ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին. Խուզարկությունն աննախադեպ և ագրեսիվ է

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը, քանի որ ԱՄՆ իշխանությունները ծրագրում են խուզարկություն իրականացնել Վաշինգտոնում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունում, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, գրում է ՌԻԱ Նովոստին: 

«Սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան խորհրդատու-դեսպանտորդ Է. Գոդֆրին: Նրան բողոքի նոտա է հանձնվել ԱՄՆ-ի իշխանությունների՝ Վաշինգտոնում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունում խուզարկություն իրականացնելու մտադրության առնչությամբ: Այնտեղ մեզ այսօրվանից թույլ չեն տալիս մուտք գործել՝ թեև այդ շենքը Ռուսաստանի պետական սեփականություն է և ունի դիվանագիտական անձեռնմխելիություն»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում:

Դիվանագետին հանձնված նոտայում նախատեսվող խուզարկությունները բնորոշվում են աննախադեպ, ագրեսիվ գործողություն, որը ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են օգտագործել սադրանքների համար:

«ԱՄՆ-ի իշխանությունները պետք է դադարեցնեն միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և հրաժարվեն ՌԴ դիվանագիտական իմունիտետ ունեցող կառույցների դեմ ոտնձգություններից: Հակառակ դեպքում մենք իրավունք ենք վերապահում դիմել պատասխան քայլերի՝ համաչափության սկզբունքով»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունում: 

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները մտադիր են սեպտեմբերի 2-ին խուզարկություն իրականացնել Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքում և դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների բնակարաններում: 

«Դիվանագիտական իմունիտետ ունեցող աշխատակիցներին ծանուցվել է, որ նրանք և նույն շենքում ապրող իրենց ընտանիքի անդամները, ներառյալ նորածինները, 10-12 ժամով պետք է դուրս գան շենքից, քանի որ խուզարկություն է անցկացվելու», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

Նա ընդգծել է, որ խոսքը «հյուպատոսություն և դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների տներ ներխուժելու մասին է, ընդ որում՝ նրանց դուրս հանելով, որպեսզի չխանգարեն ՀԴԲ-ի աշխատակիցներին»: 

Օգոստոսի 31-ին հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները պահանջել է Ռուսաստանից փակել Սան Ֆրանցիսկոյում իր հյուպատոսությունը եւ հյուպատոսի առանձնատունը, Վաշինգտոնում եւ Նյու Յորքում գործող ռուսաստանյան առեւտրային ներկայացուցչությունները՝ որպես պատասխան Ռուսաստանում աշխատող ԱՄՆ դիվանագետների թիվը կրճատելու Մոսկվայի պահանջին: 

Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ Ռուսաստանը պետք է կատարի Միացյալ Նահանգների պահանջը մինչեւ սեպտեմբերի 2-ը: Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով, որոշումն ընդունվել է ի պատասխան ռուսական կողմի «չարդարացված եւ երկկողմ հարաբերություններին վնասող» գործողությունների: 

Տպել
2686 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է