Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը մոլորեցրե՞լ է իր հյուրերին

31/08/2017 schedule14:19

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Golden Palace» հյուրանոցային համալիրի հայտարարած մրցույթի հաղթողներից Պավել Գրիգորյանը դժգոհում է, որ արդար մրցույթ չի անցկացվել: Armtimes.com-ի հետ զրույցում նա մանրամասնեց, որ հյուրանոցի ֆեյսբուքյան էջում մրցույթ է անցկացվել, որին ինքը մասնակցել է եւ հաղթել:

Այնուհետեւ էլեկտրոնային նամակ է ստացել, որում ասված է եղել. «Հարգելի Պավել, Դուք հաղթել եք «WINNER221» պրոմո կոդը, որի շնորհիվ Դուք կարող եք հանգստանալ Golden Palace Tsaghkadzor հյուրանոցում անհավանական ցածր գնով՝ 25.000 դրամ/օրը 2 անձի համար (ներառյալ նախաճաշը), հաստատագրված արժեքի՝ 64.000 դրամի փոխարեն։ Պրոմո կոդը գործելու համար խնդրում ենք զանգահարել 060 461099 հեռախոսահամարով մինչև սեպտեմբերի 1-ը, սեպտեմբերի 1-ից 20-ը ընկած ժամանակահատվածում ցանկացած օր ամրագրելու համար։ Անհամբեր սպասում ենք Ձեզ մեր հյուրանոցում հյուրընկալելուն և անմոռանալի հանգիստ պարգևելուն»:

Այս նամակը ստանալուց հետո մեր զրուցակիցը զանգահարել է հյուրանոց, որպեսզի ամրագրի իր համարը, սակայն տեղեկացել է, որ արդեն սպառվել են խաղարկության համարները եւ որ իրեն ոչնչով չեն կարող օգնել:

«Golden Palace» հյուրանոցի փոխտնօրեն Արշամ Շահբազյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ խաղարկությունը նախատեսված է եղել հյուրանոցի ստանդարտ սենյակների համար: «Այնպես չի էլ, որ նման պատասխան տրվել է միայն մեր հարգարժան Պավելին, այլ եղել են էլի մարդիկ, որոնք դիմել են, բայց քանի որ մեր ստանդարտ համարների քանակը շատ չի, դիմել են, բայց արդեն ամրագրումները կատարված եղել են: Չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ անց մենք նորից խաղարկություն կազմակերպենք»,- ասաց հյուրանոցի փոխտնօրենը՝ նշելով, որ խաղարկությունն արդյունավետ էր:

«Նման հարցով եղել են էլի մարդիկ, որոնք շահել են, բայց իրենց բացատրվել է, որ ներկա պահին ստանդարտ սենյակ չկա, առաջարկվել է այլ տարբերակ, բնականաբար՝ ավելի բարձր վարձավճարով: Լինում են մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով կարող են հրաժարվել, այդ ժամանակ կարող են սենյակներ ազատվել: Նման դեպքեր եղել են, բայց արդեն ամրագրում եղել է: Դրա համար շուտ կողմնորոշվողները շուտ զանգահարել են եւ ամրագրել են»,- նշեց նա:

Հարցին՝ մրցանակային ֆոնդի քանակից ավելի մարդկանց ծանուցումներ ուղարկելով չեք կարծո՞ւմ, որ ապահովագրել եք ձեր հյուրանոցի ծառայություների իրացումը ու մոլորության մեջ եք գցել հաճախորդներին, «Golden Palace» հյուրանոցի փոխտնօրենը պատասխանեց. «Չէ, մոլորության մեջ չենք գցում: Սա կարող եք դիտարկել գովազդային ճկուն քայլ: Ես փորձեցի մաքսիմալ թափանցիկ բացատրել հարցի էությունը»:

Տպել
4928 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված