես էլ պաշտպանական կողմին: «Հանրային պաշտպանի գրասենյակն ի՞նչ իրավունք ունի դատարանի փոխարեն նման որոշում կայացնել»,- նկատեց փաստաբան Լուսինե Սահակյանը: Հարություն Բաղդասարյանն էլ ասաց. «Ինչու եք բերում ամբաստանյալներին վերեւ, եթե նրանց կարծիք հաշվի չեք առնում: Կա՛մ ձեւական եք այդ գործողությունը կատարում, կա՛մ էլ պետք է հաշվի առնեիք նրանց դիրքորոշումը»:

Հանրային պաշտպան Գարեգին Մարգարյանը հայտարարեց, թե ինքը պաշտպանություն իրականացնել չի կարող, քանի որ չունի ամբաստանյալների համաձայնությունը, սակայն նիստերին պարտադիր կներկայանա, որովհետեւ կա դատարանի որոշում: Արտուշ Գաբրիելյանը մեկ շաբաթ ժամանակ տվեց Մարգարյանին ծանոթանալու գործի նյութերին:

Դատարանը մի քանի անգամ սանկցիա կիրառեց Գագիկ Եղիազարյանի նկատմամբ նախազգուշացման տեսքով, իսկ նիստերը հետաձգելուց առաջ «ծիծաղելու» համար Եղիազարյանին հեռացրեց դահլիճից:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:

Տպել
1697 դիտում

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա