Գերմանիայի կանցլերը վետո կկիրառի Թուրքիայի և ԵՄ միջև ընդլայնված մաքսային պայմանագրի դեմ

01/09/2017 schedule08:43

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին տեղեկացրել է, որ վետոյի իրավունք կկիրառի Թուրքիայի և Եվրամիության միջև մաքսային միության վերաբերյալ պայմանագրի ընդլայնման դեմ, գրում է Hürriyet-ը: 

Բեռլինում Եվրահանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից մեկ օր առաջ Մերկելը հայտարարել էր, որ հանդիպումների ժամանակ հստակ ներկայացնելու է այս հարցում Բեռլինի դիրքորոշումը: Կանցլերի խոսքով քանի դեռ Թուրքիայում օրենքի գերակայություն չկա, նույնիսկ երկկողմ առևտրային հարաբերություններում չի կարող որևէ զարգացում լինել: 

Թուրքական լրատվամիջոցներն այս հայտարարությունն արդեն որակել են որպես սկանդալային:

«Գերմանիայի կառավարությունը ներկայիս պայմաններում, առաջիկա ամիսների ընթացքում, Մաքսային միության վերաբերյալ բանակցությունների համար լիազորություն չի տա», ասել է Մերկելը՝  նշելով, որ իր պահանջը հստակ է՝ Թուրքիան պետք է ազատ արձակի գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին, որը Թուրքիայում ձերբակալվել է ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով:

ԵՄ-ի հետ Թուրքիայի մաքսային միության պայմանագրի ընդլայնման կետերը նախատեսում են, որ Թուրքիան ոչ միայն ազատ կարտահանի իր գյուղատնտեսական ապրանքները եվրոպական շուկա, այլև հնարավորություն կստանա մասնակցելու ԵՄ երկրներում կազմակերպվող պետական աճուրդներին:

 

Տպել
955 դիտում

Հարցազրույց. բանակցել են չեն բանակցել

Հանուն ազգի. «միասնության շուրջպարը» ապօրինի՞ է

Բարբարոսություն.  մի ոչնչացրեք Մթնաձորը

«Ավելի վատ. սրանք քաղաքի լավագույն մարդիկ են» Լիլիթ Ավագյանի հոդվածը

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Հստակեցվում է Էրեբունիում անկարգությունների մասնակցած անձանց շրջանակը (տեսանյութ)