Մաեստրո Մանսուրյանի գործերի յուրօրինակ համերգներ՝ Հառիճավանքում, Վանաձորում և Արցախում

01/09/2017 schedule22:18

«Չեք պատկերացնի, թե ինչ հետաքրքիր ծրագիր է լինելու»,- հեռախոսով փոխանցեց Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, որը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և Կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի հետ համերգների վայրերով նախնական «տեղազննության» էր մեկնել երեկ։

Եղիշե Չարենցի և Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հենքով Մանսուրյանի ստեղծած մեղեդիներն են հնչելու հոկտեմբերի 2-ին՝ Հառիճավանքում, հոկտեմբերի 1-ին՝ Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրցի դահլիճում և նոյեմբերի առաջին տասնօրյակում Արցախում նախատեսված համերգներին։

«Վաղուց եմ երազել այսպիսի համերգների մասին»,- Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին ավելի վաղ իր գաղափարն էր փոխանցել Տիգրան Մանսուրյանը, իսկ նախարարը խոստացել էր ամենայն աջակցություն և առաջարկել համերգների հնարավոր վայրերում նախապես ուսումնասիրել պայմանները, հնչողությունը և այն ամենը, ինչը կարող է անզուգական համերգներ կազմակերպելու գաղափարներ հուշել։

«Հառիճավանքում ակուստիկան փորձելուց հետո Մաեստրոն մեկ անգամ ևս համոզվեց, որ երաժշտության համար ամենալավ հնչողությունը մեր եկեղեցիներն ունեն»,- պատմեց Վիրաբյանը՝ ավելացնելով, որ երեկ հրաշալի ընդունելության են արժանացել Վանաձորում և Արթիկում։ Քաղաքապետեր Մամիկոն Ասլանյանը և Մխիթար Վարագյանը և խոստացել են հնարավոր ամեն ինչով աջակցել։

Հառիճավանքի համերգը յուրօրինակների մեջ ամենայուրօրինակն է լինելու։ Բացի վանքի ներսում հնարավոր 60 հանդիսատեսներից, տարածքում 200-250 մարդ կկարողանա տեղադրված մեծ վահանակների վրա Հանրային հեռուստատեսության հեռարձակմամբ համաժամանկյա հետևել համերգին։

Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը նույնպես խոստացել է առավելագույն աջակցություն՝ համերգն Արցախում լավագույնս կազմակերպելու համար։

ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից

Տպել
1956 դիտում

Մի՛ վառիր կամ թաղիր ՀՀԿ-ին․ Դիանա Գասպարյանի տարբերվելու կոչը

Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը (տեսանյութ)

Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

«Բալ-Է»-ն Ադրբեջանի համար չէ. ՌԴ ՊՆ-ում մտավախություններ ունեն

Իրոք անտանելի է ու օրհասական․ Երվանդ Վարոսյանը՝ ՓՊ-ում ստեղծված իրավիճակի մասին

Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Լիահույս ենք, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կամրապնդվեն․ CCAF-ը շնորհավորել է Փաշինյանին

Լիլիթ Մակունցն այցելել է 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին

Ջավախքում հայ երիտասարդի սպանության պատճառով հրկիզումները շարունակվում են. այրվել է եւս երկու տուն

Լիոնում ձերբակալվել է վրաց-հայկական-ադրբեջանական հանցավոր խումբ (տեսանյութ)

Թավշյա հեղափոխությունից հետո մտադիր եմ ընդլայնել բարեգործական ծրագրերը ՀՀ-ում․ Աննա Կարան՝ Աննա Հակոբյանին

Վովայի պատվերով բռնել են, անմեղ տեղը նստած ենք. քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի և Գեղամի նյարդերը տեղի տվեցին

Գյումրիում ռուս զինվորական է ձերբակալվել դեկտեմբերի 2-ին ծեծի հետեւանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի դեպքով

Թուրքիան սկսել է Սեւ ծովում բազա կառուցել

Զորակցություն ենք հայտնում երկրում իրականացվելիք բոլոր դրական վերափոխումներին․ ՌԱԿ

Այդ գծերն այդպես յուրահատուկ գծեր չեն, որ փակվելու դեպքում, անպայման բաց մնան այդ հատվածները. Նավասարդյան

Մանկական երկաթուղի տանող թունելի մեջ 18-ամյա աղջիկը դանակահարել է 17-ամյա երիտասարդին

Դատարանը քննում է Սերժի Վաչոյի կալանքը երկու ամսով երկարաձգելու հարցը

Ինչպե՞ս է Հայաստանն իրականացվում սահմանային վերահսկողությունը․ քննարկում

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը 215 հազար դոլար ունի