Չէի ասի, որ Միլսի ասածը հակասում է մեր պետական շահերին. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի շահերին հակասող հայտարարություն չի արել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռիչարդ Միլիսի արած այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ի նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում:

Լրագրողների կարճ հարցուպատասխանը Շավարշ Քոչարյանի հետ ներկայացնում ենք ստորեւ:

- Պարոն Քոչարյան, Ռիչարդ Միլսի հայտարարությունից չի՞ ենթադրվում, որ նա կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխան լինելու հանգամանքը:

- Գիտեք ի՞նչ, ճիշտ կլիներ իրեն այսպիսի հարցեր տալ, թե ինչ ինքը նկատի ուներ:

- Նա ճնշումների մասին է նաեւ խոսում:

- Իրեն պետք է այս հարցերը տալ, ի՞նչ ի նկատի ուներ: Ընդունված չի, որ ես մեկնաբանեմ դեսպանի խոսքերը:

- Չկա՞ մեզ վրա ճնշում:

- Չէ, չեմ կարծում, որ ես պետք է մեկնաբանեմ դեսպանի ասածները, ինչ կոնտեքստում է՝ դա արդեն տարբեր ենթադրություններ է: Դեսպանի ասածը, համենայնդեպս, չէի ասի, որ հակասում է մեր պետական շահերին: Ինքն ասել է մի բան, որին պետք է հակադարձե՞լ: Այդ տեսակետից ես մեկնաբանության խնդիր չեմ տեսնում:

- Դեսպանի այդ հայտարարությունը եղավ ԵՄ-ի հետ Հայաստանի կողմից փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ: Կապ չե՞ք տեսնում:

- Հիմա ինչ իրադարձություն կա՞, որ դրանից առաջ էր:

- Տնտեսական, քաղաքական հարցերում որոշում կայացնելու ինքնիշխանության մասին է խոսքը:

- Ներողություն, ժամանակային առումով նույն ձեւով կարող եք ասել նախաստորագրումից հետո էր, ցանկացած հարց կարող եք կապել:

Խոչընդոտ կա՞ այդ փաստաթղթի ստորագրման հարցում:

- Վա՜յ, լավ էլի, նախագահն այնքան հստակ պատասխանել է այդ հարցերին, որ ես ավելին չեմ կարող ասել:

- ԱԳՆ-ին շատ հաճախ մեղադրում են լուռ մնալու, ինչպես հարկն է չարձագանքելու մեջ, որը պահպանվեց նաեւ Հոգլանդի հայտարարության պարագայում:

- Չի եղել դեպք, ասենք, որ ես կառավարության նիստից հետո կամ այստեղ հրաժարվեմ, ասեմ՝ հարցերին չեմ պատասխանում: Ի՞նչ է նշանակում լուռ մնալ: Նման դեպք դուք չեք գտնի: Դա եւ հարցին պատասխանելով է արվում, եւ հայտարարությամբ, եւ մեկնաբանությամբ: Մենք միշտ էլ բաց ենք:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
2726 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին