Երևան
16 °C
«Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով ՀՅԴ-ի համաժողովի ավարտին, ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Դաշնակցությունը չունի 2018 թվականի իրենց վարչապետի թեկնածուին: Իսկ այն հարցին, թե հնարավոր է, որ ՀՅԴ-ն սատարի ՀՀԿ-ի թեկնածուին, այս դեպքում Սերժ Սարգսյանին, Ռուստամյանն ասաց.
«Օրը կգա դրա մասին կխոսեք, չգիտեմ հանրապետականները ներկայացնում են Սերժ Սարգսյանին, թե`ոչ»:
Այն վարկածը, թե, եթե Սերժ Սարգսյանը պաշտոնապես չդառնա վարչապետ, սակայն կշարունակի քաղաքական կուլիսներից դրածո վարչապետի միջոցով կառավարել երկիրը, Արմեն Ռուստամյանը շատ կարճ մեկնաբանեց. «Ես թափառող կարծիքներ չեմ մեկնաբանում»:
Այս պահին «Ժառանգություն» կուսակցության համար էլ օրակարգային հարցն այն է, որ թույլ չտան 2018-ին Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա: «Ժառանգությունից» փոխանցում են, որ ամեն ինչ կանի, որպեսզի ինչ-որ պրոցեսում լինի ու համախմբողի դեր կատարի: Արմեն Ռուստամյանն անդրադառնալով նշյալ կուսակցության մտադրություններին՝ հայտարարեց, որ ՀՅԴ-ն միանշանակ համախմբվողների այդ կազմում չի լինի:
«Ցանկացած քաղաքական ուժ սահմանադրորեն ինչ ակտիվություն ուզի կարող է ցուցաբերել, մենք չենք պատրաստվում միանալ նրանց ծրագրերին: Մենք ունենք մեր ծրագրերը եւ դրանով էլ առաջնորդվելու ենք»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:
ՀՅԴ-ում «Ելք» դաշինքի կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալու կարծիքը չեն կիսում: Ավելին Ռուստամյանն ասում է, որ Հայաստանը պետք է կարողանա ԵԱՏՄ-ից ինչ-որ բան կորզել:
«Ես չեմ կարծում, որ մենք հիմա պետք է այդպիսի խնդիր դնենք մեր առջեւ` Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու համար: Ընդհակառակը մենք պետք է մեր առջեւ դնենք խնդիր նրանց ընձեռած հնարավորություններից օգտվելու համար: Մենք կարող ենք մեր համագործակցությունը խորացնել: Այսօր չկա որեւէ իմաստ վայրիվերումների մեջ ընկնել, դրա իմաստ որն է, երբ որ Եվրոպան է հասկացել, որ դա անելով խնդիրների մեջ է ընկնում: Ոչ մի բան չի խանգարում, որ մեր ռազմաքաղաքական հարցերը կարգավորենք այդ կառույցին անդամակցելով»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
© 2024 Հայկական ժամանակ