Դատավորը թույլ չտվեց Կյուրեղյանին միջնորդություններ ներկայացնել. նա հեռացվեց դահլիճից

31/08/2017 schedule15:19

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հերթական անգամ մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը:

Այսօր դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանը:

Որոշման հրապարակումից հետո դատավոր նշեց, որ Հանրային պաշտպանների գրասենյակի որոշմամբ՝ Լիանա Գասպարյանը պետք է ներգրավվի որպես ամբաստանյալ Կյուրեղյանի պաշտպան:

Արտուշ Գաբրիելյանը հարցրեց Կյուրեղյանին, թե արդյոք վերջինս համաձայն է, որ իր շահերի պաշտպանությունը իրականացնի Լիանա Գասպարյանը, մինչդեռ Կյուրեղյանը չպատասխանեց հարցին՝ ասելով, որ այլ միջնորդություններ է ցանկանում ներկայացնել, որոնք հրատապ պետք է քննության առարկա դառնան: Դատավորը, սակայն թույլ չտվեց միջնորդություններ ներկայացնել, Կյուրեղյանն էլ արձագանքեց. «Առանց դրանք ներկայացնելու՝ դատավարությանը չեմ ցանկանում մասնակցել»:

Դատավորը հեռացրեց նիստերի դահլիճից Կյուրեղյանին եւ ասաց, որ դատարանի որոշման համաձայն՝ այսուհետ Լիանա Գասպարյանը պետք է իրականացնի Սերգեյ Կյուրեղյանի պաշտպանությունը, մինչդեռ պաշտպանը հակադարձեց՝ պնդելով, որ առանց Կյուրեղյանի համաձայնության՝ ինքն իրավունք չունի պաշտպանել վերջինիս, Արտուշ Գասպարյանն էլ ընդգծեց, որ ինքն իրավունք ունի պաշտպան նշանակել՝ ապահովելու ամբաստանյալի իրավունքների իրականացումը: Լիանա Գասպարյանը պնդեց, որ դատավորի գործողություններն անօրինական են: Դատարանը նաեւ որոշեց ամբաստանյալ Թորոս Թորոսյանի համար հանրային պաշտպան ներգրավել կրկին Լիանա Գասպարյանին:

Լիանա Գասպարյանն էլ դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ ամբաստանյալի ցանկությանը հակառակ հանրային պաշտպան ներգրավելու հետ կապված հարցով դիմել ՍԴ կասեցնել սույն քրեական գործի վարույթը:

Նա առաջարկում է, որ ՍԴ-ն քննարկի ամբաստանյալի ցանկությանը հակառակ հանրային պաշտպան ներգրավելու հարցը, որովհետեւ դատարանը պարբերաբար ներգրավում է հանրային պաշտպան, ինչին դեմ են ամբաստանյալները: Դրա հետեւանքով դատական նիստերը վերածվում են հանրային պաշտպան ներգրավելու եւ դրանք մերժելու գործընթացի, ինչն անհնարին է դարձնում նորմալ դատաքննություն անցկացնելու հնարավորությունը:

Բանն այն է, որ Սահմանադրությունը սահմանում է, որ անձն իրավունք ունի իր ընտրած պաշտպանի միջոցով իրականացնել իր պաշտպանությունը, իսկ քրեական դատավարության օրենսգիրքը դատավորին իրավունք է վերապահում որոշ դեպքերում արդարադատության շահերից ելնելով չընդունել ամբաստանյալի պաշտպանից հրաժարումը: Քանի որ այս նորմը հակասում է Սահմանադրությանը, փաստաբանը միջնորդեց այդ հարցով դիմել ՍԴ: Այս միջնորդությանը միացան մյուս պաշտպանները՝ նշելով որ դատարանը ժամավաճառաությամբ է զբաղվում: Այնուամենայնիվ դատարանը միջնորդությունը քննության չառավ:

Տպել
1384 դիտում

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում