Շիրակի մարզում բրուցելոզի դեպքեր կան. 42 անձ վարակվել է, անասուները կրկնակի են ստուգվում

Ընդամենը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 25-ին, armtimes.com-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Մեղրաշատ գյուղի 22-ամյա անասնապահ` Սերգեյ Սահակյանը վարակվել է բրուցելոզով: Վերջինս բժշկական օգնություն է ստանում Գյումրու հակատուրբերկուլիոզային եւ ինֆեկցիոն հիվանդանոցում:

Այսօր armtimes.com-ը կրկին ահազանգ ստացավ, որ օգոստոսի 29-ին բրուցելոզով վարակված մեկ այլ քաղաքացի եւս ընդունվել է Գյումրու հակատուրբերկուլիոզային եւ ինֆեկցիոն հիվանդանոց: Մեր տեղեկությունները հիվանդանոցից հաստատեցին՝ նշելով, որ վարակված քաղաքացին Շիրակի մարզի Հովիտ համայնքի 62-ամյա բնակիչ Սպարտակ Հովակիմյանն է:

Հովիտի գյուղապետ Ավետիկ Սերոբյանը armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տարածված վիրուսի մասին տեղյակ է: Այն, ըստ գյուղապետի, Հովիտում առկա է արդեն 3 տարի: Այս տարիների ընթացքում բրուցելոզով վարակվել է արդեն 20 հովիտցի:

«Երեկ բրուցելոզով հիվանդ 4 հատ տավար ենք էլի մորթել, ինչքան լինում է, այդքան մորթում ենք»,- ասում է գյուղապետը եւ տեղեկացնում, որ մորթի ենթարկված կենդանու միսը հանում են վաճառքի:

Գյուղում կա 500 գլուխ խոշոր եւ 1500 գլուխ մանր եղջերավոր անասուն: Պարզվում է, որ այս տարիների ընթացքում ստուգումների ենթարկվել են միայն խոշորները, իսկ մանրերից արյան նմուշառում չի կատարվել: Հովիտի գյուղապետը, թեեւ տեղեկացրեց, որ խնդրով դիմել է գյուղատնտեսության նախարարին, որպեսզի ոչխարները եւս ստուգումների ենթարկվեն:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մարզի մասնաճյուղից armtimes.com-ին փոխանցում են, որ այս պահին մարզում ընդամենը բրուցելոզով վարակված 42 անձ կա, ովքեր հիվանդությունը ձեռք են բերել 2017 թվականի մարտից մինչեւ այս պահն ընկած ժամանակահատվածը: Կառույցի համաճարակաբանը փոխանցում է նաեւ, որ հիվանդության աճը պայմանավորված է դեպքերի ակտիվ հայտնաբերմամբ՝ կենդանիների հետ շփվածների շրջանում:

«Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սիմոն Պողոսյանն էլ մեր զրույցում տեղեկացրեց, որ մարզում համաճարակ չկա, հիվանդությունը տարածված է միայն Հովիտում: Իրականացվում է համապատասխան աշխատանքներ:

Տպել
12943 դիտում

Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Հակոբ Ավագյանը նշանակվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ

Պոլիկլինիկայի բժիշկները շոյվել են աշխատավարձի սպասվող բարձրացումից, բայց ոգեւորված չեն

Երեւանում ոստիկանը ոտքով հարվածել է քաղաքացու դեմքին, կոտրել նրա քիթը․ ՀՔԾ

ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի զինծառայողները ոչնչացնում են պայմանական հակառակորդին

Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տվել

Կեղծ ավարտական դիպլոմներ են դուրս գրվել Վարդենիսի բուհում․ բացահայտում

Վանաձորի բժշկական կենտրոն մտնելու համար երկարաճիթ կոշիկներ են պետք (լուսանկարներ)

Վայոց Ձորում Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքով նյութեր են պատրաստվում․ ՔԿ

Նեղանալ չի կարելի․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյան-Պյոտր Սվիտալսկի փոխհրաձգության մասին

Սառույցը շարժվե՞ց. Թրամփն ու Պուտինը հանդիպեցին Հելսինկիում

ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է IntelExpress համակարգով փոխանցումների ուղարկումն ու վճարումը

ԵԼՔ-ը երկու շաբաթից կհայտարարի՝ Երեւանի քաղաքապետի միասնական թեկնածու ունի, թե՝ ոչ

ԱԺ-ի Ընտրական օրենսգրքի հանձնաժողովի անդամները մի կերպ են ընդհանուր հայտարարի գալիս

Կոտրել են Տեր Վահրամ Մելիքյանի ֆեյսբուքի էջը․ նա մեղադրում է կաթողիկոսի դեմ պայքարողներին

Ոստիկանության արտաբյուջեից գումարներ են յուրացվել․ վերականգնվել է 43 միլիոն դրամ

Ադրբեջանը իսլամական հեղափոխության թիրա՞խ

ԽՍՀՄ-ում ծնված հայերի համար կհեշտացվի ՌԴ-ում կացության իրավունք ստանալը

Նիկոլ Փաշինյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել են

Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել (լուսանկար)