Բյուջե մուտքագրված հավելյալ գումարի 500 մլն դրամը տալ ավագ դպրոցներին. փորձագետի առաջարկը

30/08/2017 schedule22:32

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում կառավարությանն առաջարկել է փոխհատուցել բարեփոխումների պատճառով ավագ դպրոցի ուսուցիչներին հասցված վնասը:

Նա գրել է.

Քանի որ ուսուցիչների վիճակը բարելավելու մասին է խոսվում, մի առաջարկ ունեմ կառավարությանը։

Հայաստանի ավագ դպրոցներում արդեն 3-րդ տարին է կա թերբեռնված դասարան։ Խոսքը այս տարվա 12-րդ դասարանի մասին է։ Այդ դասարանում քիչ աշակերտներ լինելու պատճառով ավագ դպրոցների բազմաթիվ ուսուցիչների դասաժամերը եւ աշխատավարձը կրճատվել է։

Եթե աշակերտների թիվը նվազում է ծնելիության նվազման, արտագաղթի կամ դպրոցի վատ աշխատանքի արդյունքում, դա ինչ-որ իմաստով կարող ենք համարել դժվար կառավարելի պրոցես։ Բայց եթե կառավարության ռեֆորմի պատճառով քիչ աշակերտներ ունեցող դասարան է ձեւավորվել, ապա կառավարությունը պարտավոր է փոխհատուցել դասաժամ կորցրած ուսուցիչներին։

2017թ. առաջին վեց ամսում բյուջե մուտքագրված գումարը 50 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Առաջարկում եմ այդ գումարից 500 մլն-ը տալ 100 ավագ դպրոցներին՝ մոտ 5-ական մլն դրամ՝ որպես կառավարության պատճառած վնասի փոխհատուցում։

Հարգելի ֆինանսիստներ, ժլատություն մի արեք։ Փոխհատուցեք ուսուցիչների կրած վնասը եւ գործով ապացուցեք‚ որ այս երկրում կրթությունն ու ուսուցիչը կարեւոր են։ Խոսքերից արդեն հոգնել ենք:

Տպել
1611 դիտում

«Ռեալը»՝ 3-րդ տարին անընդմեջ ՉԼ հաղթող. Բեյլը՝ հանդիպման հերոս, Կարիուսը՝ հակահերոս

Հարցազրույց. բանակցել են չեն բանակցել

Հանուն ազգի. «միասնության շուրջպարը» ապօրինի՞ է

Բարբարոսություն.  մի ոչնչացրեք Մթնաձորը

«Ավելի վատ. սրանք քաղաքի լավագույն մարդիկ են» Լիլիթ Ավագյանի հոդվածը

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում