Ջուլֆալակյանը նշում է՝ ինչով են Ալեքսանյանը եւ Մանուկյանն առանձնացել մյուսներից ԱԱ-ում

04/09/2017 schedule16:42

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Արթուր Ալեքսանյանն (98 կգ) ու Մաքսիմ Մանուկյանն (80 կգ) աշխարհի 2017 թ. առաջնությունում ոչ միայն չեմպիոններ են դարձել, այլեւ շատ գեղեցիկ գոտեմարտեր են անցկացրել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Նա ամփոփեց մարզիկների մասնակցությունն օգոստոսի 21-26-ը տեղի ունեցած մրցումներում:

«Մաքսիմից միշտ էլ սպասելիքներ եղել են, բայց լավագույն հաջողությունը եղել է համաշխարհային ուսանողական խաղերի մրցանակակիր լինելը: Մինչեւ աշխարհի առաջնությունը նրա եւ նրա մարզիչների հետ քննարկեցինք, եւ եկանք եզրակացության, որ 80 կգ քաշային կարգում էլ կարող է լավ հանդես գալ (խմբ. սովորաբար հանդես էր գալիս 85 կգ քաշային կարգում): Փորձեցինք միջազգային մրցաշարերում եւ նկատեցինք, որ առավելություն ունի մրցակիցների նկատմամբ: Նա դա ապացուցեց նաեւ աշխարհի առաջնությունում: Բոլոր գոտեմարտերն անցկացրեց մեկ շնչով, բազմաթիվ շատ գեղեցիկ հնարքներով: Նման մարզիկներ քիչ են լինում՝ հազարից, 10 հազարից 1-ն է, որ կարողանում է նման գեղեցիկ հնարքներով հասնել հաղթանակների: Բոլորը հիացած էին Արթուր Ալեքսանյանի եւ Մաքսիմ Մանուկյանի գցումներով: Նրանց գցումները համարվեցին մրցումների ամենագեղեցիկ գցումները»,- ասաց Ջուլֆալակյանը:

Ռիո 2016-ի, Եվրոպայի եւ նաեւ արդեն աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի համար, ըստ Ջուլֆալակյանի, 2017-ն այնքան էլ հեշտ տարի չէր: Մասնագետը նշում է, որ օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո փոքր վնասվածքներին ավելացավ նրա վրա եղած ճնշումն ու պատասխանատվությունը, եւ դա ինչ-որ պահ իր ազդեցությունն ունեցավ:

«2017 թ. մի փոքր վնասվածքներ, սայթաքումներ եղան... նրա վրա մեծ ճնշում կա: Այդ ամեն, բնականաբար ազդում է մարզիկի վրա: Բայց մասնագետներով տեսնում էինք նրա մոտեցումը, մարզումները, սպասելիքներ կային, եւ արդարացրեց: Ամենակարեւորը՝ նա նորից հաստատեց, եւ բոլորը հասկացան, որ յուրաքանչյուրն էլ կարող է սայթաքել: Արթուրը նորից ամբողջ աշխարհին կարողացավ ապացուցել, որ այդ քաշային կարգում աշխարհում լավագույնն է»,- ասաց նա:

Մեծ սպասելիքներ են եղել նաեւ Եվրոպայի 2016 թ. չեմպիոն 71 կգ քաշային Վարշամ Բորանյանից, սակայն նա պարտվեց իր 1-ին իսկ գոտեմարտում: Լեւոն Ջուլֆալակյանը եւ հավաքականի մյուս մարզիչները վերլուծել են նրա մասնակցությունը եւ հանգել կարծիքի, որ քաշի հետ կապված խնդիր է ունեցել:

«Ինձ համար զարմանալի եւ անհասկանալի մնաց Վարշամ Բորանյանի մասնակցությունը: Շատ ենք վերլուծել, մարզիչներով քննարկել ենք եւ եկել ենք եզրակացության, որ, երեւի, չկարողացավ կարգավորել քաշը»,- ասաց նա:

Աշխարհի առաջնությունից հետո հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը փոքր կազմով մասնակցելու է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Ղազախստանում կայանալիք միջազգային մրցաշարի: Հանդես են գալու Լոնդոն 2012-ի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), որն այս տարի քիչ մրցումների է մասնակցել, եւ Սարգիս Քոչարյանը (80 կգ), որը պատրաստվում է աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը:

Տպել
1384 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա