«Դուք սիֆիլիս ունեք եւ ոչ թե անգինա»

02/09/2017 schedule15:40

Պաշտոնական հաղորդագրությունը փաստում է, որ 2 շաբաթից լրանում է կառավարության աշխատանքի մեկ տարին: Եթե չազդարարվեր, այդ «հոբելյանը» դժվար թե հիշվեր: Քանի որ այս մեկ տարվա ընթացքում մեր երկրում էական ոչինչ չի փոխվել: Եվ ոչ էլ՝ անէական: Այն դեպքում, երբ մեկ տարին ինչ-որ գործ անելու համար շատ մեծ ժամանակ է. հաշվի առնենք, որ մարդու ծնվելու համար բավարար է ինը ամիսը:

Այս կառավարության ամենատպավորիչը թերեւս վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրական հանդիպումներ էին խորհրդարանական ընտրություններից առաջ. ինչպե՛ս էր կարողանում գյուղացիներին համոզել, որ իրենց բոլոր դժբախտությունների պատճառը հենց իրենք են եւ ոչ ոք՝ իրենցից բացի: Եվ թե ինչպես էր վարչապետն ամեն Աստծո օր հաջողացնում գյուղամեջում կամ գյուղի մշակույթի ակումբներում ընտրողներին ներկայանալ հագուստի նոր եւ հետաքրքիր համադրված տեսականիով: Բայց եթե ՀՀ քաղաքացիները փոփոխությունները չեն նկատում, այդ փոփոխությունները այնքա՜ն տեսանելի են կառավարության շենքից:

Օգոստոսի 31-ին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարեց. «Քաղաքացին իր մաշկի վրա է զգում, որ տնտեսությունը զարգանում է»:

Այս ամենը հիշեցնում է Միխայիլ Բուլգակովի «Երիտասարդ բժշկի գրառումները» ստեղծագործությունը: Հիվանդը կոկորդի ցավով գնում է բժշկի: «Բայց Դուք սիֆիլիս ունեք»,-պատասխանում է բժիշկը՝ նրան զննելուց հետո: Տեսնելով հիվանդի դեմքի անհաղորդ արտահայտությունը իր սարսափելի ախտորոշման կապակցությամբ՝ բժիշկը սկսում է նկարագրել չբուժվելու դեպքում սիֆիլիսի հնարավոր հետեւանքները՝ կարող է պոկվել քիթը, վնասվելու է ոսկրային համակարգը, հիվանդությունը ժառանգաբար փոխանցվում է երեխային եւ այլն, եւ այլն… Իսկ հիվանդը նեղսրտում է. «Սիֆիլի՛ս, սիֆիլի՛ս…Իսկ կոկորդի ցավի համար ողողումներ չե՞ք նշանակում, գնամ»: Բժշկի հիմնավորումները, թե խնդիրը ոչ թե կոկորդի ցավն է, այլ շատ ավելի վտանգավոր հիվանդություն, բացարձակ չեն ազդում. հիվանդը վստահ է՝ այդ անփորձությունից է երիտասարդ բժիշկը կոկորդի ողողումներ նշանակելու փոխարեն՝ որովայնն ու ոտքերը ստուգում ու դեռ պարտադրում, որ կնոջն էլ ուղարկի բժշկի:

Այս դեպքում՝ երկրի տնտեսությունը, պայմանականորեն, իսկ ավելի ստույգ՝ խիստ բնորոշ սիֆիլիտիկ վիճակում է, իսկ կառավարությունն ՝ իբրեւ բուժում, կոկորդի ողողումներ է նշանակում՝ անանուխի թուրմով:

Այն, որ նոր կառավարությունը որեւէ գործնական ու կտրուկ փոփոխության պատրաստ չէ, վկայում է գործարար Արարատ Թումանյանի օրինակը (այսպիսի օրինակները շատ-շատ են, երբ չինովնիկական ողջ ապարատը անհեթեթ օրենքներով ու վարչարարությամբ աշխատում է ընդդեմ գործարարների): Դեռեւս նախորդ տարվանից մաքսային ծառայությունը անհարկի բարդություններ էր ստեղծում Արարատ Թումանյանի համար՝ Իրանից վառելիք ներկրելիս: Գործարարը փորձել էր իր իրավունքները պաշտպանել. բարձրաձայնել է իր հետ կատարված ապօրինությունները: Ընդ որում, փետրվարին ներկրած խմբաքանակի մի մասը՝ 13 բեռնատար, մաքսայինում 38 օր պահելուց հետո, ստիպված է եղել ետ ուղարկել Իրան՝ կրելով 56 000 դոլարի վնաս:

Եվ ո՞րն է եղել նոր կառավարության արձագանքը: Ս.թ. մարտի 20-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, թե քրեական գործ է հարուցվել՝ սպառողներին խոշոր չափերով խաբելու դեպքի առթիվ ու արգելել է մաքսազերծել գործարար Արարատ Թումանյանին պատկանող «Արագգ» ընկերության ներմուծած վառելիքը:

Նոր կառավարությունից նոր աշխատաոճ, խնդիրներին համարժեք ու արագ լուծումներ տալու միֆն արդեն անցել է: Հնարավո՞ր էր հագուստի նոր ոճ կամ հաճելի արտաքին ունեցող վարչապետով երկրում մթնոլորտ փոխել: Հայաստանում ղեկավար պաշտոնում աշխատանքի նշանակվելու գլխավոր, սակայն չգրված պայմանն է` որեւէ քայլով չվնասել ընդհանուրի (խմբի, կլանի) շահերին: Հասկանալի է, որ այս իշխանությունը` ողջ կազմով, բաղկացած է մարդկանցից, որոնք անձնական պատասխանատվություն չեն ստանձնում եւ չեն էլ ցանկանում ստանձնել՝ ձեւացնելով, թե դեմ չէին լինի փոխել այս ինքնակործան համակարգը, բայց, հասկանում եք, ամեն բան որոշում է մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը:

Ընդ որում, ծույլ ու ոչ նախաձեռնող է նաեւ կառավարության, պայմանականորեն ասենք, ինտելեկտուալ թեւը: Խնդիրն այն է, որ թե՛ ինտելեկտուալը, թե՛ անկիրթը պատրաստ են գործող համակարգին ծառայել իրենց հնարավորությունների սահմանում, անմնացորդ: Անգործունյա այս համակարգը պահելուն ուղղված են թե՛ արտերկրի համալսարաններում ստացած գիտելիքն ու Եվրոպայում յուրացրած քաղաքավարության կանոնները (ճաշի սեղանի շուրջ), թե՛ փողը, բռունցքը, սպառնալիքը: Երկու թեւում էլ հավասարաչափ անտարբեր են, թե որքան տհաճ է հասարակությանը հետեւել իրենց կարիերայի աճին՝ մի դեպքում՝ ռեֆերենտից՝ նախարար, մյուս դեպքում՝ թաղի խուժանից՝ պատգամավոր:

Ակնկալել, թե կառավարության անդամների փոփոխությունից հնարավոր է երկրում զգալի փոփոխությունների հասնել, նշանակում է հասարակությանը վերաբերվել որպես տկարամիտ մարդկանց ամբոխի: Թեեւ այդպես էլ կա. երկրի քաղաքական, տնտեսական ձախողված համակարգի մեղավորներին ընտրությունների ժամանակ վերագրվում են հաղթական տոկոսներ:

Նոր վարչապետին հնարավոր կլիներ հավատալ, եթե ուղիղ եթերով հեռարձակվեր, թե ինչպես, դիցուք, կառավարության նիստի ժամանակ գործարար Արարատ Թումանյանին միտումնավոր վնաս հասցնող չինովնիկին ձեռնաշղթաներ հագցնեին ու ցուցադրեին նրա՝ ԱԱԾ միջանցքում գլխիկոր քայլելու կադրերը: Նշեին, որ այսինչ այսինչյանը մեղադրվում է իր պաշտոնական դիրքը չարաշահելու, կոնկրետ այսինչ գործարարի աշխատանքին միտումնավոր խոչընդոտելու համար: Իսկ Հայաստանը շրջափակման ու պատերազմական իրավիճակում գտնվող երկիր է, նման երկրի համար տնտեսությունը ռազմավարական նշանակություն ունի: Հետեւաբար՝ այդ պաշտոնյան մեղադրվում է Հայաստանի Հանրապետության հիմքերը սասանելու մեջ: Հետեւաբար, մեղադրվում է հայրենիքի դավաճանության մեջ: Իսկ օրենքը չափազանց խիստ է հայրենիքի դավաճանների հանդեպ:

Սակայն ի սկզբանե Կարեն կարապետյանն իրեն ապահովագրեց կոնկրետ գործողություններից՝ 2017 թ. հունվարի 13-ին, ասելով. «Ինձ մլիցա մի սարքեք»:

Վարչապետը նախընտրում է աշխատել սպիտակ ձեռնոցներով: Իսկ դրանց չկեղտոտվելու միակ պայմանը ոչինչ չանելն է: Այնպես որ, նոր կառավարության հոբելյանական մեկ տարին նշելիս տոնախմբություններ չի ենթադրվում:

Լիլիթ Ավագյան

Տպել
20436 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ