Բոլորին ուղղորդել են, կանաչու առեւտուր էր. Սամվել Բաբայան

04/09/2017 schedule14:15

«Իգլայի» աղմկոտ գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին երեք վկաները:

Նրանց երեքի ցուցմունքներն էլ վերաբերում էն Հայաստան խոշոր չափերի գումար տեղափոխելուն:

Մասնավորապես՝ հարցաքննվեց վկա Արմեն Հակոբյանն, ով Երեւան-Մոսկվա ավտոբուսի վարորդ է եւ պարբերաբար ուղեւորափոխադրումներ է իրականացնում: Վերջինս ամբաստանյալներին չճանաչեց: Դատարանին պատմեց, որ 2016 թ.-ի սեպտեմբերի 18 -ին Մոսկվայից Երեւան է տեղափոխել ծրարով մի փաթեթ, որը սուպերամարկետներից մեկի դիմաց փոխանցել է ոմն Գոռ Շակոյան (գործով վկա): Ըստ նրա ցուցմունքի՝ Մոսկվայից ուղարկված փաթեթի մեջ եղել է 5000 եվրոյի չափով գումար, որը փոխանցել է այս գործով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին: Նշենք, որ Դավիթ Հարությունյանը դատաքննությունից ի վեր թիկունքով է նստում ներկաներին, այսպիսով փորձելով ձեռքերով թաքցնել իր դեմքը: Նա նույնիսկ հայացք չձգեց իր վկա ընկերների ուղղությամբ:

Մեղադրողի հարցին, թե արդյո՞ք վկան, տեղյակ եղել է, որ թղթադրամները կեղծ են, վկան պատասխանեց. «Եթե կեղծ լիներ, ես հաստատ չէի վերցնի»,- ասաց Արմեն Հակոբյանը: Ապա հավելեց, որ իրեն ասել են, թե գումարը «լաքոտ» է եղել:

Հարցաքննվեց նաեւ վկա Գոռ Շակոյանը նա նույնպես ուղեւորափոխադրումներ է իրականացնում: Նրա պատմելով ամբաստանյալներից Դավիթ Հարությունյանը խնդրել է 5000 եվրո գումար տեղափոխել: «Ես ասել եմ՝ եթե օրինակ գումար է, կարող եմ բերել, խնդիր չի»,- ասաց վկան՝ ապա մի շարք հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ չի հիշում եւ պնդում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:  «Ասեցին գումարի վրա լաքեր կան, բայց դրա վրա ուշադրություն չեմ դարձրել, ասեցին մաքուր գումարներ ա»,- նշեց վկան:

Այսօրվա նիստին ցուցմունք տվեց նաեւ ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի ընկերը` վկա Վրեժ Առաքելյանը: Նա հայտնեց, որ Դավիթն իրեն տեղեկացրել է դրսից ստացված գումարի մասին, Դավիթն իրեն հնամաշ թղթադրամ է ցույց տվել, սակայն ինքն այդ գումարի հետ որեւէ առնչություն չի ունեցել, տեղյակ չէ, թե ինչպես պետք է իրացնեին ներկոտված թղթադրամները: «Թե ինչ առնչություն ուներ Դավիթը ես չգիտեմ, ուղղակի ասեց, որ ներկված գումար կա, ասեցի՝ մենք դրանից չենք հասկանում, արի դնենք մի կողմ: Ներկոտված գումարները դժվար իրանը լիներ, ինքն ասեց ուղղակի կա տենց բան»- մեղադրող դատախազի հարցերին ի պատասխան ասաց վկան:

Հարցին, արդյոք Դավիթը դիմե՞լ է նրան`այդ թղթադրամները բանկերում ցածր տոկոսադրույքով փոխելու հարցով, վկան պատասխանեց. «Ինքը, եթե մաքուր փող ա, փող աշխատելը վատ բան չի»: Նա հայտնեց, որ հետագայում է իմացել, որ մեծ պատմություն է դարձել: Դատավորի հարցին, թե քննիչից որեւէ դժգոհություն ունեք, ներազդել է, թե՝ ոչ, ամբաստանյալ Սամվել Բաբայանը տեղից արձագանքեց. «Այո, բոլորին էլ ուղղորդել են, ուղղորդված քննություն է վարում»: Դատավորի հարցին՝ դուք ի՞նչ գիտեք, Սամվել Բաբայանը նկատեց. «որովհետեւ ինձ հետ էլ է եղել..., կանաչու առեւտուր էր»:

Դատավորն էլ ի պատասխան ասաց. «Կգանք կհասնենք ձեզ, կպարզենք թե ինչով ա ձեզ ուղղորդել, ձեզ էլ կհարցաքննենք»,- ասաց դատավորը:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը: Մյուսները մեղադրվում են օժանդակելու մեջ եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 11-ն, որի ժամանակ կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Տպել
2508 դիտում

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում